Գեդեոն Միքայելյան
Գեդեոն Հայրապետի Միքայելյան (օգոստոսի 1, 1907, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, գնդապետ, հնագետ։ ԽՄԿԿ անդամ (1928)։
Գեդեոն Միքայելյան | |
---|---|
![]() | |
օգոստոսի 1, 1907 - դեկտեմբերի 1, 1985 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1928 թվականին ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը։ 1939-1941 թվականներին՝ «Երևան» Պաջըավիաքիմի Հայաստանի Կենտխորհրդի նախագահ։ 1941 թվականի հուլիսին, որպես գնդի հրամանատար, մասնակցել է Տուլայի համար մղված մարտերին։ 1943 թվականին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և նշանակվել գնդի հրամանատար 2-րդ Ուկրաինական ռազմաճակատում։ 1943 թվականի հոկտեմբերի 26-ին, Դնեպրը գետանցելու և դիրքեր գրավելու համար Գաբրիել Հայրապետի Միքայելյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հայրենական մեծ պատերազմից հետո եղել է Երևանի համալսարանի ռազմական ամբիոնի պետ, զուգընթաց ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետը (1950 թ.)։ ՀԽՍՀ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ, Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ (1947-1951 թթ.)։ 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։
ԵրկերԽմբագրել
- Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Երևան,1968։
- Նոր Բայազետ, Երևան, 1980 («Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 11):
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 624)։ |