ASAP Rocky
Ռակիմ Մայերս (անգլ.՝ Rakim Mayers, հոկտեմբերի 3, 1988[1], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի ASAP Rocky (ոճավորված՝ A$AP Rocky, արտասանվում է «Էյսափ Ռոքի») կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում է «ASAP Mob» հիփ հոփ խմբի անդամ, որտեղից էլ վերցրել է իր բեմական անունը։ 2011 թվականին նոյեմբերին թողարկել է դեբյուտային՝ «Peso» սինգլը, որն ընդգրկվել է նրա «Live. Love. ASAP» միքսթեյպում։ 2013 թվականի հունվարին թողարկել է դեբյուտային՝ «Long. Live. ASAP» ստուդիական ալբոմը, որը գլխավորել է «Billboard 200» հիթ շքերթը։ 2015 մայիսին թողարկված նրա երկրորդ՝ «At. Long. Last. ASAP» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։
ASAP Rocky | |
---|---|
![]() Ռոքին 2013 թվականի օգոստոսի 10-ին Տորոնտոյում, Կանադա | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռակիմ Մայերս |
Նաև հայտնի է որպես | Լորդ Ֆլակո (Lord Flacko) |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1988[1] (34 տարեկան) Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, մոդել, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, կոմպոզիտոր և ռեժիսոր |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records, Sony Music Entertainment |
Կրթություն | Bayard Rustin Educational Complex? |
Անդամակցություն | ASAP Mob |
Կապված | ASAP Mob, Սքուլբոյ Քյու, Ռիհաննա, Դենի Բրաուն, Tyler, the Creator |
Կայք | asapmob.com |
![]() |
Վաղ կյանք Խմբագրել
Ռակիմ Մայերսը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում[2]։ Նրան տվել են Ռակիմ անունը ի պատիվ 1980-ականների հայտնի ռեփերի[3]։ Նրա հայրը, ով Բարբադոսից է եղել[4], մահացել է 2012 թվականին[5]։ Ռոքին ունի իրենից փոքր մեկ քույր[6]։
Ռոքին սկսել է ռեփ կարդալ 8 տարեկանից[7]։ Երբ Ռոքին 12 տարեկան էր, նրա հորը բանտարկել են թմրանյութեր վաճառելու համար[8]։ Երբ նա 13 տարեկան էր, նա եղբորը սպանեցին Հառլեմում[9]։ Եղբոր մահը նրան ստիպեց ավելի լուրջ վերաբերվել հիփ հոփ երաժշտությանը[10]։ Վաղ տարիքում նա հիմնականում նախընտրում էր լսել The Diplomats խմբի երգերը, սակայն նաև ոգեշնչվում էր այնպիսի խմբերի երաժշտությամբ, ինչպիսիք են Three 6 Mafia, UGK, Mobb Deep, Wu-Tang Clan, Run DMC և Bone Thugs-n-Harmony[11]։
Կարիերա Խմբագրել
2007-2011: ASAP Mob և անհատական կարիերայի սկիզբ Խմբագրել
2007 թվականին Ռոքին միանում է ASAP Mob հիփ հոփ խմբի, որը կազմված է տարբեր ռեփերներից, երաժշտական պրոդյուսերներից, տեսահոլովակների ռեժիսորներից և նորաձևության դիզայներներից, ովքեր կիսում են նույն հետաքրքրությունը երաժշտության, նորաձևության, ոճի և մշակույթի բնագավառներում[12]։ Խմբին միանալուց հետո, նա սկսում է հանդես գալ ASAP Rocky կեղծանվան տակ, քանի որ խմբի անդամների բեմական կեղծանունները սկսվում է «ASAP»-ով, որը «Միշտ ձգտիր և բարգավաճիր» (Always Strive And Prosper) արտահայտության հապավումն է[12]։
Լինելով ASAP Mob խմբի կազմում, նա սկսում է հանդես գալ որպես անհատ կատարող և աստիճանաբար դառնում է խմբի ամենաճանաչված և հաջողակ անդամը[12]։ 2011 թվականի օգոստոսին կայանում է նրա դեբյուտային «Peso» սինգլի պրեմիերան[13], իսկ նույն տարվա հոկտեմբերի 31-ին թողարկվում է նրա «Live. Love. ASAP» անվանումը կրող դեբյուտային միքսթեյպը, որը նախատեսված է օնլայն անվճար ներբեռնման համար[14]։ 2011-ի դեկտեմբերին նա նաև եղել է BBC-ի կողմից կազմակերպված «2012-ի ձայնը» հարցման թեկնածուներից մեկը[15]։
2012-2014: «Long. Live. ASAP» Խմբագրել
2012 թվականի փետրվարին Ռոքին և ռեփեր Քենդրիկ Լամարը ելույթներ էին ունենում կանադացի ռեփեր Դրեյքի Club Paradise շրջագայության համերգների բացման արարողությունների ժամանակ[16]։ 2012 թվականի հուլիսի 20-ին նա պատրաստվում էր ելույթ ունենալ Late Night with Jimmy Fallon հեռուստածրագրի շրջանակներում, սակայն այդ ելույթից ժամեր առաջ նա ներգրավվում է մի ծեծկռտուքի մեջ և ելույթը հետաձգվում է[17]։ Մեկ ամիս անց՝ օգոստոսի 21-ին, նրա ելույթը ցուցադրվում է[18]։ Սեպտեմբերի 6-ին Ռոքին և երգչուհի Ռիհաննան ելույթ են ունենում MTV Video Music Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ կատարում են «Cockiness (Love It)» երգի ռեմիքսը[19]։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին նա թողարկում է իր «Fuckin' Problems» համագործակցությամբ ռեփերներ Դրեյքի, Քենդրիկ Լամարի և Թու Չեյնսի հետ[20]։ Այդ երգը միջազգային տարբեր հիթ շքերթներում զբաղեցնում է հորիզոնականներ և վաճառվում է ավելի քան 2 միլիոն օրինակով։
2013 թվականի հունվարի 15-ին Ռոքին թողարկում է իր «Long. Live. ASAP» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[21], որի ձայնագրման աշխատանքները նա կատարել էր 2012-ին։ Ալբոմը միանգամից գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը և իր թողարկման առաջին շաբաթում գրանցում է 139,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[22]։
Ամբողջ 2013-ի ընթացքում տարբեր մրցանակաբաշխություններում մրցանակների առաջադրվելուց հետո, 2014 թվականի հունվարին նա առաջին անգամ առաջադրվում է Գրեմմի մրցանակի[23]։ Նրա «Fuckin' Problems» երգը առաջադրվում է այդ մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում, սակայն չի հաղթում։
2014 թվականի մարտին նա հայտարարում է, որ աշխատում է իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա[24]։ Նույն տարվա հոկտեմբերին թողարկվում է «Multiply» սինգլը համագործակցությամբ ռեփեր Ջուսի Ջեյի հետ[25], ով նաև հանդիսանում է Ռոքիի երկրորդ ալբոմի պրոդյուսերը[26]։ 2014-ին Ռոքին նաև նկարահանվում է ռեժիսոր Ռիք Ֆեմույիվայի «Թմրանյութ» (անգլ.՝ Dope) կատակերգական դրամա ֆիլմում[27], որի պրեմիերան կայանում է 2015 թվականին։
2015-ներկա։ «At. Long. Last. ASAP» Խմբագրել
2015 թվականի մարտին հայտնի է դառնում, որ Ռոքիի երկրորդ ալբոմը կոչվելու է «At. Long. Last. ASAP»[28]։ Ալբոմը թողարկվում է 2015 թվականի մայիսի 26–ին[29]։ Այն թողարկման առաջին շաբաթում վաճառվում է 139,000 օրինակով և գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը՝ դառնալով նրա երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[30]։ Ալբոմի «LSD» սինգլը զբաղեցրել է 62-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում, իսկ «Everyday» (Ռոդ Ստյուարտի, Միգելի և Մարկ Ռոնսոնի մասնակցությամբ) սինգլը նույն հիթ շքերթում 92-րդ հորիզոնականն է զբաղեցրել[31]։ 2015 թվականի հունիսին ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը թողարկում է իր «Revival» անվանումը կրող երկրորդ անհատական ալբոմի առաջին սինգլը՝ «Good for You» երգը, որը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[32]։ Օգոստոսի 30-ին Ռոքին և ամերիկյան Twenty One Pilots դուետը միասին ելույթ են ունեցել MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում։ Նույն տարվա սեպտեմբերին մեկնարկեց Ռոքիի և ռեփեր Tyler, the Creator-ի համատեղ համերգային շրջագայությունը[33]։
