Իլյա Մինասյան

հայ շվիահար

Իլյա (Իլյիչ) Հմայակի Մինասյան (օգոստոսի 28, 1929(1929-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2009, Երևան, Հայաստան), հայ շվիահար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), պրոֆեսոր (1996)։ Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտերկրում (76 երկիր)[1]։

Իլյա Մինասյան
Ծնվել էօգոստոսի 28, 1929(1929-08-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2009
Երևան, Հայաստան
Մասնագիտությունշվիահար
Գործիքներշվի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1963) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1979)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

 
Իլյա Մինասյանի հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Դուդուկ նվագել սովորել է ինքնուրույն, ապա աշակերտել է Լևոն Մադոյանին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության (1963), էքստեռն՝ ՀՊՄԻ մշակույթի (1979, նաև ժողովրդական գործիքների բաժնի հիմնադիրներից) բաժինները։ 1980 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1947-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի, 1991 թվականից՝ Երևանի կամերային երաժշտության տան մենակատար։ Նվագացան­կում ընդգրկված են եղել հիմնականում հայկական և աշխարհի ժողովուրդների մեղեդիներ։ Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտասահմանյան ունկնդրին[2]։

Գործունեություն խմբագրել

Մինասյանի կատարողական արվեստին բնորոշ են եղել հուզականությունը, արտահայտչամիջոցների բազմազանությունը։ Կատարման վարպետությամբ առանձնացել են «Կռունկ», «Երազ» երգերը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռոնդոն», Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» և այլ գործեր։ Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Մեքսիկայում, Չիլիում, Չինաստանում և այլուր։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի 1-ին մրցանակ(1957, Մոսկվա)
  • Ժողգործիքներ նվագողների մրցույթի 1-ին մրցանակ (1957, Մոսկվա)
  • Էստրադա­յին արտիստների համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ (1958, Մոսկվա)
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 460. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։