Մայն
Մայն (գերմ.՝ Main), գետ Գերմանիայում, Հռենոսի աջ վտակը։ Կազմավորվում է Ֆրանկոնյան Ալբայի լանջերից սկիզբ առնող Ռոտեր Մայն և Ֆիխտել լեռներից սկզբնավորվող Վայսեր Մայն գետերի միախառնումից։
Երկարությունը 524 կմ է, նավարկելի է մինչև վերնագավառը։ Մայնի ափերին ընկած ամենախոշոր բնակավայրերն են Օֆենբախ, Վյուրցբուրգ, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքները[1]։ Մայնը ամբողջությամբ Գերմանիայի տարածքով հոսող ամենաերկար գետն է։
Անվանման վարկածներ Խմբագրել
Անվանումն առաջացել է կելտերեն ձևից, որի հիմքում, ոմանք ենթադրում են, որ ընկած է mo ― «դանդաղ», կամ enos ― «ջուր» արմատը, իսկ ոմանք էլ այն կապում են հնդեվրոպական moinia «ճահիճ» արմատի հետ[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Main River | river, Germany»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2021-02-04
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Գրականություն Խմբագրել
- Haus der Bayerischen Geschichte (ed.), Main und Meer — Porträt eines Flusses. Exhibition Catalogue to the Bayerische Landesausstellung 2013 (German). WBG. ISBN 978-3-534-00010-4.
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Main River»։ www.mainriver.de (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-02-ին։ Վերցված է 2013-06-02 Website on the River Main by the Tourist Board of Franconia.
- «Water levels of Bavarian rivers» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-11-ին
- «Wasser- und Schifffahrtsdirektion Süd» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-29-ին
- «Main Cycleway» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-07-ին
- «Historical map of the Main confluence at Steinenhausen»։ geoportal.bayern.de (գերմաներեն)։ Վերցված է 2021-09-30 — BayernAtlas