Honeymoon, ամերիկացի երգչուհի-երգչահան Լանա Դել Ռեյի 4-րդ ալբոմը։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին Polydor Records-ի և Interscope Records-ի կողմից և պատրաստվել է Դել Ռեյի կողմից՝ Ռիկ Նովելսի և Կիերոն Մենզիի հետ միասին։ Ալբոմից զգալիորեն հեռացվել էր Դել Ռեյի նախորդ Ultraviolence ալբոմի կիթառով գործիքավորումը և վերադարձվել է Born to die-ի և Paradiseբարոկկո փոփը։ Ալբոմի երգերի տեքստերը շոշափում են տանջալից սիրավեպի, դառնության, ցանկության և բռնության թեմաները։

Honeymoon
Լանա Դել Ռեյի Ստուդիական ալբոմ
Թողարկված18 Սեպտեմբերի, 2015
Ձայնագրված2014-2015
Ժանրբարոկկո-փոփ
դրիմ փոփ
թրիփ հոփ
հիփ-հոփ
Տևողություն65:06
Լեզուանգլերեն
ԼեյբլInterscope
Polydor
ՊրոդյուսերԼանա Դել Ռեյ
Լանա Դել Ռեյի ալբոմների ժամանակագրություն
Ultraviolence
(2014)
Honeymoon
(2015)
Lust for Life
(2017)
Սինգլներ Honeymoon  ալբոմից
  1. «High by the Beach»
    Թողարկվել է՝ օգոստոսի 10, 2015
  2. «Terrence Loves You»
    Թողարկվել է՝ օգոստոսի 21, 2015
  3. «Honeymoon»
    Թողարկվել է՝ սեպտեմբերի 7, 2015
  4. «Music to Watch Boys To»
    Թողարկվել է՝ սեպտեմբերի 11, 2015

Թողարկվելուն պես Honeymoon-ը ստացել է հիմնականում դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից՝ հայտնվելով 2015 թվականի լավագույն ալբոմների ցանկում[1]։ Մինչ օրս որոշ քննադատների կարծիքով Honeymoon-ը Դել Ռեյի լավագույն ալբոմն է[2]։ Ալբոմի դեբյուտը կայացել է US Billboard 200-ի 2-րդ հորիզոնականում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 116000 օրինակով, իսկ Ավստրալիայում, Հունաստանում և Իռլանդիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ալբոմին աջակցել է երկու սինգլի թողարկումը. «High by the Beach» և «Music to Watch Boys To»:

Նախապատմություն և ձայնագրություն խմբագրել

Դել Ռեյը ավարտել է իր 3-րդ՝ Ultraviolence ալբոմի ձայնագրությունը 2014 թվականի մարտին, և նույն թվականի հունիսին նա սկել է աշխատել նոր գաղափարի վրա, որի մասին նա ասել է, որ «գործընթացը վերածվում է մի բանի, որը ինձ իսկապես դուր է գալիս։ Ես հաճույք եմ ստանում ավելի նյարդային զգացմունքների մեջ ընկղմվելով այս մեկի համար։ Այն ավելի լայն է»[3]։ 2015 թվականի հունվարին Լանա Դել Ռեյը Billboard-ի միջոցով հայտնել է, որ սկսել է աշխատել իր 4-րդ ալբոմի վրա` հայտարարելով, որ պատրաստվում է նույն տարի ինչ-որ ժամանակահատվածում թողարկել ալբոմ՝ Honeymoon[3]։ Հայտարարության ընթացքում Դել Ռեյը նաև ասել է, որ ինքը գրել և ձայնագրել է 9 երգ, որոնք հնարավոր է ներառվեն ալբոմում[3]։

2015 թվականի հունվարին Դել Ռեյը հաստատել է «Music to Watch Boys To» երգը, որի անունը պետք է դառնար ամբողջ ալբոմի անվանումը[4]։ Նույն ամսում նա հայտարարել է, որ 10 ձայնագրված երգերից 4-ը «իդիալական» են, ավելացնելով, որ նա կգրի ևս մի քանի երգ, որը կհամախմբի այդ բոլորը[5]։ «High by the Beach»-ը եղել է ալբոմի համար ձայնագրված վերջին երգերից մեկը[6]։

Երաժշտական ոճ խմբագրել

Երաժշտություն և տեքստ խմբագրել

Քննադատները Honeymoon ալբոմի մասին ասել են, որ այն ռետրո ոճով է, «փառահեղ կինեմատոգրաֆիկ բարոկկո-փոփ»[7], «էլեգանտ մելանխոլիկ դրիմ-փոփ»[1], վերադարձ դեպի կինեմատոգրաֆիկ թրիփ հոփին՝ Դել Ռեյի 2-րդ ալբոմ Born to Die-ին[1], թրեպի[8], ջազի[9] և բլյուզի[10] միավորող տարրերով[11]։

Honeymoon ալբոմը միայնության մասին է[12]։ Այն ընդգրկում է թեմաներ՝ դժբախտ սեր, դատապարտված արարքներ, մարդկային դաժանություն և փախուստի փորձեր, ցանկություն, փախուստ և բռնություն[11]։ Հարաբերությունների թեման բացահայտելուց բացի, ալբոմը պարունակում է տողեր, որոնք վերաբերում են էրոտիզմի գաղափարներին, թմրանյութերին, առասպելներին, դատարկ խոստումներին, ինչ է նշանակում կին լինել, և որն է «ամերիկյան հոգին»[13]։

Կոմպոզիցիաներ խմբագրել

Ալբոմը բացվում է «Honeymoon» երգով, որը բարոկկո-փոփ ժանրում է[14]։ Time ամսագրի գրախոսը երգը անվանել է «բնութագրականորեն շեղող» և «կինեմատիկական» և ենթադրել է, որ երգը ավելի նման է Born to Die ալբոմին, քան Ultraviolence-ին[15]։ Ըստ Հաթսոնի «Music to Watch Boys To» երգը կառուցված է սինթեզատորի վրա, ֆլեյտայի հնչյուններով և «սողացող» ռիթմերով, որոնք ծառայում են որպես «կրքոտ ֆոն՝ վարդագույն ֆլամինգոյի վերջին շնչով երգվող տգեղ և կործանարար սիրավեպ կատարողի համար»[16]։ «Terrence Loves You» ստեղծագործությունը, որում Դել Ռեյը երգում է դաշնամուրի, լարային գործիքների և «հառաչող» սաքսոֆոնի նվագակցությամբ, նկարագրվում է որպես «հիպնոսացնող»[17]։ Երգը սկսվում է կիթառի հնչյուննով, հետո հայտնվում է դաշնամուրի հնչյունները, ապա՝ ջութակը և Դել Ռեյի վոկալը[9]։ «God Knows I Tried»-ը ներառում է կիթառի հնչյուններին զուգակցված, շերտավորված վոկալով։ Երգի տեքստը այն մասին, թե ինչպես է Դել Ռեյը վիրավորվել «Պարոն Bad Boy»-ից, նաև պարունակում է ընտանեկան բռնության թեման[18]։ «High by the Beach»թրեպ-փոփ երգ է հիփ հոփի ազդեցությամբ, որտեղ հիմնական գործիքը սինթեզատորն է[19]։

Հաջորդ «Freak» երգի բառերը, համեմատվում են The Weeknd-ի աշխատանքի հետ, պատմվում է թմրանյութերի մասին[12]։ «Art Deco»-ն՝ դանդաղ ջազային բալլադ է, թույլ բիտերով, երգի տեքստը պատմում է «դատարկության և ամերիկյան թախծի» մասին[20]։ Ալբոմի 8-րդ թրեքը միջանկյալ «Burnt Norton (Interlude)»-ն է, որում Դել Ռեյը կարդում է հատված «Չորս քառյակներ» շարքի առաջին պոեմից, որը գրել է Թոմաս Սթեռնս Էլիոթը։ Բանաստեղծությունում խոսվում է ժամանակի բնույթի և ճակատագրի գաղափարի մասին, հիմքում ընկած է ենթադրանք, որ մեր ներկա տպավորություններն ու փորձը մեր վերահսկողությունից վեր են։ Հաջորդ երգը՝ «Religion», գնահատվել է որպես Դել Ռեյի ամենալավատես սիրային երգերից մեկը, բայց երգը նույնպես նշվել է այն բանի համար, որ «դեռ երանգավորված է երգչուհու նախընտրած ինքնաոչնչացման մեղեդիով»[21]։ «Salvatore» երգը միավորում է ջութակները, հարվածային գործիքները և բանաստեղծությունը իտալերենով, որոնք բնութագրվել են որպես «1940-ականների Իտալիան ի դեմս Ֆրենկ Սինատրայի»[7]։

«The Blackest Day» բալլադն, որը հիմնականում դիպչում է վշտի փուլերին և բաժանությունից հետո ապրող զգացմունքներին[22]։ Առաջին տունում ուսումնասիրվում է հրաժարվելու թեման, որն ակնհայտ է երգի տեքստում, օրինակ՝ «Չեմ ուզում բաժանվել, մեր մոտ ամենինչ լավ է» տողում[22]։ երկրորդ փուլը՝ վիշտը, բարկությունը, պատկերված է երգի բրիջում. «Դու պետք է կանխատեսեիր / թույլ չտայիր, որ նա կախարդի քեզ «վատ եղանակի կախարդանքով»»[22]։ Երկրորդ տան մեջ Դել Ռեյը պայման է դնում իր ընկերոջը․ «Տան ինձ տուն, ես ունեմ նոր մեքենա և ատրճանակ / Քամին մազերիս, ես բռնում եմ քո ձեռքը, ես լսում եմ երգը», որից հետո երգչուհին ընդունում է իրավիճակը կոդայում․ «Ես նորից ինքնուրույն եմ»[22]։ «24»-ը կինեմատոգրաֆիկ երգ է, որն իր երաժշտական ոճի և խոսքերի շնորհիվ համեմատվել է Ջեյմս Բոնդի գլխավոր թեմաների հետ[23]։ «Swan Song» հանդարտ մեղեդիների ու ցածր ռիթմերի, էլեգանտ թատերական երգ է[21], ողբերգական բառերով, որոնցում Դել Ռեյը բազմիցս շշնջում է․ «Այլևս չեմ երգելու», ինչպես նաև պարունակում է Դել Ռեյի թեզիսը՝ խուսափել պատասխանատվությունից[22]։ Ալբոմը եզրափակում է «Don't Let Me Be Misunderstood» քովեր-երգով, որն ի սկզբանե երգում էր ամերիկացի երգչուհի Նինա Սիմոնը[1][7]։

Երգացանկ խմբագրել

Անվանում Հեղինակ Տևողություն
1 «Honeymoon» Լանա Դել Ռեյ, Ռիկ Նովելս 5։50
2 «Music to Watch Boys To» Դել Ռեյ, Նովելս 4։50
3 «Terrence Loves You» Դել Ռեյ, Նովելս 4։50
4 «God Knows I Tried» Դել Ռեյ, Նովելս 4։40
5 «High by the Beach» Դել Ռեյ, Նովելս 4։17
6 «Freak» Դել Ռեյ, Նովելս 4։55
7 «Art Deco» Դել Ռեյ, Նովելս 4։55
8 «Burnt Norton (Interlude)» Թոմաս Էլիոտ 1։21
9 «Religion» Դել Ռեյ, Նովելս 5։23
10 «Salvatore» Դել Ռեյ, Նովելս 4։41
11 «The Blackest Day» Դել Ռեյ, Նովելս 6։05
12 «24» Դել Ռեյ, Նովելս 4։55
13 «Swan Song» Դել Ռեյ, Նովելս 5։23
14 «Don't Let Me Be Misunderstood» Սոուլ Մարկոս 3։01

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Lana Del Rey – 'Honeymoon' album review». Time Out London (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  2. Honeymoon by Lana Del Rey (անգլերեն), Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին
  3. 3,0 3,1 3,2 «Lana Del Rey Q&A: On 'Big Eyes' & Her Upcoming 'Honeymoon' Album». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  4. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2015 թ․ հունվարի 2). «Q&A: Lana Del Rey talks about her Globe-nominated 'Big Eyes' title track». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  5. «Lana Del Rey announces new album Honeymoon». Consequence (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 6. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  6. Reed, Ryan; Reed, Ryan (2015 թ․ օգոստոսի 10). «Hear Lana Del Rey's New Song, 'High By the Beach'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Lana Del Rey: Honeymoon album review». Daily Review: Film, stage and music reviews, interviews and more. (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  8. Ryan, Patrick. «Album review: Lana Del Rey's 'Honeymoon'». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  9. 9,0 9,1 «Album Review: Lana Del Rey - Honeymoon». Consequence (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  10. «Lana Del Rey: Honeymoon review – self-indulgent but sophisticated third album». the Guardian (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  11. 11,0 11,1 Neil McCormick, Music Critic. «Lana Del Rey, Honeymoon, review: 'manicured melancholy'». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  12. 12,0 12,1 Spanos, Brittany; Spanos, Brittany (2015 թ․ սեպտեմբերի 18). «Lana Del Rey 'Honeymoon' Album Review». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  13. «Lana Del Rey's Noirish 'Honeymoon' Proves She Shouldn't Be Underestimated: Album Review». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  14. Kerry, Martin (2015 թ․ սեպտեմբերի 8). «Lana Del Rey releases haunting new single «Honeymoon»». CBC.
  15. «Hear Lana Del Rey's New Song 'Honeymoon'». Time (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  16. «Lana Del Rey "Music to Watch Boys To" | Exclaim!». exclaim.ca (կանադական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  17. Reed, Ryan; Reed, Ryan (2015 թ․ օգոստոսի 21). «Hear Lana Del Rey's Hypnotic New Song». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  18. «Lana Del Rey shuns Top 40 pop for California-beach-zombie vibes on 'Honeymoon'». EW.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  19. Davidson, Amy (2015 թ․ օգոստոսի 11). «Listen to Lana Del Rey's new single». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  20. «With Honeymoon, Lana Del Rey Has Become Our Most Independent-Minded Pop Star». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  21. 21,0 21,1 Davidson, Amy (2015 թ․ սեպտեմբերի 18). «Lana Del Rey: Honeymoon track-by-track review». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «Lana Del Rey's 'Honeymoon' her best yet». The Michigan Daily (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  23. Phull, Hardeep (2015 թ․ սեպտեմբերի 18). «The 5 best tracks on Lana Del Rey's new album». New York Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.