Լանա Դել Ռեյ
Էլիզաբեթ Գրանտ (անգլ.՝ Elizabeth Grant, հունիսի 21, 1985[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), առավել հայտնի որպես Լանա Դել Ռեյ (անգլ.՝ Lana Del Rey), ամերիկացի երգչուհի, հեղինակ-կատարող։ Ասում են, որ երգչուհին մականունը հորինել է՝ ոգեշնչվելով 70-ականների հայտնի Դել Ռեյ ավտոմեքենայից, սակայն Լանան ասել է, որ մականունը հորինել է իր ընկերների հետ Ֆլորիդայում, անունը հնչեց էկզոտիկ և Լիզզի Գրանտը դարձավ Լանա Դել Ռեյ։
Լանա Դել Ռեյ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Lana Del Rey |
Ի ծնե անուն | Էլիզաբեթ Վուլրիջ Գրանտ Elizabeth Woolridge Grant |
Նաև հայտնի է որպես | Lana Del Rey |
Ծնվել է | հունիսի 21, 1985[1][2] (35 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ինդի փոփ, բարոկո փոփ, թրիփ-հոփ, սեդքոր, դրիմ փոփ և ինդի ռոք[4] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, մոդել, դերասանուհի, կինոդերասանուհի, կիթառահար և Երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | կիթառ, վոկալ և երգեցողություն[4] |
Գործունեություն | (2005 – այժմ) |
Լեյբլ | Ինտերսքոպ Ռեքորդս և Polydor Records |
Կրթություն | Ֆորդհեմի համալսարան և Քենթի դպրոց |
Կայք | lanadelrey.com |
Ստորագրություն | |
Lana Del Rey Վիքիպահեստում |
Լանա Դել Ռեյը հանրության կողմից առաջին անգամ ճանաչվել է շնորհիվ իր «Video Games» (որը իր նախկին ընկերոջ մասին է) երգի տեսահոլովակի, որը թողարկվել է 2011 թվականի ամռանը։ Նրա ձայնը համեմատում են այնպիսի հանրաճանաչ վոկալիստների հետ, ինչպիսիք են Նենսի Սինատրան, Ամբրոզիա Պարսլին և Չայնա Ֆորբսը:
ԿենսագրությունԽմբագրել
Էլիզաբեթ Գրանտը, ավելի հայտնի որպես Լանա Դել Ռեյ, ծնվել է 1985 թվականին Նյու Յորքի Լեյք-Փլեսիդ քաղաքում: Նրա հայրը՝ Ռոբ Գրանտը, միլիոնատեր բիզնեսմեն է։ Դեռ մանկուց ունենալով բավականին լավ ձայնային տվյալներ և ցանկություն՝ լինելու ճանաչված՝ Էլիզաբեթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ճանապարհ էր հարթում դեպի փառքն ու ճանաչվածությունը։
ՊատմությունԽմբագրել
Իր երաժշտական կարողությունները Լիզան առաջին անգամ ցույց է տվել եկեղեցական երգչախմբում։
Հետագայում Լիզան սկսում է երգել ակումբներում, սրճարաններում, սակայն նրա երգերն այդպես էլ ճանաչում չեն գտնում։ Սկզբնական շրջանում աղջիկը հանդես էր գալիս Լիզի Գրանտ բեմական անվամբ։ 18 տարեկանում Լիզան հեռանում է իր հայրենի քաղաքից՝ Լեյք-Փլեսիդից։ Նա ուղևորվում է գրավելու Նյու Յորքը և հետագայում ամբողջ աշխարհը։
Առաջին փորձը՝ տապալվեց Լիզին թողարկեց փոքրածավալ ալբոմ՝ "Kill Kill", որը ոչ մի հաջողություն չունեցավ, սակայն որոշ գործակալների ուշադրությունը գրավեց Լիզայի հետաքրքիր ձայնն ու ոճը։ Առաջին չհաջողված փորձից հետո Լիզային օգնության է հասնում հայրը։ Նա սկսում է աշխատել պրոդյուսեր Դևիդ Կեյնի հետ, որը հայտնի է Փոլ Մակքարթնիի, Ռեդջինա Սպոկտորի հետ իր աշխատանքներով։ Լիզայի վրա սկսում է աշխատել մենեջերների մի ամբողջ խումբ։ Հենց նրանց խորհրդով էլ աղջիկը դառնում է Լանա Դել Ռեյ (Նրա մականունը բաղկացած է դերասանուհի Լանա Թյորների և Ֆորդ Դել Ռեյ, կամ Շևրոլե Դելռեյ ավտոմեքենայի անվանումներից)։ 2011-ի հունիսին Լանա Դել Ռեյը պայմանագիր է կնքում Stranger Records-ի հետ և համատեղ ձայնագրում "Video Games" սինգլը։ Այս երգն ու տեսահոլովակը, որը Լանան ինքնուրույն է ստեղծել, անհավանական հաջողություն են բերում երգչուհուն։ Տեսահոլովակի՝ համացանցում հայտնվելուց անմիջապես հետո նա դառնում է հայտնի։ Տեսահոլովակի՝ միլիոնավոր դիտումները բոլորի մոտ հետաքրքրություն առաջացրին Լանա Դել Ռեյի հանդեպ։
