Աշոտ Մովսեսի Տեր-Մկրտչյան (հունվարի 25, 1891(1891-01-25) կամ 1891[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1959(1959-03-13) կամ 1959[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ։ Պրոֆեսոր (1930), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940

Աշոտ Տեր-Մկրտչյան
Ծնվել էհունվարի 25, 1891(1891-01-25) կամ 1891[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 13, 1959(1959-03-13) կամ 1959[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն

խմբագրել
 
Աշոտ Տեր-Մկրտչյանի հուշատախտակը Երևանում

1912 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը, 1915 թվականին՝ Դոնի (այժմ՝ Նովոչերկասկի) պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1918-1920 թվականներին դասախոսել է Թիֆլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1920-1926 թվականներին աշխատել է Բաքվում (Ադրբեջանի ժողտնտխորհի նախագահի՝ մեքենաշինության գծով խորհրդատու, դասախոսել Բաքվի նավթի ինստիտուտում, Ադրբեջանի պետական համալսարանում)։ 1926 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում1930-1959 թվականներին՝ տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ 1930-1956 թվականներին դասախոսել է նաև Երևանի պոլիտեխնիկական և մանկավարժական ինստիտուտներում։ Միաժամանակ գլխավորել է Դոնեցկի (1928-1930) և Սվերդլովսկի (1934-1936) լեռնային ինստիտուտների մեխանիկայի ամբիոնները։ Տեր-Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ են հիմնադրվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նյութերի դիմադրության և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կիրառական մեխանիկայի ամբիոնները։ Ղեկավարել է Ձորագետի և Քանաքեռի հէկերի կառուցման ու շահագործման աշխատանքները[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Աշոտ Տեր-Մկրտչյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Մանուկյան, Մ. Մ. (1973) Աշոտ Մովսեսի Տեր-Մկրտչյան (1891-1959). Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. Գիտական աշխատությունների ժողովածու, № 5. pp. 250–257.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 679