Անձնական կյանք Խմբագրել
Հարաբերություններ Խմբագրել
2011 թվականին Ռոքին սկսել է հանդիպել ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի հետ, ում հետ նա ծանոթացել է մի ընդհանուր ծանոթի միջոցով։ Իգին իր և Ռոքիի հարաբերությունների մասին շշուկները հաստատել է Vibe ամսագրի հետ հարցազրույցում։ Իրենց հարաբերությունների ավարտի մասին Ռոքին հայտարարել է 2012 թվականի հուլիսին։ Իրենց հարաբերությունների ժամանակահատվածում Իգին իր մատների վրա դաջել է Ռոքիի «Live.Love.A$AP» միքսթեյպի անվանումը[34], սակայն 2013 թվականի մարտին նա հայտարարել է, որ ջնջել է դաջվածքի «A$AP» հատվածը[35]։
2013 թվականի ապրիլից նա սկսել է հանդիպել ամերիկացի մոդել Շանել Իմանի հետ[36], սակայն 2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դառնում, որ նրանք բաժանվել են[37]։
Իրավական հարցեր Խմբագրել
2012 թվականի հուլիսին Ռոքին ձերբակալվել է Նյու Յորքի հագուստի խանութներից մեկում մարդ ծեծելու համար, և ևս երկու լուսանկարիչների հարվածելու համար, ովքեր դրսից նկարահանել են վիճաբանությունը։ Այն մարդը, ում հետ նա սկսել էր վեճը, հետագայում նրան դատի է տալիս հարձակման համար։ Նրանց վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ այդ մարդը ականատես է լինում, թե ինչպես է Ռոքին անօրինական թմրանյութ օգտագործում խանութի ներսում։ Նա այնուհետև հարձակվել է երկու սիրողական լուսանկարիչների վրա, ովքեր նկարահանել են միջադեպը։ Ռոքին ի վերջո նաև մեղադրվում է երկու լուսանկարիչներին հարվածելու և նրանց տեսախցիկները խլելու փորձի մեջ[38]։
Հագուստի ոճ Խմբագրել
Ռոքիի հագուստի ոճը բազմիցս բարձր գնահատականի է արժանացել մի շարք հայտնի հրատարակչությունների կողմից։ Complex ամսագիրը նրան անվանել է Նյու Յորքի ամենաոճային ռեփերը[39], իսկ GQ ամսագիրը նրան ընդգրկել է 2012 թվականի 25 ամենաոճային տղամարդկանց ցանկում[40]։ Cosmopolitan կանացի ամսագրի կազմած 2014 թվականի 10 ամենաոճային տղամարդկանց ցանկում, նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[41]։ Ռոքիի ոճաբան Մեթյու Հենսոնը, նրա ոճը անվանել է «բազմատեսակ», նկատելով, որ նա առհասարակ չունի կոնկրետ մի տեսք, քանի որ նրա կերպարը ստեղծվում է ճիշտ համադրությունների արդյունքում[42]։ 2015 թվականի հունիսին GQ ամսագիրը Ռոքիին ընդգրկել է իր աշխարհի 20 ամենաոճային տղամարդկանց ցանկում[43]։
Սկավառակագրություն Խմբագրել
Ալբոմներ Խմբագրել
Ստուդիական ալբոմներ Խմբագրել
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Long. Live. ASAP» |
|
«At. Long. Last. ASAP» |
|
«Testing» |
|
Միքսթեյպներ Խմբագրել
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Live. Love. ASAP» |
|
Սինգլներ Խմբագրել
Սեփական սինգլներ Խմբագրել
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2011 | «Peso» | «Live. Love. ASAP» |
«Purple Swag» | ||
2012 | «Goldie» | «Long. Live. ASAP» |
«Fuckin' Problems» (Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի մասնակցությամբ) | ||
2013 | «Wild for the Night» (Սկրիլեքսի և Birdy Nam Nam-ի մասնակցությամբ) | |
«Fashion Killa» | ||
2014 | «Multiply» (Ջուսի Ջեյի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
2015 | «Lord Pretty Flacko Jodye 2 (LPFJ2)» | «At. Long. Last. ASAP» |
«Everyday» (Ռոդ Ստյուարտի, Միգելի և Մարկ Ռոնսոնի մասնակցությամբ) | ||
«LSD» | ||
2018 | «Cocky» (Գուչի Մենի և 21 Savage-ի հետ) |
«The Uncle Drew Motion Picture Soundtrack» |
«ASAP Forever» (Մոբիի մասնակցությամբ) |
«Testing» |
Մասնակցությունը ուրիշների սինգլներում Խմբագրել
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2011 | «4 Loko» (Smoke DZA-ի սինգլը) |
«Rolling Stoned» |
«Yao Ming» (Դևիդ Բեների սինգլը) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
2012 | «Street Knock» (Swizz Beatz-ի սինգլը) | |
«Hands on the Wheel» (Սքուլբոյ Քյուի սինգլը) |
«Habits & Contradictions» | |
«Cockiness (Love It)» Ռեմիքս (Ռիհաննայի սինգլը) |
Ոչ ալբոմային սինգլներ | |
«Yellow Tape» (Fat Joe-ի սինգլը) | ||
2013 | «Work» (Ռեմիքս) (ASAP Ferg-ի սինգլը) |
«Trap Lord» |
«Shabba» (ASAP Ferg-ի սինգլը) | ||
«Choppa» (Ջոի Ֆեթսի սինգլը) |
«Chipper Jones Vol. 2» | |
2014 | «We Them» (Փի Ռեյնի սինգլը) |
«Dear America» |
«Pretend» (Թինաշեի սինգլը) |
«Aquarius» | |
2015 | «Good for You» (Սելենա Գոմեսի սինգլը) |
«Revival» |
2016 | «Said N Done» (Ֆրենչ Մոնտանայի սինգլը) |
«MC4» |
«Lovesick» (Մուրա Մասայի սինգլը) |
«Mura Masa» | |
«R.I.P. Yams» (SpaceGhostPurrp-ի սինգլը) |
Ոչ ալբոմային սինգլ | |
«Blended Family (What You Do for Love)» (Ալիշա Քիզի սինգլը) |
«Here» | |
2017 | «Gilligan» (DRAM-ի սինգլը) |
«Big Baby DRAM» |
«Who Dat Boy» (Tyler, The Creator-ի սինգլը) |
«Flower Boy» | |
«Summer Bummer» (Լանա Դել Ռեյի սինգլը) |
«Lust for Life» | |
«Groupie Love» (Լանա Դել Ռեյի սինգլը) | ||
«No Limit» (G-Eazy-ի սինգլը) |
«The Beautiful & Damned» | |
«Pick It Up» (Famous Dex-ի սինգլը) |
«Dex Meets Dexter» |
Տես նաև Խմբագրել
Մրցանակներ և առաջադրումներ Խմբագրել
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | BBC[15] | 2012-ի ձայն | - | Առաջադրված |
2012 | BET Awards[44] | Լավագույն նոր արտիստ | Առաջադրված | |
MTV Video Music Awards[45] | Լավագույն մոնտաժ | «Goldie» | Առաջադրված | |
MTV Europe Music Awards[46] | Ամերիկացի արտիստ, ով համաշխարհային դառնալուն մոտ է | - | Առաջադրված | |
Լավագույն տեսք | Առաջադրված | |||
2013 | BET Hip Hop Awards[47] | Տեսահոլովակների տարվա ռեժիսոր | - | Առաջադրված |
Լավագույն հիփ հոփ ոճ | Հաղթանակ | |||
Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն | «Fuckin' Problems» (Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի հետ) |
Հաղթանակ | ||
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | Առաջադրված | |||
Մարդկանց չեմպիոն | Առաջադրված | |||
Լավագույն ակումբային երգ | Առաջադրված | |||
BET Awards[48] | Տարվա տեսահոլովակ | Առաջադրված | ||
Լավագույն համագործակցություն | Հաղթանակ | |||
Հեռուստադիտողների ընտրություն | Առաջադրված | |||
Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ | - | Առաջադրված | ||
Տեսահոլովակների տարվա ռեժիսոր | Առաջադրված | |||
MTV Video Music Awards Japan[49] | Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | «Fuckin' Problems» (Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի հետ) |
Հաղթանակ | |
MTV Video Music Awards[50] | Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | Առաջադրված | ||
2014 | Grammy Awards[51] | Լավագույն ռեփ երգ | Առաջադրված | |
mtvU Woddie Awards[52] | Լավագույն համագործակցություն | «Wild for the Night» (Սկրիլեքսի և Birdy Nam Nam-ի հետ) |
Հաղթանակ | |
Much Music Video Awards[53] | Տարվա հիփ հոփ տեսահոլովակ | «We Them» (Փի Ռեյնի հետ) |
Առաջադրված | |
BET Hip Hop Awards[54] | Լավագույն հիփ հոփ ոճ | - | Առաջադրված | |
2015 | Teen Choice Awards[55] | Լավագույն ամառային երգ | «Good for You» (Սելենա Գոմեսի հետ) |
Առաջադրված |
MTV Video Music Awards[56] | Լավագույն մոնտաժ | «LSD» | Առաջադրված | |
BET Hip Hop Awards[57] | Լավագույն հիփ հոփ ոճ | - | Առաջադրված | |
2016 | Grammy Awards[58] | Լավագույն տեսահոլովակ | «LSD» | Առաջադրված |
Kids' Choice Awards[59] | Լավագույն համագործակցություն | «Good for You» (Սելենա Գոմեսի հետ) |
Առաջադրված | |
BET Hip Hop Awards[60] | Լավագույն հիփ հոփ ոճ | - | Առաջադրված |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Dutch Top 40
- ↑ «ASAP Rocky»։ BBC։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ Battan Carrie (Հոկտեմբերի 28, 2011)։ «A$AP Rocky Talks $3 Million Record Deal, Mainstream Acceptance»։ Pitchfork Media։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015
- ↑ Cooper Wilbert L.։ «A$AP Rocky and Jeremy Scott Schooled Me on How to Be a Pretty Motherfucker»։ Vice։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ «A$AP Rocky mourns the loss of his father; celebs who lost relatives in 2012»։ Rolling Out։ Դեկտեմբերի 27, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015
- ↑ Caramanica Jon (Հոկտեմբերի 12, 2011)։ «Thinking Globally, Rapping Locally»։ The New York Times։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ Markman Rob (Հոկտեմբերի 20, 2011)։ «Drake Has 'Good Taste,' A$AP Rocky Says After Co-Sign»։ MTV։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ «A$AP Rocky on Grieving for A$AP Yams, Police Brutality and Why Drugs Help Him 'Cope With Life'»։ Billboard։ Մայիսի 1, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015
- ↑ Sundermann Eric (Հունվարի 23, 2013)։ «A$AP Rocky Lights Up The City»։ Village Voice։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ Zeichner Naomi (Հոկտեմբերի 14, 2011)։ «Gen F: ASAP Rocky»։ The Fader։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ Murphy K. (Նոյեմբերի 2, 2011)։ «A$AP Rocky Talks Debut Album, Musical Influences, and Accepting Gay Fans»։ Vibe։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ 12,0 12,1 12,2 Huynh Davis։ «A$AP Rocky – Always $trive and Prosper»։ Hypetrak։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014
- ↑ Caramanica Jon (Հոկտեմբերի 13, 2011)։ «Thinking Globally, Rapping Locally»։ Նյու Յորք Թայմս (New York: The New York Times Company)։ էջ C1։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014
- ↑ Martin Andrew (Հոկտեմբերի 31, 2011)։ «ASAP Rocky: 'LiveLoveASAP' (Mixtape)»։ Prefix։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-07-ին։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014
