Ձերբակալություն, անձին կարճ ժամանակով (3 օրից ոչ ավելի) ազատությունից զրկելը՝ առանց դատախազի սանկցիայի։

Ձերբակալություն մաքսակետում

Ձերբակալության կարգըԽմբագրել

Ձերբակալություն կատարում են հետաքննության մարմիններն ու քննիչը, որպեսզի մինչև խափանման միջոց ընտրելը անձը հնարավորություն չունենա թաքնվել, շարունակել հանցավոր գործունեությունը կամ խոչընդոտել իսկության հաստատմանը։

Ձերբակալության թույլատրումԽմբագրել

Ձերբակալություն թույլատրվում է ազատազրկում նախատեսող հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին՝ կասկածյալին, հետևյալ դեպքերում՝

  1. Եթե բռնվել է հանցագործություն կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո։
  2. Հանցագործություն կատարելու մասին ականատեսը (այդ թվում տուժողը) որպես հանցագործություն կատարողի, մատնացույց է անում նրան։
  3. Նրա մարմնի, հագուստի վրա, նրա մոտ կամ բնակարանում հայտնաբերվել են հանցագործության հետքեր (ՀԽՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 111)։

Կասկածյալի ձերբակալությունԽմբագրել

Կասկածյալը կարող է ձերբակալվել նաև փախուստի դիմելիս, մշտական բնակավայր չունենալու և ինքնությունը անհայտ լինելու դեպքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 701