Կասկադ (ֆր.՝ cascade, իտալ.՝ cascata, cascare - սրընթաց վայր ընկնել), դարավանդ առ դարավանդ գահավիժող բնական կամ արհեստական ջրվեժ։ Պարտեզապուրակային ճարտարապետությունում կասկադը ստեղծվում է տարբեր մակարդակներում աստիճանների և արգելքների տեղադրմամբ, որոնց վրայով հոսում է ջուրը։ Նշանավոր են իտալական մենատների (Տիվոլիում՝ դ’էաոե, 1550-1572 թթ., ճարտարապետ Լիգորիո, Ֆրասկատիում՝ Ալդոբրանդինի, 1598-1604 թթ., ճարտարապետ Զ. դել-լա Պորտա, Կ. Մադեռնա), ինչպես և Պետրոդվորեցի կասկադները։

«Շախմատային լեռ» կասկադը (Պետերգոֆի պալատ)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 275