Գլամուր (անգլ.՝ glamour, ['glæmə], տառացի՝ հրապույր, հմայք, դյութանք), հեդոնիզմի սկզբունքների վրա հիմնված գեղագիտական ֆենոմեն՝ կապված մասսայական պահանջարկի, նորաձևության և շոուբիզնեսի հետ։ Գլամուրային աշխարհայացքին հատուկ են շքեղությունն ու արտաքին փայլը[1]։

Էությունը

խմբագրել

Գլամուրի մշակույթը՝ արքունական դասին փոխարինման եկած բուրժուազիայի կողմից արիստոկրատական արժեքների ընկալման արդյունք է։ Արիստոկրատական շռայլությունը և սեքսուալ ազատությունը, ըստ բողոքական էթիկայի տեսակետի, ծնունդ են առել որպես արգելված պտուղ ցածր խավի համար, որը, սակայն, նրանց չէր դարձրել ավելի քիչ հրապուրիչ։ Բայց եթե ֆեոդալիզմի ժամանակաշրջանում բարձր խավի համար այդ երևույթները եղել են բնական, ապա նոր ժամանակներում նրանք ստացել են թատերայնության գծեր[2]։ «Մաքուր գլամուրի» առաջին կրողները եղել են կուրտիզանուհիները։ Կնոջ մարմնի էրոտիկան եղել և մնում է գլամուրի հիմնական բաղադրիչներից մեկը[3]։

Հատուկ գրականությունում նաև նշվում է, որ գլամուրը «ազդում է անհատների հիմնական գիտակցության վրա, ամենից առաջ նրանով, որ խառնում է ստեղծված կոլեկտիվ կյանքի աշխարհը հորինված սիմուլյակրի հետ, կամ ավելի մեղմ ասած, արտաքին աշխարհ է բերում նրանց կողմից հորինված բաղադրամասեր»[4]:12:

Ինչպես նշել է Ուորիքյան համալսարանի պրոֆեսոր Stephen Gundle՝ «Գլամուրի պատմություն» գրքի հեղինակը, այդ երևույթի հիմքում տեղակայված է օքսիմորոնը, գլամուրի հիմքում ընկած են այնպիսի անհամատեղելի հասկացություններ, ինչպիսիք են «Փնթի էլեգանտությունը, հասանելի էքսկլյուզիվությունը, դեմոկրատական էլիտարիզմը»[5]։

Տերմինի պատմություն

խմբագրել

Անգլերեն glamour բառը առաջացել է միջնադարում որպես grammar «քերականություն», «գիրք» բառերի տարբերակ, փոխառված ֆր.՝ grammaire բառից (իմաստների զարգացումը հետևյալն ՝ քերականություն → բարդ գիրք → կախարդանքի գիրք → կախարդանք → հմայք, տե՛ս նաև ֆր.՝ grimoire, հայերեն։ գրիմուար «կախարդանքների գիրք», նույն ծագմամբ)[6]։

Բառը լայն գործածություն է ստացել Վալտեր Սքոթի շնորհիվ, ով իր «The Lay of the Last Minstrel» պոեմում այդպես է անվանում հատուկ կախարդանքը, որը մարդկանց, նրանց կացարան և այլն վերածում է դրանց ավելի հիանալի տարբերակների[7]։

19-րդ դարի վերջին ընդհանուր իմաստը խառնվում է, և տերմինը վերաբերում է սովորական առարկաներին և հրաշալի գործերին առանց գերբնականի միջամտության, ուղղակի կենտրոնացնելով ուշադրություն արտաքին տեսքի վրա։ Այս բառը դարձել է մոդայիկ 1930—1950 թվականներին, հաստատուն կերպով օգտագործվում է հոլիվուդյան «երազների արտադրության» ծաղկման հետ[8]։

Այժմյան գործածության մեջ «գլամուր» բառը հաճախ շփոթում են ոճի և գեղեցկության հետ, սակայն դա կարող է հասկացվել տարբեր իմաստներով. գլամուրը կարող է ստեղծել գեղեցկության տեսայնությունը և իրական սեփական ոճը[9]։

Գործածություն

խմբագրել

Գլամուր բառն ամենից առաջ վերաբերում է հագուստի և կոսմետիկայի նորաձևությանը, իսկ լայն գործածության մեջ կապվում է նաև կյանքի ոճի հետ, հաճույքներին և այլնին։ «Գլամուրային» են համարվում հագուստի և կյանքի այն չափանիշները, որ գովազդվում «կանանց» ու «տղամարդու» համար նախատեսված ամսագրերում («փայլուն ամսագիր» և «գլամուրային ամսագիր», «գլամուր» և «փայլ» հասկացությունները շատ հաճախ օգտագործվում են որպես հոմանիշ)։

