Հաղթանակի կամուրջ (Երևան)
Հաղթանակի կամուրջ, կամուրջ Երևանում, Հրազդան գետի վրա յոթկամարանի կամուրջ։ Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ կամրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։ Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հաղթանակի կամուրջ | |
---|---|
Հաղթանակի կամուրջը Սբ. Սարգիս եկեղեցու մոտից | |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղանք | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Տեսակ | կամուրջ |
Նյութ | քար |
Հատում է | Հրազդան |
Ճարտարապետ | Արտաշես Մամիջանյան Ա. Ասատրյան |
Ճարտարագետ | Սիմոն Հովնանյան |
Երկարություն | 200 մ |
Լայնություն | 25 մ |
Բարձրություն | 34 մ |
Բացման տարեթիվ | 1945 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/85 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակի կամուրջ (Երևան)» հոդվածին։ |