Քաղաքական բանտարկյալ կամ քաղբանտարկյալ, անձ, որը ձերբակալվել, ազատազրկվել կամ հոգեբուժարանում է հայտնվել գործող կառավարությանը քննադատելու, ընդդիմություն լինելու համար։ Այս տերմինն օգտագործվում է այն անձանց կամ խմբերի կողմից, ովքեր վիճարկում են կալանքի տակ վերցնելու օրինականությունը։ Տերմինի կողմնակիցները քաղբանտարկյալ անվանում են այն մարդուն, որը բանտարկվել է իր քաղաքական գործունեության համար։ Եթե ձերբակալման պաշտոնական մեկնաբանությունը քաղաքական հանցագործությունը չէ, ապա տերմինը նշանակում է, որ ձերբակալությունը եղել է ձերբակալվածի քաղաքականությունը։

Բասկերի ազգայնական կուսակցության անդամ Սաբինո Արանան Լարինագա բանտում, Բիլբաո, 1895 թ.: Նա պաշտպանել է Կուբայի անկախությունը:
Սահարացի ակտիվիստ Ալի Սալեմ Տամեկը Աիթ Մելոուլ բանտում, Ագադիր, 2005 թ.: Ձերբակալվել է «հասարակական կարգը խախտելու սադրանք» մեղադրանքով
Ակադեմիկոս Անդրեյ Սախարով, Խորհրդային Միության Աֆղանստան ներխուժումը քննադատող Բաց նամակից հետո[1][2] աքսորվել է Գորկի (1980-1986 թթ.)՝ զրկվելով իր բոլոր կոչումներից և մրցանակներից: Դեռևս 1960-ական թվականներից եղել է ԿԳԲ-ի հսկողության տակ՝ որպես ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, նրան արգելվել է 1975 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալու համար մեկնել արտասահման: 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ պատգամավոր

Սահմանումներ

խմբագրել

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Նացիստական Գերմանիայի վայրագությունների մանրամասները հասարակական հնչեղություն ստացան, և պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը[3] բավարար ճշգրիտ չի սահմանում մարդու իրավունքները, ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր՝ անհատի իրավունքների համընդհանուր պայմանագիր։

  Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման։ Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում[4]։  

Այդպիսով, քաղաքական կամ այլ համոզմունքների հետապնդումը, որ մինչ այդ ընդունելի էր, հռչակվեց անթույլատրելի ըստ միջազգային իրավունքի։

Միջազգային համաներում

խմբագրել

Քաղաքական բանտարկյալ եզրույթն առավել հետևողական արտահայտություն է գտել Միջազգային համաներում (անգլ.՝ «Amnesty International», AI) միջազգային ոչ պետական կազմակերպության փաստաթղթերում։ Կան քաղաքական բանտարկյալներ, որոնք նեղ իմաստով չեն համապատասխանում POC-ի չափանիշներին[5]։ Կազմակերպությունը տարբերությունները որոշում է հետևյալ կերպ.[6]

Միջազգային համաներումը խղճի բանտարկյալների անհապաղ ազատ արձակման արշավ է, որը ներառում է ինչպես քաղբանտարկյալների, այնպես էլ իրենց կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների համար ազատությունից զրկված անձանց։ Քաղբանտարկյալ են նաև մարդիկ, ովքեր հանցավոր բռնության են դիմում (օրինակ, մասնավոր սեփականություն ներխուժել կամ ուրիշի գույքին վնաս պատճառել) քաղաքական ենթատեքստով։ Հակասությունները նվազեցնելու նպատակով համաներման քաղաքականությունը տարածվում է միայն այն անձանց վրա, ովքեր չեն կատարել կամ չեն քարոզում բռնություն։

Միջազգային համաներումում (ՄՀ) քաղաքական բանտարկյալ տերմինը կիրառում է լայն իմաստով։ Շատ երկրներում քաղաքական բանտարկյալներին դատապարտում են միջազգային դատաիրավական նորմերի խախտումներով։ Որոշ դեպքերում տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով առանց մեղադրանքի կամ դատավարության նրանց պահում են նախնական կալանքի տակ։ ՄՀ-ը չի ասում, թե այդ բանտարկյալներն ունեն հատուկ կարգավիճակ և պետք է առանց դատ ու դատաստանի ազատ արձակվեն։ ՄՀ-ը հանդես չի գալիս մարդկանց հայացքների դեմ կամ կողմ, նաև ոչ մի գնահատական չի տալիս քաղաքական հակասություններում զինված գործողությունների անհրաժեշտությանը։ ՄՀ-ը պահանջում է, որ բոլոր քաղբանտարկյալները արդար դատական վարույթով, ողջամիտ ժամկետներով դատվեն, միջազգայնորեն ճանաչված իրավունքներին համապատասխան արագ և արդար դատաքննությամբ կամ անմիջապես ազատ արձակվեն[7]։

