Բենիգնո Սիմեոն «Նինոյ» Ակինո-կրտսեր (թագալերեն Benigno Simeon "Ninoy" Aquino, Jr.; նոյեմբերի 27, 1932(1932-11-27)[1][2][3][…], Concepcion, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ[2] - օգոստոսի 21, 1983(1983-08-21)[1][2][3][…], Ninoy Aquino International Airport, Պարանյակե[2]), ֆիլիպինցի քաղաքական գործիչ, Բենիգնո Ակինո-ավագի որդին։

Բենիգնո Ակինո Կրտսեր
 
Կուսակցություն՝ Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Ֆիլիպինների համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, San Beda University? և Saint Joseph's College of Quezon City?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ազգություն Kapampangan people?
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1932(1932-11-27)[1][2][3][…]
Ծննդավայր Concepcion, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ[2]
Վախճանի օր օգոստոսի 21, 1983(1983-08-21)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայր Ninoy Aquino International Airport, Պարանյակե[2]
Թաղված Manila Memorial Park Sucat
Քաղաքացիություն  Ֆիլիպիններ[2]
Հայր Benigno Aquino, Sr.?[2]
Մայր Aurora Aquino?[4]
Ամուսին Կորասոն Ակինո[2]
Զավակներ Բենիգնո Ակինո III[2], Քրիս Ակինո[2], Ballsy Aquino-Cruz?, Pinky Aquino-Abellada? և Viel Aquino-Dee?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սենատոր, Տարլակ նահանգի նահանգապետը, Ազատամտական կուսակցության գլխավոր քարտուղարը, ինչպես նաև նախագահ Ֆերդինանդ Մարկոսի ընդդիմության առաջնորդը։ Վերջինիս կառավարման ընթացքում որոշ ժամանակ անցկացրել է բանտում, իսկ հետո ստիպված է եղել լքել հարենիքը։ Սպանվել է Մանիլայի միջազգային օդանավակայանում (որը հետագայում անվանակոչվել է իր պատվին) ԱՄՆ-ից հայրենիք արտագաղթելու ժամանակ։ Հանցագործության կասկածանքը ընկավ Մարկոսի վրա, ով 1986 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք ի վերջո վերաճեցին ազգային շարժման, լքեց Ֆիլիպինները, և նախագահի պաշտոնը զբաղեցրեց Բենիգնոյի այրի կին Կորասոն Ակինոն։ 2004 թվականին Բենիգնո Ակինոյի մահվան օրը հռչակվեց ազգային և ոչ աշխատանքային օր։ 2010 թվականի հունիսի 30-ից 2016 թվականի հունիսի 30-ը Ֆիլիպինների նախագահը եղել է նրա որդի Բենիգնո Ակինո III-ը։

Բենիգնո Ակինոն 500 պեսո թղթադրամի վրա

Անձնական կյանքը խմբագրել

1954-ի հոկտեմբերի 11-ին նա ամուսնացել է Կորասոն Ակինոյի հետ, ում հետ նա ունի հինգ երեխաներ․[5]

  • Մարիա Ելենա (Բոլսի, ծնվել է 1955-ի օգոստոսի 18-ին), ամուսնացել է Էլդոն Քրազի հետ, ունենալով Ջասթին Բենիգնո (Ջիգգի) և Էլդոն Կրտսեր (Ջոնթի) որդիներին
  • Ավրորա Կորասոն (Փինկի, ծնվել է 1957-ի դեկտեմբերի 27-ին), ամուսնացել է Մանուել Աբելլադայի հետ, ունենալով որդուն՝ Մանուելին և դստերը՝ Նինային
  • Բենիգնո Սիմեոն III (Նոյնոյ, ծնվել էէ 1960-ի փետրվարի 8-ին), Ֆիլիպինների 15-րդ նախագահը
  • Վիկտորիա Էլիսա (Վիել, ծնվել է 1961-ի հոկտեմբերի 27-ին), ամուսնացել է Յոզեֆ Դիի հետ, ունենալով որդուն՝ Ֆրանսիսին (Կիկո), դստերը՝ Ջասինտա Պատրիկիային (Ջիա)
  • Քրիստինա Բերնադետտե (Քրիս, ծնվել է 1971-ի փետրվարի 14-ին), նախկինում ամուսնացած է եղել Ջեյմս Յափի հետ (բաժանվել է 2010-ին), ունենալով Ջոշուա Ֆիլիպ Ակինո Սալվադոր (Ջոշ) և Ջեյմս Ակինո Յափ Կրտսեր (Բիմբի) որդիներին

1981-ի հունիսին Փաթ Ռոբերտսոնի հետ հարցազրույցում 700 ակումբում Ակինոն ասաց, որ մեծացել է կաթոլիկ։ Ըստ նրա, իր կրոնական զարթոնքը սկսվել է ավետարանական քրիստոնյա Չարլզ Քոլսոնի1976-ին հեղինակախ Ծնվել նորից գիրքը կարդալուց հետո, Մարկոսի վարչակարգի ներքո մեկուսացման ընթացքում[6]։

Ֆիլմերում խմբագրել

Նա պատկերվել է Ամադո Քոտեզի 1994-ի Մայոր Կեսար Կլիմակո ֆիլմում։ Նրա եղբորորդին ապագա Սենատոր Բամ Ակինոն պատկերել է նրան պրոդյուսեր Յունիթելի և ռեժիսոր Ջան Ռեյեսի Նինոյի վերջին ճամփորդությունը փաստագրական ֆիլմում։ Նա նաև աչքի է ընկեր Վտանգավոր կյանք ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 http://www.nndb.com/people/237/000112898/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. Geni(բազմ․) — 2006.
  5. "Philippines Civil Registration (National), 1945–1984; pal:/MM9.3.1/TH-1-17858-47868-26 — FamilySearch.org". familysearch.org.
  6. «Ninoy Aquino Jr. Sought Freedom, He Found It In CHRIST!», The 700 Club Asia, The 700 Club, event occurs at 6:13, August 20, 2015, Վերցված է 23 November 2016-ին