Աստղեր

խմբագրել
Կինո
  Գլամուրը չի առաջանում դատարկ տեղում, մարդիկ առավոտյան չեն արթնանում գլամուրոտ։
- Վիրջինիա Պոստրել
 

Վաղ Հոլիվուդի աստղերը համարվում են հատուկ գլամուրային, քանի որ այդ ժամանակ հատուկ ճնշումներ գործածվել են աստղերի գլամուրացման համար։ Օրինակ, լուսանկարները արվել են սենյակներում, հատուկ ձևավորված այնպես, որպեսզի հարմար նշեն դերասանների և դերասանուհիների մարմնի երանգները, նաև հատուկ ուշադրություն է դարձվել մազերին և հագուստին։

Ամենաճանաչված աստղերից են՝

Ճարտարապետություն

խմբագրել

Ճարտարապետության շատ նմուշներ օգտագործում են գլամուրային մոտիվներ արտաքին տեսքի լավացման համար։ Art Deco ոճը, որպես օրենք, համարվում է գլամուրային[10]։

Գլամուրային լուսանկար

խմբագրել

Անգլիալեզու աշխարհում «գլամուրային լուսանկար» և «գլամուրային ֆոտոմոդել» (անգլ.՝ glamour photo, անգլ.՝ glamour model) արտահայտությունները հղում են ավելի կոնկրետ էրոտիկ ժանրի լուսանկարներին, բայց ռուսերենում դա պարտադիր չէ։ Ռուսերենում այդ բառի հոմանիշներն են «հիանալի, շքեղ» բառերը։ Լուսանկարիչները օգտագործում են կոսմետիկայի զուգակցումը, լուսավորության և աերոգրաֆիայի մեթոդները մոդելի ավելի ֆիզիկական կերպար ստանալու համար։

Մեդիատարածությունում «գլամուր» հասկացությունը ասոցացվում է իր մեջ որոշ նախագծեր.

Ցուցասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. К. Ю. Точилов (2011). «Гламур как эстетический феномен: генезис и исторические модификации. Автореф. дис. … канд. филос. н.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. Gundle, 2008, էջ 7-10
  3. Gundle, 2008, էջ 11
  4. В.Ю. Ветошкина (2011). «Гламур в контексте повседневности (по материалам современной дамской прозы). Автореф. дис. … канд. культоролог» (DOC). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Gundle, 2008, էջ 12
  6. Егор А. Поликарпов Что роднит гламур и грамоту? // Вокруг света. — июнь 2009. — № 6. — С. 98.
  7. Gundle, 2008, էջ 7
  8. Dyhouse, 2010, էջ 1
  9. «The Gilded Age». The New York Times. 2004 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  10. Art Deco’s glamour: Art Deco borrowed from the style of machines. The Deco artists loved surfaces that glittered, surfaces of glass, silver, steel, lacquer, then chromium and… // The National Post, 13 September 2003
  11. Art Deco’s glamour // The National Post, 13 September 2003

Գրականություն

խմբագրել
  • — 485 p, ISBN 978–0–19–921098–5։
  • Joseph Rosa, Phil Patton, Virginia Postrel, and Valerie Steele (2004). Glamour: Fashion, Industrial Design, Architecture. San Francisco Museum of Modern Art. ISBN 0300106408. {{cite book}}: Unknown parameter |isbn13= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • — 241 p, ISBN 978-1-84813-407-2։
  • Stephen Gundle (2002). «Hollywood Glamour and Mass Consumption in Postwar Italy». In Rudy Koshar (ed.). Histories of Leisure. Berg Publishers. էջեր 337–360. ISBN 1859735258. {{cite book}}: Unknown parameter |isbn13= ignored (օգնություն)
  • Réka C. V. Buckley and Stephen Gundle (2000). «Fashion and Glamour». In Nicola White, Nicola Joanne White, and Ian Griffiths (ed.). The Fashion Business. Berg Publishers. էջեր 37–54. ISBN 185973359X. {{cite book}}: Unknown parameter |isbn13= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  • Jeffrey Richards (1984). «Stars». The Age of the Dream Palace. Routledge & Kegan Paul PLC. էջեր 157–158. ISBN 0710097646.
  • Ի. Լ. Ռոստովցեվա «Homo glamouricus», կամ «Գլամուրային մարդ» Ռուսաստանում // Տարբերտնտեսության փիլիսոփայություն. - 2009. - № 6. - С. 264-281.

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ գլամուր Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս