Սանտա Մոնիկա

Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում

Սանտա Մոնիկա (անգլ.՝ Santa Monica), քաղաք ԱՄՆ-ում, որը գտնվում է Լոս Անջելես շրջանի արևմուտքում (Կալիֆոռնիա նահանգ)։

Բնակավայր
Սանտա Մոնիկա
անգլ.՝ Santa Monica
Զինանշան


Populus felix in urbe felice
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էօգոստոսի 3, 1769 թ.
Մակերես21,798253 կմ², 21,797246 կմ²
ԲԾՄ32±1 մետր
Բնակչություն93 076 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8 և UTC-7
Փոստային դասիչ90401–90411, 90401, 90404, 90405 և 90408
Պաշտոնական կայքsmgov.net(անգլ.)
Սանտա Մոնիկա (ԱՄՆ)##
Սանտա Մոնիկա (ԱՄՆ)

Քաղաքն իր անվանումը ստացել է քրիստոնյա սուրբ, Ավրելիոս Օգոստինիոսի մոր` Սուրբ Մոնիկայի պատվին։ Անվան ծագումնաբանությունը բացատրվում է քրիստոնեական տոնի ժամանակ այս քաղաքի` իսպանացիների կողմից այցելությամբ։

Սահմանակցում է Սանտա Մոնիկա ծոցի հետ (Խաղաղ օվկիանոսի մի մասը) արևմուտքում և Լոս Անջելեսի հետևյալ շրջանների հետ` Փեսիֆիք Փելիսեյդս (Pacific Palisades) և Բրենտվուդ` հյուսիսում, Արևմտյան Լոս Անջելես և Մար Վիստա` արևելքում և Վենետիկ (Venice)` հարավում։ Այսպիսով, բացառությամբ արևմուտքում Խաղաղ օվկիանոսի, Սանտա Մոնիկան ամբողջությամբ շրջապատված է Լոս Անջելեսով։

2010 թվականի մարդահամարի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 89 736 մարդ[2]։

Պատմություն խմբագրել

Սանտա Մոնիկան եղել է ամերիկյան հնդկացիական տոնգվա ցեղերի տարածքի մի մասը։

Սանտա Մոնիկան հայտնի է 1769 թվականից։ Այստեղ է ափ իջել իսպանացի հայտնագործող Գասպար դե Պորտոլան։

Աշխարհագրություն խմբագրել

Սանտա Մոնիկայի աշխարհագրական կոորդինատներն են` հս.լ. 34°1’19", արմ.ե. 118°28’53":

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն (United States Census Bureau), Սանտա Մոնիկայի ընդհանուր տարածքը կազմում է 41,2 կմ², որից 21,4 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը և 19,8 կմ²-ն` ջրային տարածությունները (48,08 %)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 32 մ։

Կլիմա խմբագրել

Քաղաքը գտնվում է մերձարևադարձային միջերկրածովյան կլիմայական գոտում, ինչպես և բազմաթիվ քաղաքներ, որոնք գտնվում են Կալիֆոռնիայի հարավային առափնյայի մոտ, ինչի շնորհիվ տարածաշրջանին բնորոշ է մեղմ, բավականին խոնավ ձմեռ և տաք, նույնիսկ շոգ, առավել հաճախ չոր ամառ։

Արևոտ օրերի քանակությունը տարվա ընթացքում կազմում է 325 օր։

Սանտա Մոնիկայի աշխարհագրական դիրքի արդյունքում առավոտյան մառախուղերը հաճախակի են լինում մայիսին, հունիսին և հուլիսի սկզբին։

Հունիսին հաճախ լինում է ամպամած և զով, մինչդեռ Լոս Անջելեսում կարող է լինել տաք և արևոտ։

Գարնանը (ապրիլին) ցերեկային ջերմաստիճանը կազմում է +20 °C: Ամռանը տրափնյայի մոտ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +30 °C: Անձրևների սեզոնը կարող է տևել հոկտեմբերի վերջից մինչև մարտի կեսերը։ Ձմռանը ցերեկը առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է +17 °C:

Խաղաղ օվկիանոսից փչող բրիզները Սանտա Մոնիկայի օդը դարձնում են ավելի թարմ և մաքուր Լոս Անջելեսի մայրցամաքային շրջանների հետ համեմատած։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սանտա Մոնիկա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 29,0 32,0 32,0 33,0 34,0 33,0 33,0 35,0 34,0 37,0 38,0 32,0 38,0
միջին առավելագույնը (°C) 17,6 17,3 16,9 17,7 18,1 19,3 20,9 21,3 21,4 20,8 19,4 17,6 19,0
միջին ջերմաստիճանը (°C) 14,1 14,1 14,2 15,0 16,0 17,4 18,9 19,3 19,2 18,1 16,1 14,1 16,3
միջին նվազագույնը (°C) 10,5 10,8 11,4 12,4 13,9 15,6 17,0 17,3 16,9 15,4 12,8 10,4 13,7
բացարձակ նվազագույնը (°C) 1,0 2,0 1,0 4,0 6,0 7,0 9,0 11,0 7,0 6,0 3,0 1,0 1,0
տեղումների քանակը (մմ) 68 82 40 12 5 1 0 0 3 14 25 41 295
Աղբյուր՝ NWS

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Santa Monica (city) QuickFacts from the US Census Bureau». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մոնիկա» հոդվածին։