Ինդի երաժշտություն
Անկախ երաժշտությունը (հաճախ անվանում են նաև ինդի երաժշտություն) այն երաժշտությունն է, որն արտադրվում է անկախ առևտրային ձայնագրման ընկերություններից կամ դրանց դուստր ձեռնարկություններից։ Ինդի տերմինը երբեմն օգտագործվում է ժանրի նկարագրության համար (օրինակ, ինդի ռոք և ինդի փոփ), և որպես «ինդի» ժանրային տերմին կարող է ներառել երաժշտություն, որը ինքնուրույն չի արտադրվում, և շատ անկախ երաժշտական կատարողներ չեն ընտրում մեկ, որոշակի երաժշտական ոճ կամ ժանր և ստեղծում են ինքնուրույն հրապարակված երաժշտություն, որը կարող է դասակարգվել տարբեր ժանրերի վրա[1][2]
Ինդի Indie | |
---|---|
Ծագման երկիր | ԱՄն |
Ձայնագրմոն լեյբլներԽմբագրել
Անկախ լեյբլները երկար պատմություն ունեն հայտնի երաժշտության զարգացման խթանման համար, սկսած Միացյալ Նահանգներում հետպատերազմյան ժամանակաշրջանից, Sun Records-ի, King Records-ի և Stax-ի նման լեյբլներով[3]։
Միացյալ Թագավորությունում 1950-ականներին և 1960-ականներին խոշորագույն ձայնագրման ընկերություններն այնպիսի հզորություն ունեին, որ անկախ լեյբլները պայքարում էին իրենց գոյության համար մինչև Virgin Records-ի նման նոր հասկացությունների ի հայտ գալը։ Մի քանի բրիտանացի պրոդյուսերներ և արվեստագետներ սկսել են անկախ լեյբլները օգտագործել, որպես իրենց աշխատանքների համար վաճառակետեր[3]։
Միացյալ Նահանգներում, անկախ լեյբլները և դիստրիբյուտորները հաճախ միավորվել են կազմակերպությունում՝ առևտրի և հավասարության խթանման համար։ Ձայնագրման ակադեմիան, որը հայտնի է որպես Գրեմմիի մրցանակների հետևում կանգնած կազմակերպություն, սկսվել է 1950-ականներին որպես 25 անկախ ձայնագրման ընկերությունների կազմակերպություն, ներառյալ Herald-ը, Ember-ը և Atlantic Records-ը[4]։ 1970-ական թվականներին հիմնադրվել է ձայնագրման անկախ դիստրիբյուտորների ազգային ասոցիացիան (NAIRD), որը 2004 թվականին դարձել է A2IM-ը[5]։ Գոյություն ունեին նաև ավելի փոքր կազմակերպություններ, այդ թվում՝ անկախ երաժշտական ասոցիացիա (IMA), որը հիմնադրվել է 1980-ականների վերջին[6][7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «“Indie” vs. Independent – What’s the Difference? : Vigilante Detective»։ www.vigilantedetective.com (en-US)։ Վերցված է 2018-02-22
- ↑ Record Label Pursuit: Mistakes made by Upcoming Artistes Archived 2018-10-08 at the Wayback Machine., Featnews.com, October 08, 2018.
- ↑ 3,0 3,1 Rogan, Johnny (1992) "Introduction" in The Guinness Who's Who of Indie and New Wave Music, Guinness Publishing, 0-85112-579-4
- ↑ «Subscribe to read»։ Financial Times (en-GB)։ Վերցված է 2018-02-22
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2006-03-24-ին։ Վերցված է 2006-04-26
- ↑ Jeffrey, Don (June 10, 1995) "Retailer Sues Majors for CD Price Fixing" in Billboard Magazine, Billboard Publishing
- ↑ Barclay Michael։ «King Cobb Steelie Simply Rational»։ Exclaim.ca։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-09-ին։ Վերցված է 2016-09-16