«Lana Del Ray»[1] (ոճավորված է՝ որպես Lana Del Ray a.k.a. Lizzy Grant), ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի դեբյուտային ստուդիական ալբոմը[2], որը թողարկվել է «5 Points Record» անկախ լեյբլում 2010 թվականին։ Ձայնասկավառակը ձայնագրվել է 2008 թվականին։ Այս լեյբլում Դել Ռեյի ձայնագրված վերջին սկավառակն է։

Lana Del Ray
Lana Del Ray (ալբոմ).jpg
Լանա Դել Ռեյի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀունվարի 4, 2010
Ձայնագրված2008
ԺանրԻնդի ռոք, Փոփ երաժշտություն
Տևողություն47:23
ԼեզուԱմերիկայի Միացյալ Նահանգներ Անգլերեն
Լեյբլ5 Points Record
ՊրոդյուսերԴեյվիդ Քեյն
Լանա Դել Ռեյի ալբոմների ժամանակագրություն
Kill Kill Lana Del Ray Lana Del Rey (մինի ալբոմ)

Ալբոմը թողարկվել է թվային ֆորմատով iTunes-ում, սակայն մի քանի ամիս անց հեռացվել է օնլայն խանութից, քանի որ լեյբլն ի վիճակի չէր ֆինանսավորել սկավառակը[2]։ Լանա Դել Ռեյը գնել է ալբոմի իրավունքը, որի անվանումը տարբերվում է երգչուհու ներկայիս կեղծանունից. «Del Rey»-ը ոճավորված է՝ որպես «Del Ray»։ 2012 թվականին «Born To Die»-ի թողարկումից հետո «Lana Del Rey» բեմական անվան տակ նա հայտարարել է, որ ի վերջո կցանկանար վերահրատարակել ալբոմը և այն թողարկել 2012 թվականի ամռանը, սակայն վերահրատարակման թողարկումն այդպես էլ չի կայացել[2]:

Ստեղծման պատմություն և թողարկումԽմբագրել

Ալբոմի առաջին սինգլը՝ «Kill Kill», ձայնագրվել և հրապարակվել է 2008 թվականի հոկտեմբերին, երբ Դել Ռեյը հայտնի էր Լիզի Գրանտ անունով: Դևիդ Մաքմյուրեյը Դել Ռեյի հետ ձայնասկավառակը ձայնագրել է մոտ երեք ամիս[3]։ Ալբոմում ընդգրկված «Yayo» երգն իր գոյության ողջ ընթացքում ձայնագրվել և թողարկվել է մոտ երեք անգամ[4]։ Ավելի ուշ Դել Ռեյը վերաձայնագրել է երգը երրորդ անգամ՝ իր երկրորդ ալբոմը՝ «The Paradise Edition»-ը վերահրատարակելու համար։ Դել Ռեյը հայտարարել է, որ ընտրել է Մաքմյուրեյին ալբոմի ձայնագրման համար, քանի որ նա, բացի փոփ երաժշտությունից, հետաքրքրված է նաև այլ ժանրերով[5]։ Լանայի հայրը՝ Ռոբերտ Գրանթը, օգնել է դստերը մարքեթինգի հարցերում[6][7]: Մաքմյուրեյի խոսքով՝ Գրանթը 2010 թվականին գնել է ալբոմի և իր պայմանագրի իրավունքները լեյբլից՝ ալբոմի առաջխաղացման և դրա վաճառքի առումով դժգոհության պատճառով[8][9]: Իր տված հարցազրույցում պրոդյուսերն ասել է. «Նրա նոր մենեջերը կապ է հաստատել մեզ հետ, առաջարկել գինը, և նրանք գնել են ալբոմի պայմանագիրն ու հեղինակային իրավունքը»[10]: 2012 թվականի հունվարին՝ «Born To Die» երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, Դել Ռեյը BBC-ին հայտարարել է, որ վերջերս գնել է ալբոմի իրավունքները և պլանավորում է այն վերահրատարակել 2012 թվականի ամռանը[11]: Նույն թվականի մայիսին նա հայտարարել է, որ վերահրատարակումը չի կայանա, բայց «Yayo» երգը, որը ներառվել է ալբոմի մեջ, կվերաձայնագրվի «Born To Die» ալբոմի վերահրատարակման համար, որը Դել Ռեյը թողարկել է 2012 թվականի նոյեմբերի 9-ին[12][13][14]:

Դել Ռեյը և պրոդյուսեր Դևիդ Մաքմյուրեյը 2008 թվականին գրանցել են 13 ձայնասկավառակ[15]։ Այս ալբոմի թողարկման փոխարեն 2008 թվականի հոկտեմբերի 21-ին Դել Ռեյի լեյբլը թողարկել է «Kill Kill» հավաքածուն[16]։ «Lana Del Ray» ալբոմը պաշտոնապես թողարկվել է 2010 թվականի հունվարի 4-ին, իսկ iTunes-ում թվային թողարկումը կայացել է հունվարի 24-ին, սակայն երեք ամիս անց հեռացվել է օնլայն ծառայությունից[17]: Թողարկվել է նաև մի քանի պրոմո-CD[8]։

Ստեղծագործությունների ցանկԽմբագրել

Ալբոմի բոլոր երգերը գրվել են Լանա Դել Ռեյի կողմից։ Ոմանք գրվել են Դեյվիդ Քեյնի համահեղինակությամբ։

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Kill Kill»  Լանա Դել Ռեյ 3:26
2. «Queen of the Gas Station»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 3:06
3. «Oh Say Can You See»    3:55
4. «Gramma (Blue Ribbon Sparkler Trailer Heaven)»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 3:14
5. «For K, Pt. 2»    3:19
6. «Jump»    3:02
7. «Mermaid Motel»    3:13
8. «Raise Me Up (Mississippi South)»    3:33
9. «Pawn Shop Blues»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 4:28
10. «Brite Lites»    3:54
11. «Put Me in a Movie»    3:40
12. «Smarty»  Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն 3:43
13. «Yayo»    3:22

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Lizzy Grant — Lana Del Ray» (անգլերեն)։ iTunes։ Արխիվացված է օրիգինալից April 17, 2010-ին 
  2. 2,0 2,1 2,2 «Lana Del Rey to Re-Release First Album» (անգլերեն)։ Rolling Stone։ 27 января 2012։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է November 13, 2014 
  3. Jessica Collier (28 января 2010)։ «Lizzy Grant aka. Lana Del Rey releases album» (անգլերեն)։ Adirondack Daily Enterprise։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է April 18, 2012 
  4. «Lana Del Rey — Born To Die: The Paradise Edition» (թայերեն)։ iTunes։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է September 24, 2012 
  5. John Calvert (4 октября 2011)։ «Original Sin: An Interview With Lana Del Rey» (անգլերեն)։ The Quietus։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է December 3, 2011 
  6. Jessica Collier (28 января 2010)։ «Interview: Lizzy Grant aka. Lana Del Rey releases EP» (անգլերեն)։ Adirondack Daily Enterprise։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է September 27, 2011 
  7. https://www.rollingstone.com/music/music-news/lana-del-rey-to-re-release-first-album-236575/
  8. 8,0 8,1 «Why Lana Del Rey's First Album Disappeared» (անգլերեն)։ MTV։ 30 января 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է January 25, 2012 
  9. Steven J. Horowitz (13 января 2010)։ «Lana Del Rey covers Story» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է May 17, 2012 
  10. «Lana Del Rey on World Cafe» (անգլերեն)։ National Public Radio։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է October 12, 2012 
  11. Mark Savage (27 января 2012)։ «love, the law, lana del rey cover story» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է May 17, 2012 
  12. Brea Tremblay (2008)։ «Lizzy Grant Interview» (անգլերեն)։ Index Magazine։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է April 18, 2012 
  13. Alex Young (27 января 2012)։ «Lana Del Rey to release „lost album“» (անգլերեն)։ Consequence of Sound։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է April 18, 2012 
  14. Fiona Strunger (20 января 2012)։ «Lana Del Rey: A beguiling beauty who's more than a one-hit wonder»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է April 18, 2012 
  15. «Vincristin Lana Del Rey»։ Beats1։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին 
  16. «Lana Del Ray — Lana Del Ray a.k.a. Lizzy Grant» (անգլերեն)։ Discogs։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է 2015-12-06 
  17. «Lizzy Grant — Kill Kill» (անգլերեն)։ Discogs։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2016-ին։ Վերցված է 2015-12-06 


Արտաքին հղումներԽմբագրել