Քանաքեռ, թաղամաս Երևանի հյուսիսարևելյան հատվածում[1], Հրազդանի ձախ ափին։ Վարչականորեն մտնում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի մեջ։

Բնակավայր
Քանաքեռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀամայնքԵրևան, Հայկական մարզ և Երևանի գավառ
Ժամային գոտիUTC+4
Քանաքեռ (Հայաստան)##
Քանաքեռ (Հայաստան)

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվելիս է եղել այժմյան Թբիլիսյան խճուղու արևելյան մասում սկսած Սուրբ Աստվածածին եկեղեցուց մինչև խաչքար-մահարձան, ապա դեպի հարավ՝ Աբովյանի տուն-թանգարանը, կոշիկի ֆաբրիկա, հետո դեպի հյուսիս մինչև շամպայն-գինիների գործարանը։

Ծովի մակերևույթից բարձր է 1262 մետր։ Ունեցել է ընդարձակ հողատարածություններ, որոնց սահմանները ձգվում հասնում էին՝ հարավից՝մինչև ներկայիս «Հաղթանակ» զբոսայգի և այնտեղից ուղիղ գծով՝ մինչև Քանաքեռի էլեկտրակայանը։ Արևելքից սահմանակից է եղել Նորքի և Ավանի դաշտերին, նրանց բաժանելով Գետառ-Չայով։ Դեպի հյուսիս, սկսած բուսաբանական այգուց մինչև Առինջ գյուղի ներկա մեծ կամուրջը, հասնելով մինչև Վիշապաքաղ Վահագնին նվիրված տուֆ քարից քանդակած կոթողը։ Այստեղից՝ ուղիղ գծով դեպի արևմուտք, մինչև Հրազդան գետը, սահմանակից լինելով Պտղնի գյուղի դաշտերին։ Արևմտյան կողմը սահմանակից է եղել Հրազդանի Կիրճին, սկսած Փիրուզան կամրջից մինչև Թաղիքենդ բերդ, որին քանաքեռցիներն անվանում են Կարմիր բերդ։ Հրազդան գետի արևմտյան կողմում մոտավորապես 500 հեկտար մշակովի դաշտեր ունեցող Մուրադ-Թափան նույնպես պատկանելիս է եղել Քանաքեռին, որը սահմանակից է Եղվարդի դաշտերին։ Գյուղը կառուցվել է բլրի հարթ գագաթին, նրա հարավային ու արևմտյան լանջերին, անջրդի տարածքում։ Հատակագիծ չի ունեցել, տները կառուցվել են անպլան, իրար շատ մոտիկ, փողոցները ծուռ ու մուռ, նեղ, առանց սալահատակի։Առնետները վխտում են ամեն ուր աղբահանությունը շատ վատ է կատարվում։

Բուն գյուղում մի ժամանակ ընդամենը երեք չինարի ծառ կար. Դրանցից երկուսը Սուրբ Հակոբ եկեղեցու բակում, իսկ մյուսը՝ Ազատենց Սարիբեկի դռանը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Քաղաքից դուրս. Քանաքեռ-Զեյթուն». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.