ՁեռքբերումներԽմբագրել
2011-ին Լանա Դել Ռեյին համարում են տարվա սենսացիա։ Դա այն դեպքում, երբ Լանան դեռ ոչ մի սկավառակ չէր թողարկել, ոչ մի համերգ չէր ունեցել։ Լանայի առաջին համերգը՝ Նյու Յորքի ակումբներից մեկում, տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին։ Համերգի տոմսերը սպառվեցին այն վաճառքի հանելուց րոպեներ անց։ Հաջողված համերգն արդեն քայլ էր դեպի լուրջ բեմեր։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Լանա Դել Ռեյը պարգևատրվեց Q Awards-ի կողմից հատուկ անվանակագում, որպես Ապագա աստղ:
Born to DieԽմբագրել
2011-ի դեկտեմբերի 1-ին Լանա Դել Ռեյը ներկայացնում է իր թերևս ամենաճանաչված երգերից մեկը՝ "Born to Die"-ը, որն իսկական հիթ է դառնում։ Այն նաև հիանալի հիմք էր ապագա ալբոմի համար։ Արդեն 2012-ի փետրվարին Լանան թողարկում է իր նոր ալբոմը՝ "Born to Die" և բարձրանում է հիթ շքերթների առաջին հորիզոնականը։ ԱՄՆ-ում տարածվում են այս սկավառակի մոտ 100 հազար օրինակները։ Այժմ Լանան ունի երկրպագուների մեծ բանակ, ճիշտ է Լանան չի հետևել իր գործընկերների օրինակին և երկրպագուներին չի տվել անվանում, բայց երկրպագուներն իրենք իրենց անվանում են Team Lana:
TropicoԽմբագրել
2013 թ. դեկտեմբերի 6-ին Լանա Դել Ռեյը ներկայացնում է "Tropico" կարճամետրաժ ֆիլմը։ Սցենարի հեղինակն ու ֆիլմի հերոսուհին հենց Լանան է։ "Tropico"-ի սաունդթրեքերը երգչուհու գործերից "Body Electric"-ը, "Gods and Monsters"-ն ու "Bel Air"-ն են։
UltraviolenceԽմբագրել
"Ultraviolence"-ը Երգչուհու երրորդ ալբոմի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ուլտրաբռնություն», թողարկվել է հունիսի 17-ին։
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
- Lana Del Ray (2010)
- Born to Die (2012)
- Ultraviolence (2014)
- Honeymoon (2015)
- Lust for Life (2017)
- Norman Fucking Rockwell (2019)
ՍինգլներԽմբագրել
- «Video Games» (2011)
- «Born to Die» (2011)
- «Blue Jeans» (2012)
- «Summertime Sadness» (2012)
- «National Anthem» (2012)
- «Blue Velvet» (2012)
- «Ride» (2012)
- «Dark Paradise» (2013)
- «Young and Beautiful» (2013)
- «Summertime Sadness» (Ռեմիքս)» (Սեդրիկ Ժերվեի հետ) (2013)
- «Young and Beautiful» (Ռեմիքս)» (Սեդրիկ Ժերվեի հետ) (2013)
- «Once Upon a Dream» (2014)
- «West Coast» (2014)
- «Shades of Cool» (2014)
- «Ultraviolence» (2014)
- «Brooklyn Baby» (2014)
- «Black Beauty» (2014)
- «High by the Beach» (2015)
- «Music to Watch Boys To» (2015)
- «Freak» (2016)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.rollingstone.com/music/news/18-things-you-learn-after-two-long-days-with-lana-del-rey-20140724
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1018167048 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 https://mjf-database.epfl.ch/public
Արտաքին հղումներԽմբագրել
- Լանա Դել Ռեյի պաշտոնական կայքը (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լանա Դել Ռեյ կատեգորիայում։ |