Սեդրակ Առաքելյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդրակ Առաքելյան (այլ կիրառումներ)
Սեդրակ Առաքելի Առաքելյան (1884, դեկտեմբերի 17 (դեկտեմբերի 29), գյուղ Ջահուկ, (այժմ՝ Նախիջևանի Բաբեկի շրջանում) - 1942, մարտի 6, Երևան), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։
Սեդրակ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29 1884 (հունվարի 10 1885) կամ դեկտեմբերի 17 (29), 1884 |
Վախճանվել է | մարտի 6, 1942[1] (57 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Եղիշե Թադևոսյան |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Զավակներ | Առաքել Առաքելյան |
ՀՀ վաստակավոր նկարիչ Առաքել Առաքելյանի հայրն է։
ԿենսագրությունԽմբագրել
- 1908 թվականին ավարտել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցը, որտեղ աշակերտել է Եղիշե Թադևոսյանին
- 1916 թվականին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը
- 1919 թվականին տեղափոխվել է Երևան
- 1921-1937 թվականներին եղել է Երևանի գեղարվեստի ուսումնարան հիմնադիր-դասատուներից, 1921-1925 թվականներին՝ վարիչ
- 1905-1908 թվականներին աշխատակցել է «Հասկեր» ամսագրին և «Մաճկալ» թերթին[2]
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Սեդրակ Առաքելյանի արվեստը ձևավորվել է Եղիշե Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ։ Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը։ Բազմաբնույթ են նրա կտավների թեմաները։ Գյուղական պատկերներից են՝
- «Հաց են թխում» (1914 թ.)
- «Ցորեն են ծեծում» (1915 թ.)
- «Գյուղական բակ» (1927 թ.)
- «Կալը Սևանի ափին» (1928 թ.)
- «Աղբյուրի մոտ» (էսքիզ) (1928 թ.)[3]
- «Աղբյուրի մոտ» (1928 թ.)
Բնապատկերներ՝
- «Առաքելոց եկեղեցին. Սևան» (1923 թ.)
- «Գարունը Երևանում» (1926 թ.)
- «Աշուն. Երևանի մի անկյունում» (1926 թ.)
- «Աշունը Երևանում» 1928 թ.
- «Սևանա վանքերը» (1925 թ.)
- «Սևանի ձկնորսները» (1935 թ.)[4]
- «Փշատի քաղ» (1936 թ.)[5]
- «Անհանգիստ լիճը. Աղկալա» (1939 թ.)[6]
- «Քարավանը լեռներում» 1920 թ.
- «Հին Գորիս» (1940 թ.)
Առաքելյանն առարկայական աշխարհն ընկալել է գեղանկարչի բնածին տաղանդով։ Պայմանական նշանակությամբ գունաշարով վավերացրել է ժամանակի ռիթմերը, ռոմանտիկ շունչը, որոշ դրվագներում հասել է գեղարվեստական բացառիկ արդյունքի («Սևան։ Կարմիր ճայեր», 1926, «Փշատաքաղ», 1936)։
Հեղինակ է նաև ինքնատիպ կոմպոզիցիաների և դիմանկարների։ Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
ՑուցահանդեսներԽմբագրել
Առաքելյանը մասնակցել է Վենետիկի (1924), Նյու Յորքի (1929), Ստոկհոլմի (1930), Փարիզի (1934) ցուցահանդեսներին։
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որն ընդգրկել է ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկեր, էտյուդներ ու էսքիզներ, շուրջ 170 աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և մասնավոր հավաքածուներից[7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Аракелян Седрак Аракелович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Աղբյուրի մոտ», Սեդրակ Առաքելյան
- ↑ «Սևանի ձկնորսները», Սեդրակ Առաքելյան
- ↑ «Փշատի քաղ», Սեդրակ Առաքելյան
- ↑ «Անհանգիստ լիճը. Աղկալա», Սեդրակ Առաքելյան
- ↑ Սեդրակ Առաքելյան. Հայրենի բնաշխարհի ու գյուղական կյանքի քնարերգու
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |