LA to the Moon Tour
LA to the Moon Tour (անգլերենից թարգմանաբար՝ Լոս Անջելեսից Լուսին), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լանա Դել Ռեյի չորրորդ համերգային շրջագայությունը, որը կազմակերպվել է հինգերորդ՝ Lust for Life ստուդիական ալբոմի աջակցության նպատակով։ Շրջագայությունը մեկնարկել է 2018 թվականի հունվարի 5-ին Մինեսոտաի Մինեապոլիս քաղաքի Տարգետ-կենտրոն արենայում[1]։ Շրջագայության եզրափակիչ համերգը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 20-ին Մադրիդի «Պալասիո Վիստալեգրե» արենայում»[2]։
LA to the Moon Tour | ||||
---|---|---|---|---|
Շրջագայության պաշտոնական ազդագիր | ||||
Լանա Դել Ռեյ | ||||
Անցկացման վայր | Հյուսիսային/Հարավային Ամերիկա, Օվկիանիա, Եվրոպա | |||
Ալբոմ | Lust for Life | |||
Տուրի սկիզբ | հունվարի 5, 2018 | |||
Տուրի ավարտ | օգոստոսի 10, 2018 | |||
Համերգներ | Հյուսիսային Ամերիկայում՝ 23 Հարավային Ամերիկայում՝ 4 Օվկիանիայում՝ 3 Եվրոպայում՝ 6 Ընդամենը՝ 36 1 չեղյալ հայտարարված | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
|
Ստեղծման պատմություն
խմբագրելLust for Life ալբոմը, որը երգչուհու հինգերորդ ստուդիական ալբոմն է, պաշտոնապես թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին։ Թողարկումից ամիսներ առաջ երկրպագուներն ու մամուլը քննարկում էին, թե արդյոք Դել Ռեյը ապագա ալբոմի աջակցության նպատակով կմեկնի համաշխարհային շրջագայության, քանի որ նախորդ՝ Honeymoon ալբոմի աջակցության նպատակով պաշտոնական համերգային շրջագայություն չի եղել։ 2017 թվականի հուլիսի 12-ին Beats 1 ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Դել Ռեյին հարցրել են, թե նա պլանավորել է կազմակերպել համաշխարհային շրջագայություն, երգչուհին չի կարողացել վստահորեն պատասխանել[3], բայց հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Լանա Դել Ռեյն սկսել է հայտարարել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կայանալիք տարբեր համերգների ամսաթվեր։ Այդ ոչ մեծ պրոմո-տուրը կայացել է 2017 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին և ներառել է Լոնդոնում[4], Կալիֆոռնիայի մի շարք քաղաքներում[5][6][7], Նյու Յորքում[8], ինչպես նաև Լիվերպուլում և Գլազգոյում[9] տեղի ունեցած համերգները։ Օգոստոսին Դել Ռեյը մեկնել է Եվրոպա, որտեղ երգել է Հելսինկիի, Օսլոյի, Գյոթեբորգի և Կրակովի երաժշտական փառատոններում։
2017 թվականի օգոստոսի 19-ին Ինստագրամում Լանա Դել Ռեյը հայտարարել է այն մասին, որ դեռևս ծրագրում է կազմակերպել համաշխարհային համերգային լիարժեք շրջագայություն՝ Lust for Life ալբոմի աջակցության նպատակով։ Ավելի ուշ կատարողը կիսվել է համերգների անցկացման ամսաթվերով և քաղաքներով, ինչպես նաև նշել է շոուի տոմսեր պատվիրելու և ձեռք բերելու պայմանները[10]։
LA to the Moon Tour հյուսիսամերիկյան մասն անցկացվել է 2017 թվականի սեպտեմբերի 27-ին[11], նույն օրը Դել Ռեյը հայտարարել է, որ ելույթ է ունենալու Հարավային Ամերիկայի երաժշտական 4 փառատոններում[12][13]։ Շրջագայության հյուսիսամերիկյան մասի համերգներից առաջ ելույթ են ունեցել ամերիկացի երգչուհի Ջենեյ Այկոն և կոլումբիական ծագմամբ ամերիկացի կատարող Կալի Ուչիսը։ Շրջագայության ավստրալիական և եվրոպական մասերի ամսաթվերը հայտնի են դարձել 2017 թվականի հոկտեմբերի 16-ին[14][15]։
2018 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է, որ Ավստրալիայի համերգների բացումն անելու է ամերիկացի երգիչ Børns, որի հետ Դել Ռեյը համագործակցել է նրա ստուդիական երկրորդ՝ Blue Madonna ալբոմի ձայնագրության ժամանակ[16]։
2018 թվականի մարտի 9-ին Ինստագրամում Լանա Դել Ռեյը խոստովանել է, որ հիացած է ամերիկացի կատարող Cat Power ստեղծագործություններով, և երկրպագուներին ուրախացրել է նրանով, որ շրջագայության եվրոպական մասի համերգներից առաջ նա է ելույթ ունենալու[17]։
Բեմի դիզայն
խմբագրել2017 թվականի հոկտեմբերին MTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Դել Ռեյը պատմել է, որ բեմի դիզայնը պետք է ներառի մի շարք մանրամասներ՝ լողափի թեմայով տարրեր, արհեստական բույսեր և «գեղեցիկ շարժվող կառույցներ», որոնք բեմին հաղորդում են «սովորական տրամադրություն»[18]։ Բեմի ձևավորման բոլոր մանրամասների մասին հայտնի է դարձել միայն շրջագայության առաջին համերգի ժամանակ՝ 2018 թվականի հունվարի 5-ին։
Բեմի դիզայնը մշակվել է Ջեյսոն Արդիզոնա-Ուեսթի, Ֆիլ Ուայթի և Սթորմի Ուիտբի-Գրաբի մասնակցությամբ։ Բեմի վրա եղել են բազմաթիվ դեկորացիաներ՝ արմավենիներ, թփեր, քարաժայռեր, պառկելաթոռներ և ոսկեզօծ դաշնամուր, իսկ բեմի հետևում՝ մեծ էկրան՝ փոխհաղորդող տեսողական էֆեկտներով։ Բեմի վերևում կախված են եղել ճոճանակներ և երկու եռանկյուններից կազմված կոնստրուկցիա, որը կառուցված էր 1960-ական թվականների ավանգարդային ճարտարապետության ոճով[19]։
Տերենս Կոուլին The Boston Globe օրաթերթում ավելի ուշ գրել է, որ Դել Ռեյը բեմը վեր է ածել «թանկագին Կալիֆոռնիայի մանրանկարի»[20], իսկ GoMN ռադիոյից Ռիդ Ֆիշերը բեմի ձևավորումն անվանել է «իսկական լոսանջելեսյան»[21]։
Համերգային ծրագիր
խմբագրելԿատարելիք ստեղծագործությունների սկզբնական ցանկը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 5-ին՝ Մինեապոլիսի համերգի ժամանակ[22][23], բայց ապագայում ցանկը բազմիցս ճշգրտվել է։
- «Experiment in Terror» (Հենրի Մանչինիի ստեղծագործություն)
- «13 Beaches»
- «Pretty When You Cry»
- «Cherry» («Scarborough Fair» բալլադի հետ միասին՝ որպես եզրափակիչ մաս)
- «Born to Die»
- «Blue Jeans»
- «White Mustang»
- «National Anthem» («Happy Birthday, Mr. President» երգի հետ միասին)
- «When the World Was at War We Kept Dancing»
- «Music to Watch Boys To»
- «Lust for Life»
- «Change» / «Black Beauty» / «Young and Beautiful» (պոպուրի)
- «Ride» (տեսանյութով մենախոսության հետ միասին որպես ելույթ)
- «Video Games»
- «Love»
- «Ultraviolence»
- «Summertime Sadness»
- «Serial Killer»
- «Off to the Races»
Изменения |
---|
Բացի երգերի սկզբնական ցանկից (կամ որոշների փոխարեն) տարբեր բեմահարթակներում կատարվել են հետևյալ ստեղծագործությունները՝ «Get Free» (Ա կապելլայի հատված)[24], «Yayo» (անձամբ կատարել է Դել Ռեյը «Gibson Flying V» էլեկտրակիթառով)[25], «Honeymoon», «Diet Mountain Dew», «Cruel World», «Burnt Norton» (հնչել է հանդիսատեսին ողջունելու ընդմիջման ժամանակ)[26], «Old Money»[27], «Heroin» (Ա կապելլայի հատված)[28], «Florida Kilos», «Salvatore» (Ա կապելլայի հատված)[29], «Terrence Loves You» (Ա կապելլայի հատված)[30], «Million Dollar Man»[31], «Body Electric» (Ա կապելլայի հատված)[32], «Paradise», «In My Feelings» (Ա կապելլայի հատված)[33], «Art Deco» (Ա կապելլայի հատված)[34], «High by the Beach»[35], «West Coast»[36], «Shades of Cool», «Gods & Monsters»[37], «Dark Paradise»[38]: |
Համերգների օրեր
խմբագրելՕր | Քաղաք | Երկիր | Հարթակ | Համերգից առաջ | Հաճախելիություն | Եկամուտ |
---|---|---|---|---|---|---|
Հյուսիսային Ամերիկա[1][2][39] | ||||||
հունվարի 5 | Մինեապոլիս | ԱՄՆ | Տարգետ-կենտրոն | Ջենեյ Այկո | — | — |
հունվարի 7 | Դենվեր | Պեպսի-կենտրոն | — | — | ||
հունվարի 11 | Չիկագո | Յունայթեդ-կենտրոն | — | — | ||
հունվարի 13 | Բոստոն | Թի Դի Գարդեն | 12,526 / 13,615 | $986,528 | ||
հունվարի 15 | Տորոնտո | Կանադա | Էյր Կանադա կենտրոն | Կալի Ուչիս | 12,771 / 12,771 | $1,062,700 |
հունվարի 17 | Դետրոյթ | ԱՄՆ | Լիթլ Սիզարս Արենա | — | — | |
հունվարի 19 | Նյուարկ | Պրուդենշալ կենտրոն | — | — | ||
հունվարի 21 | Ֆիլադելֆիա | Ուելս Ֆարգո կենտրոն | — | — | ||
հունվարի 23 | Կոլումբուս | Վելյու Սիթի Արենա | — | — | ||
հունվարի 25 | Վաշինգտոն | Քեփիթալ Ուան Արենա | — | — | ||
հունվարի 26 | Սթեյթ քոլեջ | Բրայս Ջորդան կենտրոն | — | — | ||
հունվարի 30 | Շառլոթ | Սպեկտրում կենտրոն | — | — | ||
փետրվարի 1 | Սանրայզ | BB&T կենտրոն | — | — | ||
փետրվարի 2 | Օռլանդո | Էմվեյ կենտրոն | — | — | ||
փետրվարի 5 | Ատլանտա | Ֆիլիպս արենա | 7,370 / 12,275 | $604,500 | ||
փետրվարի 6 | Նեշվիլ | Բրիջսթոուն արենա | 9,558 / 12,529 | $572,874 | ||
փետրվարի 8 | Դալաս | Ամերիկան Էյրլայնս կենտրոն | 9,929 / 13,365 | $824,168 | ||
փետրվարի 10 | Հյուստոն | Տոյոտա կենտրոն | 9,202 / 11,143 | $868,366 | ||
փետրվարի 11 | Օստին | Ֆրենկ Էրվին կենտրոն | Չկա տվյալ | 9,112 / 10,941 | $807,280 | |
փետրվարի 13 | Ֆինիքս | Տոկինգ Սթիք Ռիզոթ-արենա | Կալի Ուչիս | — | — | |
փետրվարի 15 | Սան Դիեգո | Վալլեյ Վյու խաղատուն-կենտրոն | 10,479 / 11,267 | $926,668 | ||
փետրվարի 16 | Փարադայս | Մանդալայ Բեյ Իվենթս կենտրոն | 8,880 / 9,210 | $794,687 | ||
փետրվարի 28 | Հոնոլուլու | Վայքիքի Շելլ | Չկա տվյալ | — | — | |
Հարավային Ամերիկա[2][12][13] | ||||||
մարտի 17[Ն. 1] | Բուենոս Այրես | Արգենտինա | Սան-Իսիդրոյի ձիարշավարան | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
մարտի 18[Ն. 2] | Սանտյագո | Չիլի | «О'Հիգգինս» զբոսայգի | |||
մարտի 23[Ն. 3] | Բոգոտա | Կոլումբիա | Մարզական զբոսայգի | |||
մարտի 25[Ն. 4] | Սան Պաուլո | Բրազիլիա | Ժոզե Կառլուսա Պասեյի անվան ավտոդրոմ | 100,000 | ||
Օվկիանիա[2][14] | ||||||
մարտի 29 | Բրիսբեն | Ավստրալիա | Ռիվերսթեյջ | Børns | — | — |
մարտի 31 | Մելբուրն | Սիդնեյ Մայեր Մյուզիք Բոուլ | — | — | ||
ապրիլի 2 | Սիդնեյ | Քյուդոս Բանկ արենա | — | — | ||
Եվրոպա[2][15] | ||||||
ապրիլի 11 | Ասագո | Իտալիա | Մեդիոլանում ֆորում | Cat Power | — | — |
ապրիլի 13 | Հռոմ | Պալալոտոմատիկա | — | — | ||
ապրիլի 16 | Բեռլին | Գերմանիա | Մերսեդես Բենց արենա | — | — | |
ապրիլի 17 | Անտվերպեն | Բելգիա | Սփորթփալեյս | — | — | |
ապրիլի 19 | Բարսելոնա | Իսպանիա | Պալաու Սանտ Ժորդի | — | — | |
ապրիլի 20 | Մադրիդ | Պալասիո Վիստալեգրե | — | — | ||
Ընդամենը | — | — |
Չեղյալ հայտարարված համերգներ
խմբագրելՕր | Քաղաք | Երկիր | Հարթակ | Չեղյալ հայտարարելու պատճառ |
---|---|---|---|---|
հունվարի 9 | Կանզաս Սիթի | ԱՄՆ | Սպրինտ կենտրոն | Երգչուհու հիվանդություն[40] |
Պատահարներ
խմբագրելՓետրվարի 2-ին՝ նախքան Օռլանդոյի համերգը, Էմվեյ-կենտրոնից մի քանի թաղամաս հեռու ձերբակալվել է դանակով զինված մի մարդ, որը սոցիալական կայքերով սպառնացել էր Լանա Դել Ռեյին և մտադրվել նրան առևանգել։ Հանցագործությունը հաջողությամբ կանխվել է[41]։ Հաջորդ համերգին, որ տեղի է ունեցել փետրվարի 5ին Ատլանտայում, երգչուհին ելույթի ժամանակ պատահարի պատճառով չի կարողացել արցունքները զսպել, բայց հանդիսատեսին հավաստիացրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և նրանց շնորհակալություն է հայտնել աջակցության համար[42]։
Ապրիլի 17-ին՝ Անտվերպենի համերգից հետո, երկրպագուին հաջողվել է ցատկել պարսպի վրայով և նետվել ետնաբեմից հեռացող Լանա Դել Ռեյի վրա՝ նրան գետնին տապալելով[43]։ Պահակախումբը դադարեցրել է իրավախախտի հետագա գործողությունները, երգչուհին չի տուժել[44]։
Նշումներ
խմբագրել- ↑ Բուենոս Այրեսի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Lollapalooza Argentina երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։
- ↑ Սանտյագոյի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Lollapalooza Chile երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։
- ↑ Բոգոտայի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Estéreo Picnic երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։
- ↑ Սան Պաուլոյի շոուն պաշտոնապես չի ներառվել շրջագայության կազմում, եղել է Lollapalooza Brazil երաժշտական փառատոնի մաս, չնայած նրա հետ սերտորեն կապված է ինչպես ժամկետներով, այնպես էլ հայեցակարգորեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kreps, Daniel (2017 թ․ սեպտեմբերի 27). «Lana Del Rey Sets 2018 LA to the Moon Tour». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Live». Lana Del Rey. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Listen to 'The Lana Del Rey Interview' posted by Zane Lowe». Apple Music (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Trendell, Andrew (2017 թ․ հուլիսի 18). «Lana Del Rey announces a rare UK show at Brixton Academy». NME (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Lana Del Rey announces intimate House of Blues shows in Anaheim, San Diego next week». Orange County Register (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Demaria, Richie (2017 թ․ սեպտեմբերի 13). «Lana Del Rey's Sweet Sadness». Santa Barbara Independent (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Review: Lana Del Rey, a Character No More». The New York Times. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Lana Del Rey Announces New York City Shows». The Fader (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Lana Del Rey announces Liverpool and Glasgow UK dates». NME (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Gamp, Joe (2017 թ․ օգոստոսի 19). «Lana Del Rey announces world tour in support of chart-topping album Lust For Life». Metro (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Lana Del Rey Announces Tour». Pitchfork (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
: More than one of|lang=
and|language=
specified (օգնություն) - ↑ 12,0 12,1 «Lollapalooza Chile, Argentina, and Brasil 2018 Headliners: Pearl Jam & More». Billboard (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 13,0 13,1 «Artistas del cartel de Estereo Picnic 2018». El Tiempo (իսպաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 14,0 14,1 Waterhouse, Jonah (2017 թ․ հոկտեմբերի 16). «Lana Del Rey Releases Australia Tour Dates». Elle. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 15,0 15,1 Եվրոպական մաս.
- «Lana Del Rey - Biglietti per i Concerti». Live Nation Italia (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- «Lana Del Rey Tourdaten & Konzerte 2018». Live Nation Deutschland (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- «Lana Del Rey Tickets concert». Live Nation Belgique (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- «Lana Del Rey Entradas de Conciertos». Live Nation España (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Lana Del Rey Tour 2018 Australia, Dates and Tickets». Secret Sounds. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Cat Power joining the European tour» (անգլերեն). Reddit. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Lana Del Rey Talks Next Music Video & Tour w/ Kali Uchis & Jhené Aiko | MTV News». YouTube. 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Set Design — Lana Del Rey Arena Tour 2018» (անգլերեն). Ջեյսոն Արդիզոն Ուեսթ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Коули, Теренс (2018 թ․ հունվարի 14). «California dreaming with Lana Del Rey at TD Garden». The Boston Globe (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Фишер, Рид (2018 թ․ հունվարի 7). «Review: Lana Del Rey rocks slow and steady at Target Center». GoMN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Harris, Keith (2018 թ․ հունվարի 8). «A surprisingly down-to-earth Lana Del Rey takes her time at Target Center». City Pages (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Target Center, Minneapolis, MN, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at United Center, Chicago, IL, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at TD Garden, Boston, MA, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Prudential Center, Newark, NJ, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Capital One Arena, Washington, DC, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Spectrum Center, Charlotte, NC, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at BB&T Center, Sunrise, FL, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Amway Center, Orlando, FL, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Philips Arena, Atlanta, GA, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Bridgestone Arena, Nashville, TN, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlistat American Airlines Center, Dallas, TX, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Frank Erwin Center, Austin, TX, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Waikiki Shell, Honolulu, HI, USA». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Riverstage, Brisbane, Australia». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Sidney Myer Music Bowl, Melbourne, Australia». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Lana Del Rey Setlist at Qudos Bank Arena, Sydney, Australia». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Շրջագայության հյուսիսամերիկյան մասի եկամուտների տվյալները՝
- «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- «Current Boxscore». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ Diggs, Troy (2018 թ․ հունվարի 8). «Pop star Lana Del Rey cancels Kansas City concert» (ամերիկյան անգլերեն). WDAF-TV. Արխիվացված է օրիգինալից 2018-01-09-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Orlando Police Thwart Lana Del Rey Kidnapping Threat» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. 2018 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Lana Del Rey discusses kidnap attempt against her for the first time» (ամերիկյան անգլերեն). NME. 2018 թ․ փետրվարի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Lana Del Rey attacked by crazy fan» (անգլերեն). Daily Mail. 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «На Лану Дель Рей напал фанат». Роккульт. 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- LA to the Moon Tour Արխիվացված 2020-01-30 Wayback Machine Լանա Դել Ռեյի պաշտոնական կայքում