Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր

Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր[1][2], ոստիկանական բռնության դեմ խռովությունների, բողոքների և անկարգությունների[3][4] շարունակական շարք, որոնք սկսվել են որպես տեղական բողոքի ցույցեր Մինեսոտա նահանգի Մինեապոլիս-Սենտ Պոլ թաղամասում, այնուհետև տարածվել ամբողջ Միացյալ Նահանգներում։ Բողոքի ակցիաները Մինեապոլիսում սկսվել են 2020 թվականի մայիսի 26-ին[5]՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, որտեղ Մինեապոլիսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակից Դերեկ Շովինը ավելի քան 8 րոպե ծնկով խեղդում էր Ֆլոյդին՝ ձեռնաշղթաներով կալանման ժամանակ գետնին գամելուց հետո[6]։

Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր
ԱմսաթիվՄայիսի 26, 2020-այժմ
ՎայրԱմբողջ աշխարհ (սկսվել է՝ ԱՄՆ-ում)
ՊատճառՋորջ Ֆլոյդի մահը
Ռասիզմը ԱՄՆ-ում
ՄեթոդՑույցեր
Քաղաքացիական անհնազանդություն
Դիակապտություն և այլն
Կարգավիճակշարունակվում է
Կորուստներ
Զոհեր13+
Ձերբակալվածներ5600+

Բողոքի ցույցերն արագ տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներով[7], և ամբողջ աշխարհում սկսել են պահանջել «Ֆլոյդի համար արդարադատություն»։ Հակառակ կողմը ոստիկանությունն է[8]։ Շաբաթ օրը՝ մայիսի 30-ին[9], առնվազն 12 խոշոր քաղաքում հայտարարվել է պարետային ժամ, իսկ հունիսի 2-ին 24 նահանգապետեր զանգահարել էին Ազգային գվարդիա, Վաշինգտոնում է գտնվում ավելի քան 17,000 զինվոր[10][11]։ Ցույցերի սկզբից մինչև հունիսի 2-ն առնվազն 5,600 մարդ կալանքի են ենթարկվել։

Նախապատմություն խմբագրել

Ոստիկանության դաժանության պատմությունը Միացյալ Նահանգներում խմբագրել

Միացյալ Նահանգներում ոստիկանության կողմից հաճախակի դաժան վերաբերմունքի և իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման դեպքերը վաղուց են ստիպում քաղաքացիական իրավունքների և տարբեր այլ ակտիվիստների շարժմանը բողոքել անհամաչափ ուժի կիրառման հետ կապված միջադեպերի համար ոստիկանության պատասխանատվության բացակայության դեմ։ 1965 թվականին Ուոթսի անկարգությունները ոստիկանության դաժանության պատասխանն էին քաղաքացիական իրավունքների համար պայքարի ժամանակ։ 1965 թվականի անկարգությունների ժամանակ ոստիկանության հետ բախումները հանգեցրել են 34 մարդու մահվան, որոնց մեծ մասը աֆրոամերիկացիներ էին[12]։ 1992 թվականին Լոս Անջելեսի խռովությունները պատասխան էին Ռոդնի Քինգի նկատմամբ ուժ կիրառելու համար պատասխանատու ոստիկանների արդարացմանը։ Վերջին ժամանակներս այդ միջադեպերն իրենց մեջ ներառել են Մայքլ Բրաունի գնդակահարությունը 2014 թվականին Ֆերգյուսոնում, Միսսուրի, անփութությունը, որը հանգեցրել է 2015 թվականին Բալթիմորում Ֆրեդի Գրեյի մահվանը, Ֆիլանդո Կաստիլիայի[13] գնդակահարությունը 2016 թվականին, և 2017 թվականին Ժյուստին Դեյմոնի գնդակահարությունը Մինեսոտայում։ Իսկ 2014 թվականին Նյու Յորքում Էրիկ Գառների մահը, ով ինչպես և Ջորջ Ֆլոյդն, ասում էր. «Ես չեմ կարողանում շնչել»[14]։ 2020 թվականի մարտին Կենտուկիի ոստիկանությունը գնդակահարել է Բրեոնա Թեյլորին իր սեփական բնակարանում, ինչը լայն արձագանք է ստացել[15][16]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mettler, Katie; Kornfield, Meryl; Kim, Seung Min; Itkowitz, Colby; Knowles, Hannah; Horton, Alex; Hernández, Arelis R.; du Lac, J. Freedom; Fritz, Angels. «America braces for another night of chaos after police, protesters clash in dozens of cities». The Washington Post. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  2. Pengelly, Martin (2020 թ․ մայիսի 30). «George Floyd protests: Trump threatens protesters with 'vicious dogs' and 'ominous weapons' – live». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  3. Betz, Bradford (2020 թ․ մայիսի 31). «George Floyd unrest: Riots, fires, violence escalate in several major cities». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  4. Fox, Chris (2020 թ․ հունիսի 2). «Some downtown Toronto businesses boarded up as riots continue south of the border». CP24.
  5. Taylor, Derrick Bryson (2020 թ․ հունիսի 2). «George Floyd Protests: A Timeline». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  6. Rumpf, Sarah (2020 թ․ մայիսի 29). «Derek Chauvin Had Knee on George Floyd's Neck for Almost 3 Minutes AFTER Floyd Was Unresponsive: Officials». Mediaite (անգլերեն). «The defendant had his knee on Mr. Floyd's neck for 8 minutes and 46 seconds in total. Two minutes and 53 seconds of this was after Mr. Floyd was non-responsive, concludes the complaint.»
  7. Pries, Allison (2020 թ․ հունիսի 2). «These are all the cities where protests and riots have erupted over George Floyd's death». NJ.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  8. McCurry, Justin; Taylor, Josh; Ainge, Eleanor; Safi, Michael (2020 թ․ հունիսի 1). «George Floyd: protests take place in cities around the world». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Curfews go into effect in cities around the country». NBC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  10. Browne, Ryan; Lee, Alicia; Rigdon, Renee. «There are as many National Guard members activated in the US as there are active duty troops in Iraq, Syria and Afghanistan». CNN. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  11. Brantley, Max (2020 թ․ հունիսի 1). «Governor reveals National Guard activated and participated in shutdown of Sunday demonstration». Arkansas Times. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  12. Hinton, Elizabeth (2016). From the War on Poverty to the War on Crime: The Making of Mass Incarceration in America. Harvard University Press. էջեր 68–72. ISBN 9780674737235.
  13. Ellis, Ralph; Kirkos, Bill (2017 թ․ հունիսի 16). «Officer who shot Philando Castile found not guilty». CNN. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  14. Luibrand, Shannon (2015 թ․ օգոստոսի 7). «Black Lives Matter: How the events in Ferguson sparked a movement in America». CBS News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. Haines, Errin (2020 թ․ մայիսի 11). «Family seeks answers in fatal police shooting of Louisville woman in her apartment». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 24-ին.
  16. Andrew, Scottie (2020 թ․ մայիսի 31). «The move used to restrain George Floyd is discouraged by most police. Here's why». CNN. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել