Ծովակ Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծովակ Բագրատի Համբարձումյան (օգոստոսի 17, 1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 21, 2001, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1983)։
Ծովակ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1923 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 21, 2001 (77 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1946) |
Կենսագրություն
խմբագրելԾովակ Համբարձումյանը ծնվել է 1923 թվականին, Թբիլիսիում։ 1946 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1972-1988 թվականներին եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, այնուհետև՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի խմբագիր։ 1985 թվականին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի կոնցերտմայստերը[1]։
Համբարձումյանի ուսումնասիրությունները նվիրված են հայկական ֆոլկլորային և քաղաքային պարի, հայկական ժողովրդական գործիքների կատարողական արվեստի պատմության հարցերին։
Մահ
խմբագրելՀամբարձումյանը մահացել է 2001 թվականի մայիսի 15-ին, Երևանում։
Երկեր
խմբագրել- Танцы: Репертуар для учащихся ст. кл. муз. школ, студентов консерваторий и пианистов: Для ф.-п., Ереван, Айастан, 1975.
- Օրդոյան եղբայրներ։ Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի, Երևան, ՀԹԸ, 1979։
- Դիմանկարներ և հուշեր։ Համբարձումյան Ծովակ Բագրատի, Մարտիրոսյա Դ., Երևան, Մաշտոց, 2004։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.