Տերմինը օգտագործվում է ցանկացած բանտարկյալի նկատմամբ, որի գործն ունի ծանրակշիռ քաղաքական բաղադրիչ. բանտարկյալի գործողությունների դրդապատճառները, հենց գործողությունները կամ պատճառները, որոնք իշխանություններին դրդել են բանտարկել նրան։

 
Սերգեյ Փարաջանով, խորհրդային իշխանության կողմից բազմիցս պատժվել և հալածվել է, քանի որ նրա մտքի հոսքն անկաշկանդ էր: Նրան ֆիլմ նկարահանելու հնարավորություն չեն տվել, ապա շինծու մեղադրանքներով բանտ նետելով կտտանքների են ենթարկել 15 տարի շարունակ:

ՄՀ վերաբերվում է քաղաքականության հետ կապված մարդկային հարաբերությունների ասպեկտներին. հասարակության և հասարակական կարգ, սկզբունքներ, պետության կամ պետական գործերի կազմակերպման կամ անցկացման մեխանիզմներ, ինչպես նաև բոլոր այդ հարցերի կապը լեզվի, ազգային ծագման, սեռի կամ կրոնի, կարգավիճակի կամ ազդեցության հետ (ի թիվս այլ գործոնների)։

ՄՀ օգտագործվում են որոշ տերմիններ, որոնք կիրառվում են քաղաքական բանտարկյալների նկատմամբ.

  • անձի, մեղադրյալի կամ դատապարտյալի կատարած սովորական հանցագործության համար, որը կատարվել է քաղաքական դրդապատճառներով, ինչպես, օրինակ, սպանություն կամ թալան իրականացվել է ի պաշտպանություն ընդդիմադիր խմբի նպատակների
  • անձի, մեղադրյալի կամ դատապարտյալի սովորական հանցագործության համար, որը կատարվել է քաղաքական համատեքստում, օրինակ, արհմիության կամ գյուղացիական կազմակերպության ցույցեր
  • զինված ընդդիմադիր խմբի անդամ կամ ենթադրյալ անդամ, որին ներկայացվել է պետական դավաճանության կամ "քայքայիչ գործունեության" մեղադրանք։

Կառավարությունը հաճախ կրկնում է, որ իր երկրում չկան քաղաքական բանտարկյալներ, կան միայն սովորական քրեական իրավունքի շրջանակների բանտարկյալներ[8][9]։ ՄՀ այնուամենայնիվ, նկարագրված են դեպքեր, ինչպես վերը նշված քաղաքական օրինակները և նրանց դիմելիս կիրառվում են քաղաքական գործընթաց և քաղաքական բանտարկյալ ձևակերպումները։ Միաժամանակ ՄՀ ազատազրկմանը դեմ չի լինում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պնդում է, որ բանտարկյալը խղճի կալանավոր է, կամ, երբ գալիս է այն եզրակացության, որ դատարանի կայացրած վճիռն անարդարացի է։

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողով

խմբագրել

Ըստ ԵԽԽՎ սահմանման, քաղբանտարկյալներ են համարվում այն անձիք, ովքեր ազատազրկվել են «ակնհայտ քաղաքական պատճառներով` առանց որևէ իրավախախտում կատարելու»։ Ընդ որում, ահաբեկչության համար դատապարտված անձիք քաղբանտարկյալներ չեն համարվում, եթե դատն անցկացվել է ազգային օրեսդրության և մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համաձայն։ 2012 թվականին ԵԽԽՎ-ն տվել է քաղաքական բանտարկյալների շատ ավելի կոշտ սահմանում.

