MTV Unplugged, ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի առաջին համերգային ալբոմը, որը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում «Capitol Records» լեյբլի կողմից։

MTV Unplugged
Քեթի Փերրիի ստուդիական ալբոմ
Թողարկված13 նոյեմբերի, 2009
Ձայնագրված22 հուլիսի, 2009
Ժանրակուստիկ,
Տևողություն29:36 (EP), 45:00 (DVD)
Լեզուանգլերեն
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերChris Garcia
Քեթի Փերրիի ալբոմների ժամանակագրություն
One of the Boys (2008) MTV Unplugged (2009) Teenage Dream (2010)

Ալբոմի մասինԽմբագրել

Երկու CD/DVD սկավառակները ներառում են 2009 թվականի հուլիսի 22-ից Նյու Յորքում «MTV Unplugged» շոուի ժամանակ Փերրիի երգերը։ Ալբոմում ներկայացված են Քեթիի «I Kissed a Girl», «Waking Up in Vegas», «Thinking of You» հիթային, ինչպես նաև երկու բոլորովին նոր երգեր՝ «Hackensack» և «Brick by Brick»: DVD-ում ներկայացված են նաև բացառիկ հարցազրույցներ և կադրեր[1][2][3][4][5]։

«MTV Unplugged» ալբոմն առաջին անգամ թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 13-ին Շվեյցարիայում և ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար CD/DVD և թվային ձևաչափով[6][7]։ Ընտրված երգերն ու հարցազրույցները EP-ից ցուցադրվել են երեք օր անց MTV ալիքի առավոտյան AMTV բլոկի ժամանակ։ Ֆիզիկապես ստեղծագործությունը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում և Ֆրանսիայում[8][9]։ Ամբողջական տեսաձայնագրությունը հրապարակվել է նոյեմբերի 27-ին MTV-ի պաշտոնական կայքում, իսկ հեռուստատեսային պրեմիերան կայացել է նույն օրը ժամը 21:00-ին բարձր հաճախականությամբ Palladia ալիքով և ցուցադրվել՝ կեսգիշերին[8]։ Բրազիլիայում հավաքածուն թողարկվել է DVD/CD ձևաչափով (այլ ոչ թե CD/DVD, ինչպես ԱՄՆ-ում)[10]՝ փաթեթավորված հատուկ պահպանման համար[11]։ Ճապոնական թողարկումն, ինչպես նաև DVD/CD-ով, ի հայտ է եկել գրեթե մեկ տարի անց՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ին[12]։ Ալբոմը ամերիկյան հիմնական Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 168-րդ հորիզոնականում, սակայն արդեն հաջորդ շաբաթ դուրս է մնացել հիթ-շքերթից[13]։ 2020 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում վաճառվել է 63 հազար օրինակ[14]։ Ալբոմը առաջնաելույթ է ունեցել French Albums Chart հիթ-շքերթի 192-րդ և Swiss Albums Chart հիթ-շքերթի 82-րդ հորիզոնականներում[6]։

ԱրձագանքներԽմբագրել

Ալբոմը երաժշտական քննադատների և ինտերնետ-հրատարակությունների կողմից ստացել է խառը արձագանքներ։ AllMusic օնլայն երաժշտական տվյալների բազայի խմբագիր Սթիվեն Թոմաս Էրլևայնը ալբոմին տվել է հինգ աստղից երեքը և թեև գովել է Քեթիին, որ նա աշխատասեր երաժշտական կատարող է և «և այստեղ ավելի համակրելի է թվում, քան իր առաջնաելույթի ժամանակ», բայց նա նշել է, որ ելույթի ընթացքում թերությունները «ուժեղացել են»[15]։ Blogcritics-ի խմբագիրն ավելի դրական է արձագանքել՝ գրելով, որ չնայած Փերրին «լավագույն երգչուհի» չէ, բայց նա փոխհատուցել է այն «էֆեկտիվությամբ և ․․․ հմայքով»։ Մասնակիցը ավելի բացասական է եղել «I Kissed a Girl»–ի ակուստիկ տարբերակի նկատմամբ և այն փաստի, որ MTV-ն մասեր էր կտրել տեսանյութից․ « Ես կցանկանայի, որ MTV-ն ստիպեր Քեթի Փերրիին ոչ ծածկագրված երկխոսության մեջ մտնել ներկա գտնվող երկրպագուների հետ, նկարահանել այդ ամենը և տեղադրել DVD-ում, այդ ժամանակ դուք իսկապես ինչ-որ unplugged բան կունենայիք։ Հակառակ դեպքում դուք ինչպես կարող եք իսկապես ճանաչել արտիստին, եթե մենք չենք տեսնում նման համագործակցություն»[16]։ Idolator վեբ կայքից Բեքի Բեյնը նախապատվությունը տվել է Փերրիի կենդանի ձայնին և նրա բնական մատուցմանը, թեև նա միանշանակ չէր վերաբերվում երգերին ակուստիկ մշակում տալուն։ Այնուհետև նա եկել է այն եզրակացությանը, որ Փերրիի «MTV Unplugged» ալբոմի երգերի տարբերակները չեն կարող փոխարինել դրանց «փայլուն բնօրինակները»[17]։ Entertainment Weekly ամսագրից Սայմոն Վոզիկ-Լևինսոնը անրադարձել է համերգային ալբոմի կրկնօրինակին՝ հայտարարելով, որ MTV Unplugged-ի «կտրատված մշակումը չի նպաստում Փերրիի աղաղակող ձայնին», և որ «այդ երգերը ամբողջական չեն, որպեսզի ինքնաբավ լինեն առանց բազմաթիվ փայլուն մշակումների բնօրինակի»[18]։ Վաշինգտոն Փոստից Քեթրին Լյուիսը գովել է Փերրին իր «ավելի աղմկոտ համարները ակուստիկ ֆորմատ տեղափոխելու համար» և գրել, որ «ալբոմը միանշանակ քայլ էր լավ և անսպասելի ուղղությամբ»[19]։

ԵրգացանկԽմբագրել

Ըստ iTunes Store-ի տվյալների[7].

# Անվանում Տևողություն
1. «I Kissed a Girl»   4:12
2. «Ur So Gay»   4:26
3. «Hackensack»   3:04
4. «Thinking of You»   4:41
5. «Lost»   5:01
6. «Waking Up in Vegas»   3:33
7. «Brick by Brick»   4:39

Հիթ-շքերթներԽմբագրել

Հիթ-շքերթն (2009) Լավագույն
հորիզոնական
French Albums (SNEP)[20] 192
Swiss Albums (Schweizer Hitparade)[6] 82
US Billboard 200[21] 168

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Escudero, Niki (November 25, 2009)։ «Katy Perry Strips Down for 'MTV Unplugged'»։ Phoenix New Times։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2014-ին։ Վերցված է January 5, 2014 
  2. Perry Katy (July 18, 2009)։ «Part of the audience for MTV»։ Facebook։ Վերցված է January 5, 2014 
  3. «Review: Katy Perry Unplugged»։ News Weekly։ December 17, 2009։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2013-ին։ Վերցված է April 22, 2013 
  4. «Katy Perry - MTV Unplugged tracklist»։ KatyPerry.com։ Արխիվացված է օրիգինալից January 10, 2014-ին։ Վերցված է January 5, 2014 
  5. Umstead, Thomas (May 14, 2009)։ «MTV Plugs In 'Unplugged' Again With Adele»։ Multichannel News։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2014-ին։ Վերցված է January 4, 2014 
  6. 6,0 6,1 6,2 "Katy Perry – MTV Unplugged". Swisscharts.com. Hung Medien. Retrieved January 3, 2017.
  7. 7,0 7,1 «MTV Unplugged: Katy Perry — Katy Perry»։ iTunes Store։ Արխիվացված է օրիգինալից July 13, 2015-ին։ Վերցված է January 5, 2014 
  8. 8,0 8,1 Montgomery, James (October 12, 2009)։ «Katy Perry's MTV Unplugged Album Will Feature Two New Songs»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից December 13, 2013-ին։ Վերցված է January 5, 2014 
  9. «Katy Perry MTV Unplugged»։ Fnac.com։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2014-ին։ Վերցված է January 6, 2014 
  10. «Katy Perry - Mtv Unplugged - DVD + CD»։ Livraria Saraiva։ Արխիվացված է օրիգինալից February 24, 2014-ին։ Վերցված է January 5, 2014 
  11. «Unplugged [Amaray Case]»։ Amazon.com։ Արխիվացված է օրիգինալից 6 January 2014-ին։ Վերցված է 5 January 2014 
  12. «MTV Unplugged [DVD+CD]»։ CDJapan.com։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2014-ին։ Վերցված է January 6, 2014 
  13. «Katy Perry - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2014-ին։ Վերցված է January 5, 2014 
  14. Trust Gary (August 28, 2020)։ Ask Billboard: Katy Perry's Career Bests, From 'One of the Boys' to 'Smile,' & Every Hot 100 'Idol' Top 10։ Billboard։ Վերցված է August 31, 2020 
  15. Thomas Stephen։ «MTV Unplugged - Katy Perry»։ AllMusic։ Արխիվացված է օրիգինալից June 4, 2012-ին։ Վերցված է March 2, 2012 
  16. Sahar (December 10, 2009)։ «Music CD/DVD Review: Katy Perry – MTV Unplugged»։ Blogcritics։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2014-ին։ Վերցված է January 5, 2014 
  17. Bain Becky (16 November 2009)։ «Katy Perry 'Unplugged' – Better Plugged Back In»։ Idolator։ Վերցված է 5 January 2014 
  18. Vozick-Levinson, Simon (November 13, 2009)։ «Music Review — MTV Unplugged (2009) — Katy Perry»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2014-ին։ Վերցված է January 5, 2014 
  19. Lewis Catherine (November 16, 2009)։ «Hot N Cold: Katy Perry, 'Unplugged'»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից March 12, 2016-ին։ Վերցված է September 15, 2014 
  20. "Katy Perry – MTV Unplugged". Lescharts.com. Hung Medien. Retrieved January 3, 2017.
  21. "Katy Perry – Chart history" Billboard 200 for Katy Perry. Retrieved January 3, 2017.