- ↑ 15,0 15,1 «Sound of - 2012 - ASAP Rocky»։ BBC։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014
- ↑ Vena Jocelyn (Դեկտեմբերի 13, 2011)։ «Drake Announces 2012 Club Paradise Tour Dates»։ MTV News. MTV։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ Lipshutz Jason (Հուլիսի 14, 2012)։ «A$AP Rocky Talks 'LongLiveA$AP' Album, Discovers The Dirty Projectors»։ Billboard (Chicago: Prometheus Global Media)։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ Meara Paul (Օգոստոսի 22, 2012)։ «Video։ A$AP Rocky Performs "Goldie" Live On Jimmy Fallon»։ Complex (Complex Media)։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ Alexis Nadeska (Սեպտեմբերի 6, 2012)։ «Rihanna And ASAP Rocky Perform 'Cockiness (Remix)' At MTV VMAs»։ MTV News. MTV։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ A$AP Rocky Teams With Drake, 2 Chainz & Kendrick Lamar on 'F--kin' Problem'
- ↑ «Video: A$AP Rocky f/ Drake, 2 Chainz, & Kendrick Lamar – ‘F**kin’ Problems’»։ Rap-Up.com։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ «Hip Hop Album Sales: The Week Ending 1/20/2013»։ HipHopDX։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ «"The GRAMMY Nominations Concert Live!!" To Be Held In L.A. On Dec. 6»։ GRAMMY.com։ Սեպտեմբերի 18, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ «ASAP Rocky Announces Sophomore Album Coming Soon - Rap Basement»։ Rap Basment։ Մարտի 25, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-27-ին։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ «Multiply (feat. Juicy J) - Single by A$AP Rocky»։ iTunes Store։ Apple Inc.։ Վերցված է Մարտի 23, 2015
- ↑ «JUICY J TO EXECUTIVE PRODUCE A$AP ROCKY’S ALBUM»։ Rap-Up։ Վերցված է Մարտի 23, 2015
- ↑ «A$AP Rocky Is Making His Movie Debut In ‘Dope’ - Watch The Trailer»։ MTV։ Հունվարի 21, 2015։ Վերցված է Ապրիլի 10, 2015
- ↑ «Exclusive: ASAP Rocky Reveals New Album Features FKA Twigs & Lykke Li»։ Billboard։ Մարտի 20, 2015։ Վերցված է Մարտի 23, 2015
- ↑ «iTunes - Music - AT.LONG.LAST.A$AP - Album by A$AP Rocky»։ Itunes.apple.com։ 2015, մայիսի 26։ Վերցված է 2015, մայիսի 28
- ↑ «A$AP ROCKY’S ‘A.L.L.A.’ DEBUTS AT NO. 1»։ Rap-Up։ Հունիսի 3, 2015։ Վերցված է Հունիսի 3, 2015
- ↑ «A$AP Rocky - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին։ Վերցված է Հուլիսի 12, 2015
- ↑ «Selena Gomez - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2015
- ↑ «A$AP Rocky and Tyler, the Creator are touring together»։ Entertainment Weekly։ Օգոստոսի 4, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015
- ↑ «V Exclusive! Iggy Azalea Confirms Romantic Relationship with A$AP Rocky»։ Vibe։ Հունվարի 13, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ «Iggy Azalea Crosses Out ASAP Rocky Tattoo»։ Vibe։ Մարտի 3, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ Brown Nicole (Մայիսի 1, 2013)։ «Chanel Iman Confirms Relationship with A$AP Rocky»։ Vibe Vixen։ Spin Entertainment։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ Vulpo Mike (Հոկտեմբերի 28, 2014)։ «A$AP Rocky and Chanel Iman Break Up»։ E! News։ E! News։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2014
