Բացել գլխավոր ցանկը

Անդրեաս Տեր-Մարուքյան

հայ քանդակագործ

Անդրեաս Մարուքի Տեր-Մարուքյան (1871, մարտի 23, Երևան - 1919, դեկտեմբերի 16, Փարիզ), հայ քանդակագործ, հայկական նոր, ռեալիստական քանդակագործության հիմնադիրը։

Անդրեաս Տեր-Մարուքյան
Sculptor AndreasTer-Marukyan in his studio with a sculpture of Khachatur Abovyan (France, 1910).jpg
Անդրեաս Տեր‐Մարուքյանն իր արվեստանոցում Խաչատուր Աբովյանի արձանի հետ, Փարիզ, 1910 թվական
Ծնվել էմարտի 23, 1871(1871-03-23)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1919(1919-12-16) (48 տարեկանում)
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Ստեղծագործություն(ներ)Ռափայել Պատկանյանի հուշարձան և Խաչատուր Աբովյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ

ԿենսագրությունԽմբագրել

Անդրեաս Տեր-Մարուքյանը ծնվել է 1871 թվականի մարտին, Երևան քաղաքում։ Հայրը՝ գրասենյակային ծառայող Մարուք Տեր-Մարուքյանը, մահացել է Անդրեասի ծնվելուց մի քանի տարի հետո՝ թողնելով հինգ տղաներին ու երկու աղջիկներին կնոջ՝ Նատալիայի հետ։ Անդրեասը գտնվել է մոր և երկու եղբայրների խնամքի տակ, որոնցից մեկը նոտար էր, մյուսը՝ բժիշկ։

Մինչև 1890 թվականը սովորել է տեղի արական գիմնազիայում։ 1892-1894 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ապա Փարիզ։ Որոշ ժամանակ քանդակագործ Ալեքսանդր Ֆալգիերի (1831-1900) ստուդիայում աշխատելուց ու պատրաստվելուց հետո Մարուքյանը ընդունվել է Կերպարվեստի բարձրագույն պետական դպրոց (Ալեքսանդր Ֆալգիերիի դասարան) և սովորել չորս տարի[1]։

Ստեղծագործական կյանքԽմբագրել

1899 թվականին Փարիզում ցուցադրվել է Տեր-Մարուքյանի «Հայ գրողների դափնեպսակ նվիրաբերող մուսան» կոմպոզիցիոն քանդակը։ Գիպսե քանդակի պատվանդանին Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի և Գրիգոր Արծրունու բարձրաքանդակներն էին, իսկ վերևում մուսային մարմնավորող դափնեպսակ կրող կանացի ֆիգուր էր։ Այժմ քանդակի տեղն անհայտ է[2]։ Այդ տարիներին ստեղծել է հայ մշակութային գործիչների և պատվիրատուների կիսանդրիներ և մահարձաններ։ Անդրեաս Տեր-Մարուքյանը ստեղծագործել է նաև ազգային հայրենասիրական թեմայով։ Ստեղծել է հայ գեղջուկի և գեղջկուհու դիմաքանդակներ։ Խաչատուր Աբովյանի հուշարձանով, որն այժմ տեղադրված է Քանաքեռում, Մարուքյանը սկիզբ է դրել 20-րդ դարի սկզբի հայ հուշարձանային քանդակագործությանը։

Գլխավոր ստեղծագործություններԽմբագրել

  • Հայ գրողների դափնեպսակ նվիրաբերող մուսան
  • Ռափայել Պատկանյան (Նոր Նախիջևան)
  • Ռափայել Պատկանյան (Վաղարշապատ)
  • Միքայել Նալբանդյան (Նոր Նախիջևան)
  • Ղևոնդ Ալիշան
  • Ներսես Թաիրյան
  • Պետրոս Ադամյան
  • Խաչատուր Աբովյան (Քանաքեռ)
  • Բոգդան Դոլուխանյան
  • Հովանավորություն
  • Հայ գեղջուկը
  • Հայ գեղջկուհին[1]

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, Երևան 1977
  2. Մինաս Սարգսյան, «Անդրեաս Տեր-Մարուքյան», Հայպետհրատ, 1960, Երևան