  Անձնական ազատությունից զրկված անձը, պետք է դիտարկվի որպես քաղաքական բանտարկյալ[10]։
- Բանաձև 1900 (2012). Քաղաքական բանտարկյալի սահմանում
 

Հայաստան-Ադրբեջան հակամարտության արտացոլում

խմբագրել

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1900 բանաձևում, մասնավորապես, 1-ին կետում ասվում է.

  Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է, որ «քաղաքական բանտարկյալ» սահմանումը մշակվել է Եվրոպայի խորհրդի շրջանակներում 2001 թվականին գլխավոր քարտուղարի անկախ փորձագետների կողմից, որին հանձնարարված էր գնահատել Հայաստանի և Ադրբեջանի պնդմամբ քաղբանտարկյալների դեպքերը երկու պետությունների կազմակերպությանը միանալու համատեքստում։
- Բանաձև 1900 (2012). Քաղաքական բանտարկյալի սահմանում
 

Այլ սահմանումներ

խմբագրել
 
Պավլիկ Մանուկյան, Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, 2016 թ.: Հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Սասնա Ծռեր խմբավորման անդամ։ Քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, ձերբակալվել է:

Շատ քաղաքական շարժումների խոսակցականում, որոնք օգտագործում են զինված դիմադրություն, պարտիզանական պատերազմ և քաղաքական բռնությունների այլ ձևեր, քաղաքական բանտարկյալը այն մարդն է, ով գտնվում է անազատության մեջ, քանի որ սպասում է դատարանի որոշմանը կամ արդեն դատապարտվել է այնպիսի գործողությունների համար, որոնք որպես ահաբեկչություն են որակվել (այս կամ այն կերպ)։ Այդ շարժումները քաղաքական բանտարկյալների գործողությունները այս կամ այն կառավարման համակարգի նկատմամբ կարող են դիտարկել բարոյապես արդարացված, կարող են հավակնել անմեղ հայտարարվելու, կամ ունենալ տարբեր պատկերացումներ բռնության բարոյական և էթիկական չափանիշների վերաբերյալ։ Օրինակ, ֆրանսիական անարխիստների խմբին, որպես կանոն, անվանում են Action Directe (ֆրանսերեն՝ ուղիղ գործողություն (բանդա)), նախկին անդամներին՝ Ֆրանսիայի քաղաքական բանտարկյալներ։ Այն դեպքում, երբ ֆրանսիական կառավարությունը Directe-ի գործողությունները համարում է անօրինական, խումբը իրեն ներկայացնում է որպես քաղաքային պարտիզանական շարժում (Urban guerilla), պնդելով, որ օրինական զինված պայքար է մղում։ Այս իմաստով քաղաքական բանտարկյալ եզրույթը կիրառելի կհամարվի ցանկացած քաղաքականապես ակտիվ դիրքորոշում ունեցող բանտարկյալի նկատմամբ, որը կալանքի տակ է վերցվել այն բռնի գործողությունների համար, որոնք իր կողմնակիցները էթիկապես արդարացված են համարում։

Լիբերթարիանիզմի որոշ կողմնակիցներ (ինչպես օրինակ, 19-րդ դ. իրավունքի փիլիսոփա Լիսանդր Սպուների փաստարկների հետ համամիտները[11]) պետական դավաճանության համար բոլոր դատապարտվածներին և որոշ լրտեսության համար դատապարտվածներին ներառել քաղաքական բանտարկյալների մեջ։ Ներկայումս բազմաթիվ վեճեր և քննարկումներ կան այն մասին, թե ինչպես բնորոշել այդ եզրույթը և ո՞ր դեպքերում ներառել կամ բացառել[12]։

Օրինականության խախտումներ

խմբագրել

Քաղաքական բանտարկյալները կարող են բանտարկվել առանց իրավական ձևականությունների՝ արտադատական ընթացակարգերի (Extrajudicial punishment) ճանապարհով։ Որոշ քաղաքական բանտարկյալներ բնավ չպետք է բանտարկվեն։ Գեդուն Չոկյի Նիմայի (Gedhun Choekyi Nyima) կողմնակիցները 11-րդ Պանչեն Լամայի վեճերում (11th Panchen Lama controversy) նրան կոչում են քաղաքական բանտարկյալ, չնայած այն հանգամանքին, որ այն չի մեղադրվել քաղաքական իրավախախտման մեջ։ Նա մեկուսացված է տնային կալանքի տակ[13]։

Քաղբանտարկյալները ձերբակալվում ու դատվում են ցուցադրական օրինականությամբ, շինծու քրեական մեղադրանքներով, կեղծ ապացույցներով և անարդար դատարաններում (կենգուրու դատարան, ցուցադրական գործընթաց (Show trial)), որոնք օգտագործվում են այն փաստը թաքցնելու համար, որ անձը քաղաքական բանտարկյալ է։ Դա բնորոշ է այն իրավիճակներին, երբ հակառակ դեպքում կարող են ազգային և միջազգային մակարդակով հայտնի դառնալ Մարդու իրավունքների խախտումները կամ քաղաքական այլախոհների ճնշումները։ Քաղաքական բանտարկյալ կարող է լինել նաև նա, ում մերժել են գրավի դիմաց ազատ արձակել (Bail) չարդարացված ձևով, ում մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել (Parole): Հատկապես այս վերջին իրավիճակում ֆիզիկական անձը քաղաքական բանտարկյալ կհամարվի, թե՝ ոչ, կարող է կախված լինել սուբյեկտիվ քաղաքական տեսանկյունից կամ բանավոր ապացույցներից[14]։

Քաղբանտարկությունների հանրահայտ տեսակներ

խմբագրել

Քաղաքական բանտարկյալները երբեմն գրում են հուշեր իրենց փորձի մասին և եզրակացություններ կատարում։ Որոշ հուշագրություններ դարձել են կարևոր քաղաքական տեքստեր։

