Թադևոս Մինասյանց
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
Թադևոս Սերգեյի Մինասյանց (1912, մարտի 23, Բաքու - ?/1982), խորհրդային պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1942)։
Թադևոս Մինասյանց | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1937) |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 23, 1912 (111 տարեկան) |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Մոսկվայի Պոդբելսկու անվան ինժեներատեխնիկական ակադեմիան (1937)։ Կապի բնագավառում աշխատել է 1937 թվականից։ Եղել է Ալմա Աթայի կապի գրասենյակի պետի տեղակալ, 1938 թվականից՝ Հարավային Ղազախստանի կապի վարչության պլանֆինբաժնի վարիչ, 1944 թվականից՝ Կեմերովոյի մարզի կապի վարչության պետ, 1948-1953 թվականներին՝ կապի հայկական վարչության պետ։
1945-1952 թվականներին եղել է ԽՍՀՄ կապի Ժողկոմատի, 1946 թվականից ՀԽՍՀ կապի նախարար[1]։ ՀԿԿ ԿԿ-ի անդամ է եղել 1964 թվականից։ Եղել է ՀԿԿ 19-րդ, 11-րդ, 23-27-րդ համագումարների պատգամավոր և ՀԽՍՀ 5-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Հիշատակ Խմբագրել
2012 թվականին Հայփոստը թողարկել է նամականիշ՝ նվիրված Թադևոս Մինասյանցի ծննդյան 100-ամյակին[2]։
Պարգևներ Խմբագրել
Պարգևատրվել է Լենինի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «ՀՀ ՏԿՆ կայք, նախկին նախարարներ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-19-ին։ Վերցված է 2015-11-02
- ↑ 100-летие со дня рождения Тадевоса Минасянца
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 556)։ |