Ֆեմինիզմի երրորդ ալիք, տերմին, որով բացահայտվում են ֆեմինիստական գործունեության և հետազոտությունների մի քանի տեսակներ, որոնց ճշգրիտ պատմական շրջանակը վիճահարույց է, բայց սովորաբար նշվում է 1990-ական թվականների սկզբից մինչև 2010-ական թվականների սկիզբը։ «Երրորդ ալիքի ֆեմինիզմ» տերմինը սկսել է գործարկվել Ռեբեկա Ուոքերի կողմից 1992 թվականին, որն այն օգտագործել է էսսեի մեջ[1]։

Մոտավորապես 2013 թվականից[2] հաջորդել է մյուս փուլը` Ֆեմինիզմի չորրորդ ալիքը[3][4][5]։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Երրորդ ալիքի ֆեմինիստուհիները կարծում են, որ անհրաժեշտ են հետագա փոփոխություններ կարծրատիպերում, մեդիայում և լեզվի մեջ կանանց պատկերման հարցում։ Երրորդ ալիքի գաղափարախոսությունը կենտրոնանում է գենդերային և սեքսուալության ավելի կառուցողական մեկնաբանության վրա[6]։ Երրորդ ալիքի ֆեմինիստական տեսությունները ներառում են քվիր-տեսության, հակառասիզմի, վումանիզմի, հետծննդաբերական տեսության, էքզիստենցիալիզմի, տրանսցենդիտալիզմի, պոստմոդեռնիզմի, տրանսնացիոնալիզմի, կիբեռֆեմինիզմի, էկոֆեմինիզմի, անհատական ֆեմինիզմի, բրախմանիզմի և տրանսգենդերային խնդիրները և այլն։

Պատմություն խմբագրել

Ֆեմինիզմի երրորդ ալիքը սկսվել է 1990-ական թվականներին` որպես ֆեմինիզմի երկրորդ ալիքի թերությունների և գոյություն ունեցող ֆեմինիստական նախաձեռնությունների դեմ բացասական արձագանքի պատասխան։ Երրորդ ալիքը հիմնված էր նաև երկրորդ ալիքի ֆեմինիզմի նվաճումների վրա, ինչպիսիք են բռնության զոհերի համար ապաստարանների ստեղծումը, հանրային մակարդակով կանանց նկատմամբ բռնության խնդրի ճանաչումը, հակաբեղմնավորման և աբորտների հասանելիությունը, գենդերային հետազոտությունները և այլն։

Երրորդ ալիքի ֆեմինիզմի առաջացումը հիմնականում կապված է սևամորթ ֆեմինիստուհիների գործունեության հետ, ինչպիսիք են Բել Հուքսը և Օդրի Լորդը։ Նրանք աշխատել են ռասայի հետ կապված հարցերը ֆեմինիզմի գործունեության դաշտում ներառելու համար[7][8]։

1991 թվականին Անիտա Հիլը սեռական ոտնձգությունների համար մեղադրել է Քլարենս Թոմասին, որն այն ժամանակ առաջադրվել էր ԱՄՆ-ի գերագույն դատավորի պաշտոնի համար։ Դատարանը Թոմասի համար մեղադրական դատավճիռ չի կայացրել[8][9][10]։ Ի պատասխան այդ միջադեպի՝ Ռեբեկա Ուոքերը «Դառնալով երրորդ ալիք» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշել է. «Ես պոստֆեմինիզմի ֆեմինիստ չեմ։ Ես երրորդ ալիքի ֆեմինիստ եմ»[11]։

Ֆեմինիզմի երրորդ ալիքին կապում են նաև Riot grrl ֆեմինիստական շարժումը, որն առաջացել է 1990-ական թվականների ինդի-/փանք-ռոքում[12]։ Կատարողները հաճախ են դիմել գենդերային անհավասարության, բռնաբարությունների, ընտանեկան բռնության և աբորտի իրավունքի հետ կապված թեմաներին։

Երրորդ ալիքի ֆեմինիստուհիները օգտագործում են համացանցը և ժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի ուժեղացնեն իրենց շարժումը և մեծացնեն լսարանը[13]։

Որոշ հեղինակներ քննադատում են 1990-2000 թվականների վերաբերյալ «ֆեմինիզմի երրորդ ալիքի» փոխաբերության օգտագործումը, քանի որ այդ շրջանում երկրորդ ալիքի բողոքների հետ համեմատելի կանանց իրավունքների համար զանգվածային մոբիլիզացիաներ չեն նկատվել, իսկ ֆեմինիզմի զարգացումը հիմնականում տեղի է ունեցել տեսական հարթությունում։ Չինցիա Արուցան կարծում է, որ ֆեմինիզմի երրորդ ալիքը սկսվել է 2010 թվականի կեսերին՝ Ni una menos (կանաչ ալիք) շարժումից Արգենտինայում և «Սև բողոք» շարժումից Լեհաստանում[14]։

«Սոցիալական արդարության մարտիկներ» խմբագրել

«Սոցիալական արդարության մարտիկ» պեժորատիվը ի հայտ է եկել որպես ինտերնետային մեմ, որը կապված է երրորդ ալիքի ֆեմինիզմի հետ։ Այն սկսել է լայնորեն օգտագործվել 2013 թվականին՝ Գեյմերգեյթի մեկնարկից հետո։ Ըստ էության, «SJW» ասելով հասկանում են բլոգերները (հիմնականում Tumblr-ի օգտագործմամբ), որոնք դաստիարակվել են երրորդ ալիքի քաղաքական կոռեկտության և ֆեմինիզմի մշակույթում[15], և կարծում են, որ սոցիալական անարդարության դեմ պայքարը հանգում է մարդկանց այս կամ այն խմբերի ակնհայտ կամ անուղղակի խտրականության դեմ պայքարին։ Հիմնական գաղափարներ.

  • Ինքնության քաղաքականություն (անգլ.՝ identity politics): Համեմատած Մարքսի ժամանակների հետ, երբ սոցիալական անարդարության դեմ պայքարը հիմնականում հասկացվում էր որպես դասակարգային պայքար, զարգացած երկրներում սոցիալական շարժունակությունը զգալիորեն աճել է և աղքատների և հարուստների միջև եղած անջատումը նեղացել է։ Արդյունքում առաջին պլան են եկել ոչ թե դասային տարբերությունները, այլ այն հատկությունները, որոնք դժվար է կամ գրեթե անհնար է փոխել (մաշկի գույնը, սեռը, սեռական կողմնորոշումը և այլն)։ Նման խմբերի իրավունքները պաշտպանելուն ուղղված քաղաքականությունը կոչվել է ինքնության քաղաքականություն[16]։
  • Արտոնությունների տեսություն (անգլ.՝ privilege theory): Արտոնությունը համակարգային առավելություն է, որը ձեռք է բերվում անհատի (խմբի, դասի և այլն) կողմից՝ այս կամ այն գերիշխող սոցիալական խմբին պատկանելու պատճառով և նրան տալիս է անհամաչափ մեծ՝ համեմատած մարգինալացված անհատների հետ, նյութական ռեսուրսների և ինստիտուցիոնալ իշխանության հասանելիություն[17]։ Այս տեսության համաձայն, նույնիսկ եթե որևէ սոցիալական խումբ պաշտոնապես չի ենթարկվում խտրականության, այն դեռևս կարող է տառապել այլ սոցիալական խմբերի մոտ առկա արտոնությունների բացակայությունից։ Որպես օրինակ՝ սևամորթ ամերիկացիները 21 անգամ ավելի հաճախ են դառնում ոստիկանության զոհեր[18], քան նրանց սպիտակ հասակակիցները։ Այդ պատճառով սպիտակամորթ ամերիկացին այդ առումով արտոնյալ է սևի մոտ, չնայած ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով խտրականության բացակայությանը։ Ինչ-որ սոցիալական խմբի համար արտոնությունների մակարդակը հաշվելու համար կազմվում են նման իրավիճակների ցանկեր, որոնցում այդ խմբի անդամները կարող են ենթարկվել կողմնակալ վերաբերմունքի (կամ հակառակը՝ օգուտ քաղել)` այդ խմբին պատկանելու պատճառով։ Այս տեսության կողմնակիցները կարծում են, որ արտոնությունները տրվում են առանց հիմնավորման, և բնակչության ավելի արտոնյալ խմբերը պետք է այս կամ այն կերպ փոխհատուցեն ավելի քիչ արտոնյալներին։ Առավել արմատական մեկնաբանմամբ` բնակչության արտոնյալ խմբերի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ իրավունք չունեն քննադատելու մարգինալացված/ոչ արտոնյալ խավերին։
  • Ինտերսեկցիոնալություն (անգլ.՝ intersectionality), ժամանակակից ֆեմինիստական տեսության առանցքային տարրերից մեկը։ Ինտերսեկցիոնալության տեսության համաձայն՝ ճնշման տարբեր ձևեր (սեքսիզմ և պատրիարքություն, ռասիզմ, կապիտալիզմ, հետերոսեքսիզմ և այլն) կրում են համակարգային բնույթ, թափանցում են ողջ հասարակության մեջ, սոցիալական բոլոր ինստիտուտներն ու սոցիալական փոխգործակցության մակարդակներ, ամրապնդում և աջակցում միմյանց[19]։

«Սոցիալական արդարության համար պայքարողը» տերմինը վիրավորական է համարվում[20][21][22], և վերը նշված գաղափարների կողմնակիցները իրենց այդպիսի անվանում չեն տալիս, չնայած կան բացառություններ[23][24]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Third Wave and the Future of Feminism». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  2. Cochrane, Kira (2013 թ․ դեկտեմբերի 10). «The Fourth Wave of Feminism: Meet the Rebel Women» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  3. Diamond, Diana (2009). «The Fourth Wave of Feminism: Psychoanalytic Perspectives». Studies in Gender and Sexuality (անգլերեն). 10 (4): 213–223. doi:10.1080/15240650903228187. ISSN 1940-9206.
  4. Munro, Ealasaid (2013). «Feminism: A Fourth Wave?». Political Insight (անգլերեն). 4 (2): 22–25. doi:10.1111/2041-9066.12021. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  5. Cochrane, Kira (2013). All the Rebel Women: The Rise of the Fourth Wave of Feminism (անգլերեն). London: Guardian Books. ISBN 978-1-78356-036-3.
  6. Hardin, Marie; Whiteside, Erin From Second-Wave to Poststructuralist Feminism // The International Encyclopedia of Media Studies: Media Effects/Media Psychology. — Blackwell, 2013. — doi:10.1002/9781444361506.wbiems991
  7. Third Wave Feminism: A Critical Exploration / Gillis, Stacy; Howie, Gillian; Munford, Rebecca. — Expanded Second. — Basingstoke[en]: Palgrave Macmillan, 2007. — ISBN 978-0-230-52174-2
  8. 8,0 8,1 Third Wave Agenda: Being Feminist, Doing Feminism / Heywood, Leslie; Drake, Jennifer. — Minneapolis: University of Minnesota Press[en], 1997. — ISBN 978-0-8166-3005-9
  9. Walker, Rebecca To Be Real: Telling the Truth and Changing the Face of Feminism. — New York: Anchor Books[en], 1995. — ISBN 978-0-385-47262-3
  10. Gillis, Stacy; Howie, Gillian; Munford, Rebecca Third Wave Feminism: A Critical Exploration. — Palgrave Macmillan, 2004. — ISBN 978-1-4039-1821-5
  11. Rebecca Walker Becoming the Third Wave(անգլ.) // Ms. (magazine) : magazine. — New York: Liberty Media for Women, 1992. — С. 39—41. — ISSN 0047-8318.
  12. Rowe-Finkbeiner, Kristin The F-Word. — Emeryville: Seal Press, 2004. — ISBN 978-1-58005-114-9
  13. Brunell, Laura. 2008. «Feminism Re-Imagined: The Third Wave.» Encyclopedia Britannica Book of the Year. Chicago: Encyclopedia Britannica, Inc.
  14. Чинция Арруцца. От женских забастовок до нового классового движения: третья волна феминизма // Спільне, 8.03.2019
  15. «What Is A Social Justice Warrior (SJW)? — Roosh Valizadeh» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «Identity Politics». Stanford Encyclopedia of Philosophy (անգլերեն). 2020. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  17. Pease, Bob Privilege // International Encyclopedia of Men and Masculinities / Michael Flood, Judith Kegan Gardiner, Bob Pease, Keith Pringle. — Routledge, 2007. — P. 502. — ISBN 978-1-134-31707-3
  18. «Исследование: полиция США убивает темнокожих в 21 раз чаще белых». РИА Новости (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  19. Hawkesworth, Mary, and Lisa Disch Feminist theory: Transforming the known world // The Oxford Handbook of Feminist Theory / Hawkesworth, Mary (ed.). — Oxford University Press, 2016. — ISBN 978-0-19-932858-1
  20. «Are gamers misogynistic? Some certainly are». The Irish Times (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  21. «The only guide to Gamergate you will ever need to read». Washington Post (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «Understanding the Jargon of Gamergate». Vox (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «In defence of 'social justice warriors' — The Peak». Vox (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  24. «Social Justice Warriors and the New Culture War». Boing Boing (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.