Ստեփան Աղաջանյան
Ստեփան Մելիքսեթի Աղաջանյան (դեկտեմբերի 16 (28), 1863, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 13, 1940[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դասական գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Ստեփան Աղաջանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16 (28), 1863 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1940[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց (1881) և Ժյուլիանի ակադեմիա (1900) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ակտիվ շրջան | 1900 - 1940 |
Ուսուցիչ | Ժան Պոլ Լորան և Բենջամեն Կոնստան Ժան-Ժոզեֆ |
Աշակերտներ | Վլադիմիր Այվազյան և Հմայակ Ավետիսյան |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Ստեփան Աղաջանյան Վիքիքաղվածքում | |
Stephan Aghajanyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ստեփան Աղաջանյանը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 16-ին Շուշիում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում (1872-1881) և ռուսական ռեալական ուսումնարանում (1881-1884)։ 1884 թվականին մեկնում է Բաքու, 1886 թվականին՝ Ֆրանսիա։
Հիմնավոր նկարչական կրթությունը ստացել է 1886-1890 թվականներին Մարսելի նկարչական ստուդիայում, ապա Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում՝ 1897-1900 թվականներին, պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում[2]:
1900 թվականին վերադարձել է Շուշի, 1902-1904 թվականներին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, ուր մինչև 1921 թվականը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու Պետական նկարչական ստուդիայում։
Ստեփան Աղաջանյանը 1921 թվականին վերադառնում է Հայաստան։ 1922-1929 թվականներին պաշտոնավարել է գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ) իբրև գեղանկարչության դասատու։ 1938 թվականին արժանանում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ կոչմանը, 1939 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 13-ին։
ՍտեղծագործություններըԽմբագրել
- Բրետանուհին 1898
- Ակադեմիական էտյուդ 1899
- Նկարչի մոր դիմանկարը 1900
- Նկարչի հոր դիմանկարը 1900
- Նկարչի քրոջ աղջիկը 1907
- Մարուսյան 1907
- Մ. Էքմեքչյանի դիմանկարը 1908
- Ինքնադիմանկար 1909
- Հյուսնը 1910
- Ձկնորսը 1912
- Մտորումներ 1914
- Տիկին Խաչատրյանի դիմանկարը 1916
- Հ. Խաչատրյանի դիմանկարը 1919
Երևանյան շրջան
- Ինքնադիմանկար 1926
- Նկարչի կինը 1926
- Սեդրակը 1926
- Վասիլը 1926
- Նկարչի քույրը 1926
- Գրող Էմին Տեր-Գրիգորյանը 1927
- Ղարաբաղցի կինը Կոմպոզիտոր
- Ա. Տեր-Ղևոնդյանը 1928
- Անապաստանը 1928
- Պիոներուհին 1928
- Կոմերիտուհին ընթերցելիս 1930
- Կարմիր բանակայինը 1930
- Կարմիր հրամանատարը 1931
- Երաժշտագետ Ս. Մելիքյանը 1933
- Բժիշկ Հ. Գաբրիելյանը 1934
- Երգչուհի Բարոնկինան 1935
- Բլանշը 1940
ԱյլԽմբագրել
1958 թվականին Վանաձորում բացվել է Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Агаджанян Степан Меликсетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 48։ ISBN 4702080201
- ↑ «Վանաձորի գեղարվեստի դպրոցը 50 տարեկան է»։ Վերցված է 2009 թ․ մարտի 16
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստեփան Աղաջանյան կատեգորիայում։ |