- ↑ Roman Wolfe (@AllHipHopcom) (Դեկտեմբերի 31, 2012)։ «A$AP Rocky Sued For Assaulting Man While High On Drugs»։ AllHipHop.com։ Վերցված է Դեկտեմբերի 1, 2014
- ↑ «A$AP Rocky - The 25 Most Stylish Rappers From NYC Right Now»։ Complex։ Ապրիլի 24, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014
- ↑ «A$AP Rocky on GQ’s 25 Most Stylish Men of 2012»։ Asapmob.com։ Հունվարի 3, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014
- ↑ «10 Most Stylish Men of 2014»։ Cosmopolitan։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014
- ↑ «Fashion Beat: Meet A$AP Rocky’s stylist, Matthew Henson»։ Vogue։ Ապրիլի 17, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014
- ↑ «Who Made GQ's List of the 20 Most Stylish Men Alive?»։ GQ։ Հունիսի 22, 2014։ Վերցված է Հունիսի 22, 2014
- ↑ «106 & Park: A$AP Rocky – Best New Artist Nomination»։ BET։ Արխիվացված օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է Հուլիսի 27 27, 2012
- ↑ «Best Editing 2012 MTV Video Music Awards»։ MTV։ Արխիվացված օրիգինալից 2012-08-03-ին։ Վերցված է Օգոստոսի 3, 2012
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-28-ին։ Վերցված է 2015-02-07
- ↑ http://www.rap-up.com/2013/08/22/kendrick-lamar-leads-bet-hip-hop-awards-nominations/
- ↑ «Beyoncé and Kanye West Lead BET Awards' 12 Nominations»։ Rap-Up։ Devin Lazerine։ Մայիսի 22, 2012։ Վերցված է Փետրվարի 7, 2015
- ↑ «Bruno Mars, FUN., One Direction, Taylor Swift and Kana Nishino lead with three nominations each»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-21-ին։ Վերցված է 2015-02-07
- ↑ Montgomery James (Հուլիսի 17, 2012)։ «2013 MTV Video Music Awards: The Nominations Are In!»։ MTV։ Viacom։ Վերցված է Փետրվարի 7, 2015
- ↑ «Jay Z Tops 56th GRAMMY Nominations With Nine»։ GRAMMY.com։ Նոյեմբերի 7, 2013
- ↑ http://www.hiphopdx.com/index/news/id.27478/title.kendrick-lamar-jay-z-among-2014-mtvu-woodie-awards-nominees-
- ↑ «MuchMusic Video Awards 2014 nods led by Drake, Hedley: See the full list of nominees here»։ Մայիսի 21, 2014։ Վերցված է Հունիսի 30, 2015
- ↑ http://www.complex.com/music/2014/09/2014-bet-hip-hop-award-nominees
- ↑ «Wave 2 Nominees!»։ Teen Choice Awards։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին։ Վերցված է 2015-07-20
- ↑ «2015 MTV Video Music Awards Nominees Revealed: Taylor Swift, Kendrick Lamar, Ed Sheeran & More»։ Billboard։ Վերցված է Հուլիսի 21, 2015
- ↑ «Drake Leads BET Hip-Hop Awards 2015 Nominations»։ Rap-Up։ Սեպտեմբերի 15, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2015
- ↑ «Who should win Best Music Video at the Grammys?»։ Enertainment Weekly։ Դեկտեմբերի 7, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է Փետրվարի 16, 2016
- ↑ «Here Are The Nominees For The 2016 Kids' Choice Awards»։ MTV։ Փետրվարի 2, 2016։ Վերցված է Մարտի 14, 2016
- ↑ «Here Are the Nominees for BET's 2016 Hip-Hop Awards»։ Complex։ Օգոստոսի 18, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2014-05-17 at the Wayback Machine.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |