«National Anthem» (հայերեն՝ «Ազգային հիմն»), ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի «Born to Die» ստուդիական երկրորդ ալբոմից սինգլ, որը պաշտոնապես թողարկվել է 2012 թվականի հուլիսի 6-ին Polydor և Interscope լեյբլներում։ Ըստ հերթականության՝ ալբոմում հինգերորդն է։ Երգն ունի նաև տեսահոլովակ, որը «YouTube Vevo»-ում հրապարակվել է 2012 թվականի հունիսի 27-ին[1]։ Տեսահոլովակը, որի ռեժիսորը Լանայի «Տրոպիկո» ֆիլմը նկարահանած Էնթոնի Մենդլերն է[2], հիմնված է ամերիկացի նախագահ Ջոն Քենեդու սպանության վրա[3]։

«National Anthem»
«National Anthem» սինգլի շապիկը (Լանա Դել Ռեյ, 2012)
Լանա Դել Ռեյի սինգլը
«Born to Die» ալբոմից
Թողարկված2012 թվականի հուլիսի 6
ՖորմատCD-սինգլ և CD
Ձայնագրված2011
Ժանրինդի փոփ
ԵրգահանԼանա Դել Ռեյ, Ջասթին Փարքեր, The Nexus
Տևողություն3:51
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերԷմիլ Հեյնի
Լանա Դել Ռեյի սինգլների ժամանակագրություն
«Summertime Sadness»
(2012)
«National Anthem»
(2012)
«Blue Velvet»
(2012)

Ստեղծման պատմություն

խմբագրել

NME հրատարակչությունը նշել է[2], որ Լանա Դել Ռեյը երգում է, ինչպես «իդեալական մանեկենը»[2][4][5]։ Գրախոս Ռոբերտ Քոփսին բարձր է գնահատել կոմպոզիցիան իր «լակոնիկ, անզգայացված վոկալի համար, որը հուշում է նրա պատկերները, թե ինչպես է օրորվում Հենդրիքս խմելու պատճառով։ Լարային հատվածի և գանգստերական հիփ-հոփ ռիթմերի տակ խորը տխրություն կա»[5]։

Տեսահոլովակ

խմբագրել

«National Anthem» երգի տեսահոլովակը նկարահանել է Էնթոնի Մենդլերը 2012 թվականի մայիսին[6]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 27-ին[7][8]։

Տեսահոլովակը սկսվում է Մերիլին Մոնրոյի կերպարով Լանա Դել Ռեյի ելույթից, որը 1962 թվականի մայիսի 19-ին կատարում է «Happy Birthday, Mr. President» երգը։ Տեսահոլովակի մնացած մասում ցուցադրվում է Ժաքլին Քենեդիի (Լանա Դել Ռեյ) և նախագահ Ջոն Քենեդիի (ASAP Rocky) կյանքը ընտանիքի նկարահանած տնային տեսանյութի տեսքով[9]։ Տեսահոլովակն ավարտվում է տխուր «Զապրուդերի ֆիլմի» կրկնությամբ՝ ցույց տալով Քենեդիի սպանությունը։ Վերջում Լանա Դել Ռեյը կարդում է Ժակլին Քենեդիի նամակը, որը գրել էր Ջոն Քենեդին իր սպանության օրը[9]։

2015 թվականի հունվարի դրությամբ՝ Billboard-ը վիդեոն անվանել է 2010-ականների լավագույն 20 տեսահոլովակներից մեկը[10]։

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել
Digital EP[11]
  1. «National Anthem» — 3:50
  2. «National Anthem» (Fred Falke Remix Edit) — 3:46
  3. «National Anthem» (Tensnake Remix) — 3:43
  4. «National Anthem» (Afterlife Remix) — 3:48
Picture Vinyl[12]
  1. «National Anthem» — 3:50
  2. «National Anthem» (Breton Labs Remix) — 5:23

Ձայնագրության մասնակիցներ

խմբագրել

Տվյալները վերցված են «Born to Die» ալբոմի սկավառակից[13]։

Հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթներ (2012) Բարձրագույն
դիրք
  Ultratip Flanders[14] 40
  SNEP[15] 152
  UK Singles Chart[16] 92
US Rock Songs (Billboard)[17] 37

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություններ
2012 UK Music Video Awards Արտասահմանյան լավագույն փոփ-վիդեո Առաջադրված
Best Styling In A Video Առաջադրված

Թողարկման պատմություն

խմբագրել
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Իռլանդիա[19] 2012 թվականի հուլիսի 6 Digital download — EP Universal
Մեծ Բրիտանիա[20] Polydor
Մեծ Բրիտանիա[21] 2012 թվականի հուլիսի 9 Limited edition

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Montgomery, James. «Exclusive: Lana Del Rey's 'National Anthem' Director Tells All». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 Elan, Priya. «Lana Del Rey - 'National Anthem'». NME. IPC Media. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Cinquemani, Sal (2012 թ․ հունվարի 27). «Lana Del Rey: Born to Die». Slant Magazine. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  4. Nellis, Krystina (2012 թ․ հունվարի 30). «Lana Del Rey Born to Die Review». Drowned in Sound. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  5. 5,0 5,1 Copsey, Robert. «Lana Del Rey: 'National Anthem' - Single review». Digital Spy. Hearst Magazines. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Lana Del Rey Channels Jackie O In New 'National Anthem' Still». MTV. 2012 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  7. Montgomery, James. «Lana Del Rey, A$AP Rocky 'National Anthem' Video: Rewriting History». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  8. Martin, Dan (2012 թ․ հունիսի 21). «Lana del Rey and A$AP Rocky to portray Jackie and JFK». London: Guardian UK. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  9. 9,0 9,1 Makarechi, Kia (2012 թ․ հունիսի 27). «Lana Del Rey 'National Anthem' Video: Singer Is The Jackie O To A$AP Rocky's JFK». The Huffington Post. AOL. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  10. «The 20 Best Music Videos of the 2010s (So Far)». Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  11. «National Anthem: Lana Del Rey». Amazon.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  12. «Nation Anthem (Vinyl): Lana Del Rey». Amazon.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  13. Del Rey, Lana Born to Die. — Interscope Records, 2012.
  14. Ultratop.be — Lana Del Rey — National Anthem (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 28, 2014.
  15. Lescharts.com — Lana Del Rey — National Anthem (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է December 28, 2014.
  16. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է December 28, 2014.
  17. <lana+del+rey/chart?f=902 «Lana Del Rey - Chart History - Rock Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  18. 2012 UK MVA Nominations Արխիվացված 2016-01-16 Wayback Machine. ukmva.com. Retrieved October 8, 2012
  19. «National Anthem (2015) | Lana Del Rey | High Quality Music Downloads | 7digital Ireland». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  20. National Anthem: Lana Del Rey: Amazon.co.uk: MP3 Downloads
  21. «National Anthem: VINYL». Amazon.co.uk. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել