Մեղադրանք, 1․ քրեական դատավարությունում իրավասու մարմինների կամ անձանց դատավարական գործունեությունը՝ ուղղված քրեական պատասխանատվության կանչված անձի մեղավորությունն ապացուցելուն։ Խորհրդային օրենսդրությունը տարբերում է մեղադրանքի երեք տեսակ՝ պետական, հասարակական և մասնավոր։ Պետական մեղադրանքը պաշտպանում է դատախազը, հասարակական մեղադրանքը՝ աշխատավորների կազմակերպության լիազորված ներկայացուցիչը (հասարակական մեղադրող), մասնավոր մեղադրանքը՝ տուժողը, կամ նրա ներկայացուցիչը։

Որոշակի դեպքերում մասնավոր մեղադրանքի գործերով, տուժողի կամ նրա ներկայացուցչի հետ զուգահեռ, որպես մեղադրող, կարող է հանդես գալ նաև դատախազը։

2․ Անձին Մեղադրող առաջադրելու մասին որոշմամբ ձևակերպված մեղադրական թեզիսի բովանդակությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 445