LOVE, քանդակ, որը գտնվում է ԱՄՆ- ի Ինդիանա նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսի արվեստի թանգարանում։ Այն ամերիկացի հայտնի նկարիչ Ռոբերտ Ինդիանայի արվեստի աշխատանքներից է։ Քանդակը ստեղծվել է 1970 թվականին և շարունակաբար ցուցադրվել Ինդիանապոլիսի արվեստի թանգարանում, որը ձեռք է բերվել 1975 թվականին։ Այն նկարչի հայտնի LOVE նկարի առաջին քանդակ է[1]։

LOVE քանդակ
տեսակքանդակ
քանդակագործRobert Indiana?
տարի1970
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունփոփ արտ
ժանրհանրային արվեստ
նյութweathering steel?
գտնվելու վայրԻնդիանապոլիսի արվեստի թանգարան
հավաքածուԻնդիանապոլիսի արվեստի թանգարան
քաղաքԻնդիանա

Նկարագրություն խմբագրել

Այս փոփ արվեստի քանդակը բաղկացած է երեք առանձին տարրերից, որոնք պատրաստված են 3/8 դյույմ հաստության տասը պողպատի շերտերից։ Նրանք միացված են իրար երկու շարքով և ներկայացնում են տեքստային դիզայնը եռաչափ ձևով։ Տառերի միջև եղած հեռավորությունը 72 դյույմ է։ Ամենամեծ կտորը L տառը տեղադրված է V տառի վերևում և այնպես է միացված կարծես մի ամբողջական տառ լինեն։ O տառը և E -ն, որոնք առանձին տարրեր են, միացված են L և V տառերին։ O -ն մի փոքր կորություն ունի և կպած է L տառին, իսկ ներքևում E տառն է[2]։

Պատմական տեղեկություն խմբագրել

Չնայած «Սեր» (անգլ.՝ love) բառը 1960 -ական թվականների մշակույթում մեծ դեր է ունեցել, սակայն Ռոբերտ Ինդիանան բառը կապում է իր մանկության հետ։ Հաճախելով Ինդիանապոլիսի Քրիստոնեական գիտություն եկեղեցին, նա տպավորվել է ընթերցողի հարթակի վերևում գտնվող մի փոքր սկավառակով, որի վրա կար հետևյալ գրությունը «Աստված սեր է»."[3]։ Նա այլևս եկեղեցու անդամ չէ, սակայն պնդում է, որ Սեր հաղորդագրությունը վերցվել է շարականներից։

Քանդակի հիմքում նկարչի 1965 թվականի օրիգինալ, Սուրբ ծննդյան բացիկի դիզայն է[4], որը պատրաստել էր մտերիմ ընկերների համար[5], իսկ մեկ տարի անց, արդեն Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի (անգլ.՝ MoMA) համար։

LOVE քանդակների ցանկ խմբագրել

 
LOVE քանդակ Նյու Յորք
 
LOVE Ֆիլադելֆիա
 
LOVE Սքոթսդեյլ, Արիզոնա
 
Love Լոնդոն

Ռոբերտ Ինդիանայի քանդակի բազմաթիվ տարբերակներ կան ամբողջ աշխարհում։ Այս փոփ արվեստի բնօրինակ պատկերը ստեղծվել է տպագիր մամուլի համար, 1960 - ականներին։ Առաջին աշխատանքը քանդակագործական տարբերակով պատրաստվել է Ինդիանապոլիսի արվեստի թանգարանի համար, 1970 թվականին։ Այժմ քանդակի օրինակներ կան ամբողջ աշխարհի քաղաքային կենտրոններում։ Տարբեր աշխատանքներ ներկայացված են ոչ միայն օրիգինալ անգլերեն լեզվով, այլև եբրայերեն, չինարեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով։

ԱՄՆ-ում գտնվող քանդակներ

Այլ վայրերոմ գտնվող քանդակներ

 
Love, Սինգապուր

Քանդակներ այլ լեզուներով

 
Իսրայել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Love" (sculpture), Explore Art: IMA Collections. Retrieved 5 March 2013.
  2. Save Outdoor Sculpture! (1993). «Love (sculpture)». SIRIS. Smithsonian. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  3. Day, Holliday T. (2000). Crossroads of American Sculpture. Indianapolis, IN: Indianapolis Museum of Art. էջեր 34–51.
  4. LOVE, MoMA: The Collection. Retrieved 30 January 2010.
  5. Raynor, Vivien. "The Man Who Invented Love." Art News. February 1973. 59-62.
  6. «Robert Indiana (American, born 1928) Love, 1973». Public Art on Campus. Middlebury College. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  7. «Frisbee Dog Memorial, Middlebury, Vermont». Roadsideamerica.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  8. «Real Normal». Public Art on Public Site. Baily Salisbury. 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  9. «Love in Montreal». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. 140.0968456, 3a, 84.5y, 246.04h, 78.76t/data=!3m6!1e1!3m4!1sltugX1rVL0aVaSM7Z0UkpA!2e0!7i13312!8i6656 Google Street View
  11. «Indiana's Love in Singapore». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «Indiana's LOVE at Quezon City Philippines». 2011 թ․ մարտի 29. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «В Бишкеке для посетителей открылся «Парк любви» - Информационное Агентство АКИpress». Kg.akipress.org. 2009 թ․ հուլիսի 20. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  14. «Patung LOVE di Gandaria City». 2012 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.(չաշխատող հղում)