Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)
Ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Modern Art, կրճատ` MoMA), ժամանակակից արվեստի առաջին թանգարաններից մեկը։ Ունենալով ընդգրկուն հավաքածու` նմանատիպ շատ թանգարանների համար չափանիշ է հանդիսանում[11]։ ԱՄՆ-ի` այցելուների թվով երրորդ թանգարանն է, մտնում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների 20-յակի մեջ[12]։ 2013 թվականին թանգարան է այցելել 3.066.337 մարդ[13]։ Նյու Յորքի տեսարժան վայրերից է։
Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Muzej suvremene umjetnosti և պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան[2] |
Վայր | Միդթաուն |
Մասն է | New York Art Resources Consortium? |
Ժանր | Օրիգամի |
Ղեկավարության նստավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Հասցե | 1001953rd Street? (11) |
Հիմնադրվել է | 1929[4][5][6] |
Հիմնադիր | Lillie P. Bliss?[7][4], Mary Quinn Sullivan?[7][4] և Էբբի Օլդրիչ Ռոքֆելլեր[7][4] |
Այցելուներ | 2 788 236 մարդ (2016)[8], 1 992 121 մարդ (2019)[9] և 1 160 686 մարդ (2021)[10] |
Տնօրեն | Glenn D. Lowry? |
Կայք | moma.org(անգլ.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 1928 թվականին Մանհեթենի գրասենյակային տարածքների վեց սրահներում Ռոքֆելլերների ընտանիքի աջակցությամբ։ Թանգարանի առաջին տնօրենը եղել է արվեստագետ Ալֆրեդ Բարրը։
Թանգարանի հավաքածուի մեջ են մտնում այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց դժվար է պատկերացնել 20-րդ դարի արվեստը։ Այդպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը։
Թանգարանի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1939 թվականին։ 1950-ական թվականներին այն ինտերնացիոնալ ոճով վերակառուցել է Ֆիլիպ Ջոնսոնը։ 1980-ական և 2000-ական թվականների վերանորոգումների արդյունքում թանգարանի մակերեսը մեծացել է մի քանի անգամ։
1947 թվականին թանգարանը պայմանագիր է կնքել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հետ, որի համաձայն` արվեստի գործերը, որոնք ժամանակակից արվեստից անցնում են դասականի մեջ, անցնում են Մետրոպոլիտեն թանգարանին։ Եթե վեց տարի հետո պայմանագիրը չչեղարկվեր, ապա Ժամանակակից արվեստի թանգարանը կկորցներ իր հավաքածուի բազմաթիվ գործեր, որոնք վերածված կլինեին ժամանակակից արվեստի դասական գործերի։
Նմուշներ թանգարանի հավաքածուիցԽմբագրել
Պոլ Սեզան, Լողորդը 1885–87
Վան Գոգ, Աստղալից գիշեր, 1889
Պոլ Գոգեն, Te aa no areois (The Seed of the Areoi), 1892
Անրի Ռուսո, Քնած գնչուհին, 1897
Անրի Ռուսո, Երազանք, 1910
Ումբերտո Բոչոնի, 1913, Dynamism of a Soccer Player, 1913, oil on canvas, 193.2 x 201 cm
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.charitynavigator.org/ein/131624100
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.moma.org/about/who-we-are/moma-history
- ↑ https://artfacts.net/institution/museum-of-modern-art-moma/2228
- ↑ https://theluxurytravelexpert.com/2020/11/09/top-10-best-museums-in-the-world/
- ↑ 7,0 7,1 7,2 Holcomb A. M. Women as interpreters of the visual arts, 1820- 1979 // Womans Art Journal — 1980. — P. 74. — ISBN 978-0-313-22056-2 — ISSN 0270-7993; 2158-8457
- ↑ Visitor Figures 2016 // The Art Newspaper — 2017. — Iss. 289. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ Kleiner Fred S.; Christin J. Mamiya (2005)։ «The Development of Modernist Art : The Early 20th Century»։ Gardner's Art Through The Ages : The Western Perspective (English)։ Thomson Wadsworth։ էջ 796։ ISBN 0495004782։ «The Museum of Modern Art in New York City is consistently identified as the institution most responsible for developing modernist art ... the most influential museum of modern art in the world.»
- ↑ Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Аперль 2014.
- ↑ Рейтинг посещаемости музеев и выставок // The Art Newspaper Russia № 4 (23). — 2014. — май.