Հայտնի քաղբանտարկյալներ

խմբագրել
  • Աուն Սան Սու Չժի, գլխավորել է Ազգային Լիգա հանուն ժողովրդավարության ընդդիմադիր կուսակցությունը, որը 1990թ.-ին հաղթել էր Մյանմայի ընտրություններում։ 1990 թվականից մինչև 2010 թվականը 20 տարիներից 15-ը տնային կալանքի տակ է եղել[19],
  • Բենազիր Բհուտտո, գեներալ Մուհամեդ Զիյա ուլ Հաքի հրամանով չորս տարի քաղաքական բանտարկյալ է եղել[20],
  • Կառլոս Մենեմ, Արգենտինայի նախկին նախագահը, ով եղել է քաղաքական բանտարկյալ Ազգային վերակազմակերպման գործընթացի շրջանում,
  • Ռուբին «փոթորիկ» Քարթեր, աֆրո-ամերիկացի բռնցքամարտիկ, ԱՄՆ-ում ապօրինի դատապարտվել է 19 տարի ազատազրկման հակառասիստական կոչերի համար[21][22],
  • Անտոնիո Գրամշի, ձախ իտալացի գրող և քաղաքական ակտիվիստ, ձերբակալվել և 8 տարի անցկացրել է բանտում։ Նա պայմանական ազատ է արձակվել առողջական վիճակի համար, որից անմիջապես հետո մահացել է[23]
  • Աբդուլլահ Օջալան, քուրդ քաղաքական ակտիվիստ և Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր անդամ, որը բանտարկված և մեկուսացված է թուրքական պետության դեմ ռազմատենչ ակտիվության և ընդդիմության պատճառով
  • Կիմ Դե Չժուն, բանտարկվել է (1976-1979) և 1980 թվականին արտաքսվել է ԱՄՆ, սակայն վերադարձել է 1985 թվականին և 1998 թվականին դարձել է Հարավային Կորեայի նախագահ[24],
  • Թոմաս Մափֆումո, բանտարկվել է առանց մեղադրանք ներկայացնելու 1979 թվականին Ռոդեզիայի կառավարության կողմից, որը հիմա Զիմբաբվե է կոչվում իր Shona-լեզվով երաժշտության համար, որով հեղափոխության կոչ էր անում[25],
  • Բենիգնո Ակինո, Ֆիլիպիններում բանտարկվել է Ֆերդինանդ Մարկոսի ռազմական դրության ժամանակ՝ այն ժամանակվա նախագահ Ֆերդինանդ Մարկոսի դեմ ակտիվ ընդդիմադիր գործունեության պատճառով։
  • Նելսոն Մանդելա, բանտարկվել է 1963 թվականից մինչև 1990 թվականը Հարավաֆրիկյան Հանրապետությունում որպես հակաապարտհեյդի ակտիվիստ։ Նա հետագայում, 1994-1999 թվականներին դարձավ ՀԱՀ նախագահ[26]
  • Մահաթմա Գանդի, բազմակի բանտարկվել է անգլիացիների կողմից Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում,
  • Յուջին Դեբս, ԱՄՆ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, բանտարկվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից առաջին համաշխարհային պատերազմում իր ընդդիմության համար,
  • Դիլմա Ռուսեֆ, Բրազիլիայի ներկայիս նախագահ, բանտարկվել է աջ ռազմական կառավարության ժամանակահատվածում 1970-1973 թթ.:
  • Էմմա Գոլդման, բանտարկվել է երկու տարի, այնուհետև արտաքսվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից առաջին համաշխարհային պատերազմում իր ընդդիմության համար[27],
  • Ջոն Մաքլեին, բրիտանական կառավարության կողմից բանտարկվել է առաջին համաշխարհային պատերազմում իր ընդդիմության համար,
  • Բերտրան Ռասել, վեց ամսով բանտարկվել է բրիտանական կառավարության կողմից Առաջին Համաշխարհային պատերազմում ընդդիմադիր լինելու համար[28]։
  • Ջավահարլալ Նեհրու, քաղաքական ակտիվիստ, պետական գործիչ և Հնդկաստանի առաջին վարչապետը (1948-1963) մի քանի անգամ բանտարկվել է Բրիտանական Ռաջի դեմ իր ազգայնական ակտիվության համար՝ ընդհանուր առմամբ ավելի քան 9 տարի բանտարկվելով
  • Դիլմա Ռուսեֆ, Բրազիլիայի նախկին նախագահ, 1970-1973 թվականներին բանտարկվել է աջակողմյան ռազմական կառավարության կողմից
  • Լյու Սյաոբո չինացի դեմոկրատական ակտիվիստ, բազմիցս բանտարկվել է (1980-ականների վերջից մինչև 2017-ին նրա մահը) Չինաստանում՝ Չինաստանի կառավարության կողմից
  • Այ Վեյվեյ, չինացի նկարիչ և քաղաքական այլախոհ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից։
  • Լոուջան Հաթլուլ, Սաուդյան Արաբիայի կանանց իրավունքների ակտիվիստ և քաղբանտարկյալ։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Whitehorn, Laura. (2003). Fighting to Get Them Out. Social Justice, San Francisco; 2003. Vol. 30, Iss. 2; pg. 51.
  • n.a. 1973. Political Prisoners in South Vietnam. London: Amnesty International Publications.
  • Luz Arce. 2003. The Inferno: A Story of Terror and Survival in Chile. Madison, WI: The University of Wisconsin Press. ISBN 0-299-19554-6
  • Stuart Christie. 2004. Granny Made Me An Anarchist: General Franco, The Angry Brigade and Me. London: Simon & Schuster. ISBN 0-7432-5918-1
  • Christina Fink. 2001. Living Silence: Burma Under Military Rule. Bangkok: White Lotus Press and London: Zed Press. (See in particular Chapter 8: Prison: 'Life University' ). In Thailand ISBN 974-7534-68-1, elsewhere ISBN 1-85649-925-1 and ISBN 1-85649-926-X
  • Marek M. Kaminski. 2004. Games Prisoners Play. Princeton University Press. ISBN 0-691-11721-7 [1] Արխիվացված 2015-11-04 Wayback Machine
  • Ben Kiernan. 2002. The Pol Pot Regime: Race, Power, and Genocide in Cambodia under the Khmer Rouge, 1975–1975. Yale University Press. ISBN 0-300-09649-6
  • Stephen M. Kohn. 1994. American Political Prisoners. Westport, CT: Praeger. ISBN 0-275-94415-8
  • Barbara Olshansky. 2002. Secret Trials and Executions: Military Tribunals and the Threat to Democracy. New York: Seven Stories Press. ISBN 1-58322-537-4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Անդրեյ Սախարով ОТКРЫТОЕ ПИСЬМО. Президиуму Верховного Совета СССР, Председателю Президиума Верховного Совета СССР Л.И. Брежневу
  2. Афганистан за 15 лет до Чечни
  3. Устав ООН
  4. «[[Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր]] Հոդված 2. (10 դեկտեմբերի, 1948թ.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Որոշ դեպքերում քաղաքական բանտարկյալ տերմինը հասկացվում է նեղ իմաստով, որպես խղճի բանտարկյալների (prisoner of conscience - POC):
  6. "AI's FOCUS".
  7. Chapter 3. AI's FOCUS. The Mandate. Political prisoners
  8. Տիգրան Թորոսյան. - «Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան», Ազատություն ռադիոկայան, հունիսի 22, 2007
  9. Հայաստանում քաղաքական պատճառներով ձերբակալված մարդիկ չկան. Գլխավոր դատախազի թեկնածու, Panorama.am, 09/09/2016
  10. Resolution 1900 (2012). The definition of political prisoner
  11. Lysander Spooner, The Constitution of No Authority, Vols 1,2, and 6. 1867-1870
  12. Prof. Tatiana Burudjieva. «Who can be defined as political prisoner». Europost.bg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «Tibet's missing spiritual guide». BBC News. 2005 թ․ մայիսի 16.
  14. «The recognition of political prisoners: essential to democratic and national reconciliation process» (PDF). Assistance Association for Political Prisoners (Burma). 2011 թ․ նոյեմբերի 9.
  15. «Pardons for the Wilmington 10». New York Time Sunday Review. 2012 թ․ դեկտեմբերի 22. էջ SR10.
  16. "The Wilmington 10: North Carolina Urged to Pardon Civil Rights Activists Falsely Jailed 40 Years Ago" Democracy Now, December 28, 2012
  17. «The Hidden Gulag – Exposing North Korea's Prison Camps» (PDF). The Committee for Human Rights in North Korea. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-03-13-ին. Վերցված է 2016-10-02-ին.
  18. «Convicts to Australia». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. «Top 10 Political Prisoners». TIME. 2010 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. «Full List FREEDOM FIGHTERS: Աուն Սան Սու Չժի, Լյու Սյաոբո, Նելսոն Մանդելա, Մահաթմա Գանդի, Մարտին Լյութեր Քինգ կրտսեր, Անդրեյ Սախարով, Վացլավ Հավել, Ակբար Գանջի, Բենիգնո Ակինո կրտսեր, Հո Շի Մին»
  20. Weaver, Mary Anne (2003). Pakistan: In the Shadow of Jihad and Afghanistan. Macmillan Publishers. էջ 73. «Բենազիր Բհուտտոն... տնային կալանքի տակ էր իր հոր մահվան պահին. Զիան նրան չորս տարով քաղաքական բանտարկյալ էր դարձրել։» {{cite book}}: Text "https://www.amazon.com/Pakistan-Afghanistan-Mary-Anne-Weaver-ebook/dp/B003F8S7JU" ignored (օգնություն)
  21. Dave D'Alessandro, "'Hurricane' Carter, boxer and NJ native, dies at 76" The Star Ledger (NJ.com), April 20, 2014
  22. Selwyn Raab, "Rubin (Hurricane) Carter, Boxer Found Wrongly Convicted, Dies at 76" The New York Times, April 20, 2014
  23. Germino, Dante L. (1990). Antonio Gramsci: Architect of a New Politics. Louisiana State University Press. էջ 23.
  24. Kim, Jack (2009 թ․ օգոստոսի 18). «Former South Korean leader Kim Dae-jung dies». Seoul: Reuters. «Նախկին քաղաքական բանտարկյալ, մեկ անգամ մահվան է դատապարտվել երկրի ռազմական իշխանության կողմից, որի անխնա ընդդիմադիրներից է եղել։ Ընտրվել է Հարավային Կորեայի նախագահ 1997 թ. դեկտեմբերին, չորրորդ փորձից։»
  25. «The Struggle Continues». 5. Spin. 1990 թ․ փետրվար. «The chimurenga of Thomas Mapfumo has made him both a pop star and political prisoner in Zimbabwe» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  26. Boehmer, Elleke (2008). Nelson Mandela: a very short introduction. Oxford: Oxford University Press.
  27. Vivian Gornick (2011). Emma Goldman. Yale University Press. ISBN 978-0-300-17761-9.
  28. Vellacott, Jo (1980). Bertrand Russell and the Pacifists in the First World War. Brighton: Harvester Press. ISBN 0-85527-454-9.

Արտաքին հղումներ

խմբագրել

Chapter 3. AI's FOCUS. The Mandate. Political prisoners

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքական բանտարկյալ» հոդվածին։