Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ (անգլ.՝ The President of the Republic of South Africa), ՀԱՀ բարձրագույն պետական պաշտոնը։

Հարավաֆրիկյան Հանրապետություն Նախագահ
ՀԱՀ դրոշը
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Սիրիլ Ռամաֆոսա
Պաշտոնավարման ժամկետ5 տարի
առավելագույնը երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ
Անդրանիկ պաշտոնավարՆելսոն Մանդելա
Ձևավորումմայիսի 19 1994
ԿայքThePresidency.gov.za

Պատմություն

խմբագրել

Ապարտհեյդի համակարգի շրջանակներում, 1991 թվականի հունվարին հակամարտող քաղաքական կուսակցությունների, Ազգային կուսակցության և Աֆրիկյան ազգային կոնգրեսի միջև սկսվեցին խորհրդակցական բանակցություններ ժողովրդավարական բազմառասսա քաղաքական համակարգի ներդրման վերաբերյալ։ 1993 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց երկրի պատմության մեջ առաջին անգամ 1994 թվականի ապրիլի 27-ին բազմառասսա ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այդ օրը ՀԱՀ քաղաքացիների կողմից ընտրվեցին ժամանակավոր խորհրդարանի պատգամավորներ, որի նպատակն էր մշակել նոր մշտական սահմանադրություն։ Խորհրդարանի 400 տեղերից 252-ը ստացավ Աֆրիկյան ազգային կոնգրեսը։ Ժամանակավոր սահմանադրությունը վավերացվեց 1993 թվականի դեկտեմբերին և ուժի մեջ մտավ 1994 թվականի ապրիլի 27-ին[1]։ Մայիսի 10-ին խորհրդարանի կողմից միաձայն ընտրվելուց հետո Պրետորիայի Միությունների շենքում կայացավ Նելսոն Մանդելայի երդմնակալությունը, որպես ՀԱՀ նոր նախագահ[2]։ 1996 թվականի դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի կողմից հաստատվեց ՀԱՀ նոր սահմանադրությունը, որը մշակվել էր Ռոլֆ Մեյերի և Սիրիլ Ռամաֆոսայի[3] կողմից և ուժի մեջ մտել 1997 թվականի փետրվարի 4-ին[4]։

1999 թվականի հուլիսի 7-ին Նելսոն Մանդելան հայտարարեց իր հրաժարականի մտադրության մասին[5], չընտրվելով երկրորդ ժամկետով՝ աջակցելով Տաբո Մբեկիի թեկնածության առաջադրմանը[6]։

1999 թվականի խորհրդարանական ընտրություններում ԱԱԿ-ի վստահ հաղթանակից հետո, հունիսի 14-ին խորհրդարանի պատգամավորների կողմից Տաբո Մբեկին հաստատվեց նախագահի պաշտոնում, իսկ հունիսի 16-ին կայացավ երդման արարողությունը[7]։

2005 թվականին Մբեկին Ջեյկոբա Զումին ազատվեց ԱԱԿ-ի փոխնախագահի պարտականություններից կոռուպցիոն սկանդալին մասնակից լինելու պատճառով, որն էլ հանգեցրեց ԱԱԿ-ի երկու ճամբարի բաժանվելուն։ 2007 թվականի դեկտեմբերի 16-ին Լիմպոպո գավառի Պոլոկվանե քաղաքում անցկացված Աֆրիկյան ազգային կոնգրեսի 52-րդ Ազգային համաժողովում նախագահի թեկնածության քվեարկության ժամանակ Մբեկին պարտվեց Ջեյկոբա Զումին[8]։ 2008 թվականի սեպտեմբերին Ջեյկոբ Զուման դատարանի որոշմամբ ազատվեց բոլոր տեսակի կոռուպցիոն մեղադրանքներից, որն էլ հանգեցրեց ԱԱԿ-ի Գործադիր կոմիտեի որոշմանը Մբեկի հեռացման վերաբերյալ, դատական գործընթացներին քաղաքական միջամտություն ցուցաբերելու համար[9]։ Սեպտեմբերի 24-ին Տաբո Մբեկին կառավարությանն ուղղված պաշտոնական նամակում հայտարարեց իր հրաժարականի մասին[10]։

Սեպտեմբերի 25-ին խորհրդարանական ընտրություններից առաջ 269 ձայնով նոր նախագահ ընտրվեց Կգալեմա Մոտլանտեն[11]։ 2009 թվականի մայիսի 6-ին խորհրդարանում կայացավ նոր նախագահի ընտրության վերաբերյալ քվեարկությունը[12], իսկ մայիսի 9-ին նախագահական երդում տվեց Ջեյկոբ Զուման[13]։

2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԱԱԿ-ն ստացավ 249 տեղ[14], մայիսի 21-ին Ջեյկոբ Զուման վերընտրվեց երկրորդ նախագահական ժամկետով առանց քվեարկության[15], այլ թեկնածուների բացակայության պատճառով[16]։ Մայիսի 24-ին կայացավ երդմնակալության արարողությունը[17][18]։

Օրենսդրություն

խմբագրել

Սահմանադրության համաձայն նախագահը համարվում է պետության և գործադիր իշխանության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը[19]։ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախագահի վրա դրված լիազորությունների մեջ են մտնում

  • Օրինագծերի հաստատում և ստորագրում
  • Օրինագծերի վերադարձ Ազգային ժողով դրանց սահմանադրականության վերանայման նպատակով
  • Օրինագծերի ուղարկում սահմանադրական դատարան դրանց սահմանադրականության վերանայման նպատակով
  • Ազգային ժողովի և մարզային ազգային խորհուրդների արտահերթ նիստերի հրավիրում
  • Պաշտոնական նշանակումների կատարում
  • Հետաքննությունների հանձնաժողովների նշանակում
  • Խորհրդարանի որոշումներով ազգային հանրաքվեի հաստատում
  • Օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների ընդունում և ճանաչում
  • Դեսպանների լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների նշանակում
  • Ցանկացած պատժի ներում շնորհելու կամ մեղմելու իրավունք
  • Պարգևների շնորհում[20]

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահների ցանկ (1994 թվականից)

խմբագրել
Կուսակցություն

     Աֆրիկայի ազգային կոնգրես

Նախագահ Ժամկետ Նշանակվել է Կուսակցություն
Լուսանկար Անուն Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ Տևողություն
1   Նելսոն Մանդելա
(1918-2013)
10 մայիսի 1994 16 հունիսի 1999 5 տարի, 37 օր 1994 (ՀԱՀ խորհրդարանի 22-րդ կազմ) Աֆրիկայի ազգային կոնգրես
2   Տաբո Մբեկի
(1942-)
16 հունիսի 1999 24 սեպտեմբերի 2008
(թոշակի է անցել)
9 տարի, 100 օր 1999 (ՀԱՀ խորհրդարանի 23-րդ կազմ)
2003 (ՀԱՀ խորհրդարանի 24-րդ կազմ)
Աֆրիկայի ազգային կոնգրես
3   Կգալեմա Մոտլանտե
(1949-)
25 սեպտեմբերի 2008 9 մայիսի 2009 226 օր 2008 (ՀԱՀ խորհրդարանի 24-րդ կազմ) Աֆրիկայի ազգային կոնգրես
4   Ջեյկոբ Զումա
(1942-)
9 մայիսի 2009 14 փետրվարի 2018 8 տարի, 281 օր 2009 (ՀԱՀ խորհրդարանի 25-րդ կազմ)
2014 (ՀԱՀ խորհրդարանի 26-րդ կազմ)
Աֆրիկայի ազգային կոնգրես
5   Սիրիլ Ռամաֆոսա
(1952-)
15 փետրվարի 2018 Գործող նախագահ 6 տարի, 252 օր 2018 (ՀԱՀ խորհրդարանի 26-րդ կազմ) Աֆրիկայի ազգային կոնգրես

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «1994: Mandela becomes SA's first black president». BBC. Վերցված է 11 июля 2014-ին.
  2. «Nelson Mandela is inaugurated as South Africa's first black president». South African History Online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  3. «ЮАР. Государственный строй и политика». Dic.academic.ru. Վերցված է 11 июля 2014-ին.
  4. «Constitution of the Republic of South Africa, 1996». Правительство ЮАР. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  5. «SA President Nelson Mandela to step down». South African History Online. Վերցված է 11 июля 2014-ին.
  6. «Нельсон Мандела. Победитель апартеида». Euronews. 5 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  7. «President Thabo Mbeki is inaugurated at Union Buildings». South African History Online. Վերցված է 11 июля 2014-ին.
  8. «Thabo Mbeki resigns as South Africa's second democratic president». South African History Online. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  9. «Thabo Mvuyelwa Mbeki». South African History Online. Վերցված է 11 июля 2014-ին.
  10. «President Thabo Mbeki`s letter of resignation to Cabinet». Африканский национальный конгресс. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  11. «Kgalema Motlanthe elected as South African president». The Guardian. 25 сентября 2008. Վերցված է 11 июля 2014-ին.
  12. «Voting completed to elect new President». SA News. 6 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  13. «Zuma sworn in as president of South Africa». The Guardian. 9 мая 2009. Վերցված է 11 июля 2014-ին.
  14. «На парламентских выборах в ЮАР победила правящая партия». ИТАР-ТАСС. 10 мая 2014. Վերցված է 11 июля 2014-ին.
  15. «Zuma re-elected SA president». IOL News. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  16. «Президент ЮАР Джейкоб Зума избран парламентом на второй пятилетний срок». ИТАР-ТАСС. 21 мая 2014. Վերցված է 11 июля 2014-ին.
  17. «ЮАР: Джейкоб Зума пошел на второй президентский срок». BBC Russian. 24 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  18. «Состоялась инаугурация президента ЮАР Джейкоба Зумы». Russian.News.Cn. 24 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 11 июля 2014-ին.
  19. «ЮАР. Государственное устройство». Кругосвет. Վերցված է 11 июля 2014-ին.
  20. «Constitution of the Republic of South Africa, 1996 - Chapter 5: The President and National Executive». Правительство ЮАР. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 11 июля 2014-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել