Բացել գլխավոր ցանկը

Պավել (Պավլիկ) Մանուկյան (ծնվ. է մարտի 3, 1964 թվական, Բուժական, ՀԽՍՀ), հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ։

Պավլիկ Ռազմիկի Մանուկյան
Pavlik Manukyan in 2016 (Cropped).jpg
մարտի 3, 1964(1964-03-03) (55 տարեկան) -
ԾննդավայրԲուժական
ՔաղաքացիությունՀայաստան
Ծառայության տարիներ1985-1987
ԽՍՀՄ ԶՈՒ
1988-1991 կամավորական զինյալ ջոկատներ
1991-1994 Արցախյան պատերազմ
1994-2002 ՀՀ ԶՈՒ
ԿոչումՀՀ ԶՈՒ կապիտան (1996թ.)
Մարտեր/
պատերազմներ
Բերձորի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի ինքնապաշտպանություն
Շուշիի ազատագրում
Կրկժանի, Մալիբեկլուի,
Ղուշչուլարի, Բերձորի մարդասիրական միջանցքի բացում
ՊարգևներՄարտական մեդալներ
Պաշտոնաթող2002 թվականից

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1964 թվականի մարտի 3-ին Բուժական գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, սակայն կարճ ժամանակ անց, համարելով ՀՅԴ-ն ազգակործան կառույց, հեռացել է վերջինիս շարքերից։

1998-2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարզչության իշխանությունների կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի։

Արցախյան պատերազմԽմբագրել

1990-1991 թվականներին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում։ Սակայն, հիվանդության պատճառով ազատ է արձակվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1988-1994 թվականներին Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբեկլուի, Ղուշչուլարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Քարվաճառ) (Օմարի լեռնանցք), Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը։ 1991-1992 թվականներին Պավլիկ Մանուկյանը եղել է «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի, 1992-1993 թվականներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար՝ միաժամանակ լինելով նաև Մարտակերտ – Քարվաճառ (Քելբաջար) ինքնապաշտպանական շրջանի պարետը։ 1993-1996 թվականներին Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999 թվականներին և 2000-2002 թվականներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով։ 1999-2000 թվականների Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001 թվականներին՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալը։ 2002 թվականին զորացրվել է պահեստազոր։

Քաղաքական ակտիվությունըԽմբագրել

2000-ական թվականների երկրորդ կեսից Պավլիկ Մանուկյանը ներգրավվեց քաղաքական պայքարի գործին։ Նա անդամագրվեց Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությանը և ակտիվ քաղաքական պայքար էր իրականացնում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակներում։

Պավլիկ Մանուկյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

100-ամյակն առանց ռեժիմիԽմբագրել

Պավլիկ Մանուկյանը 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց[1][2][3]։ Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացին անպատիժ։

ՊՊԾ գնդի գրավումԽմբագրել

 
Պավլիկ Մանուկյանը (մեջտեղում) գրավված ՊՊԾ գնդում

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Պ. Մանուկյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի գրավմանը։

Սասնա Ծռեր խմբավորման անունից ՊՊԾ գնդի տարածքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Պ.Մանուկյանը վերահաստատել է իրենց պահանջները։ Դրանք են՝ ՀՀ իշխանությունների հեռացում, այդ թվում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարական, նրանց քրեական պատասխանատվության ենթարկում կատարած հանցագործությունների համար, երկրում անցումային կառավարության ձևավորում, ՀՀ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն, սոցիալ-տնտեսական առաջընթաց, երկրում արդարության վերականգնում[4]։

2016 թվականի հուլիսի 26-ի ուշ երեկոյան՝ ՊՊԾ գնդի գրավման 10-րդ օրը ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ազդրերի շրջանում վիրավորել և ձերբակալել է Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն։ Քիչ անց արդեն Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները հայտարարեցին, որ նրանց վիրահատվել են և վիճակը ծանր է[5]։

2018 թ. հեղափոխությունից հետո ազատ է արձակվել բանտից որդու հետ միասին։

ՊարգևներըԽմբագրել

Պավլիկ Մանուկյանը իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականությանը, որոնց լեգիտիմությունը նա չի ընդունում[6]։ Սակայն 2018 թ․ հեղափոխությունից հետո հետ է ընդունել բոլոր պարգևները՝ ի նշան արժեքային հեղափոխության։

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել