ՊՊԾ գնդի գրավում
ՊՊԾ գնդի գրավում, 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան զինված պատանդառություն Երևանում, որն իրականացվել է «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակի գրավումով[3]։
ՊՊԾ գնդի գրավում[1] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Սասնա Ծռեր խմբի անդամները կենտրոնում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյան | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
«Սասնա ծռեր» խումբ | ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱԱԾ[2] | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Վարուժան Ավետիսյան, Պավլիկ Մանուկյան |
Սերժ Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան, Գեորգի Կուտոյան | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
31 զինյալներ | անհայտ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
9 վիրավոր | 2 սպանված ոստիկան, 1 ոստիկան մահացել է գիտակցության չգալով, 9 վիրավոր |
Իրադարձությունների ժամանակագրությունԽմբագրել
Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 05.28-ին Ֆեյսբուքում հետևյալ հայտարարությունն է տարածվում. ««Սասնա Ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»[1]:
Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք «Կրազ» մեքենայով ջարդում են ոստիկանական գնդի դռները, մտնում, բոլորին վերցնում են հսկողության տակ։ ՊՊԾ տարածք մտածներն իրենց կոչում են «Սասնա ծռեր»:
Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի[4]: - «Սասնա ծռեր»
|
Առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, որ սկսել են զինված ապստամբություն, մտել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ վերցրել այնտեղ գտնվող յոթ ոստիկանի։ Նրանցից մեկը հիպերտոնիկ է եղել, վատացել է, շտապ օգնության մեքենան նրան էվակուացրել է։ Մնացել են 6-ը[4]: Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջում են նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին[4]:
Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը[5]: - Վարուժան Ավետիսյան
|
Կեսօրին հայտարարվում է, որ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Շենգավիթի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը։ Իսկ Վարուժան Ավետիսյանը գրում է, որ ապստամբության մասնակից Թաթուլ Սպարտակի Թամրազյանը նույնպես ծանր վիրավոր է։ Ինտերֆաքսը հաղորդում է նաև զոհի մասին։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտնում է, որպեսզի բանակցի։ Հետո ԶԼՄ-ները հայտարարում են, որ նրան պատանդ են վերցրել[4]: Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը նույնպես իրենց մոտ է[6]:
Ժամը 15.30-ի սահմաններում հայտարարվում է մահացած ոստիկանի ինքնությունը՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյան[7]:
Հուլիսի 17-18-ի գիշերը խաղաղ է անցնում։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ տարված բանակցությունների արդյունքում ազատ են արձակվում պատանդներից երկուսը՝ մեկ ոստիկան և Շտապ Օգնության մեքենայի վարորդը։ Ըստ Պավլիկ Մանուկյանի` նրանց ազատ են արձակել որպես բարի կամքի դրսևորում[8]:
Հուլիսի 20-ին միջադեպ է տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանները և ցուցարարները մահակներով, քարերով և շշերով հարվածում են միմյանց։ Ոստիկանությունը կիրառում է լուսաձայնային համակարգ և արցունքաբեր գազ։ Բախման արդյունքում վիրավորվում է 51 մարդ, որոնցից 27-ը ոստիկան, 24-ը քաղաքացիական անձ[9]:
Հուլիսի 23-ին Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցույթունների արդյունքում հանդիպում է տեղի ունենում ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի և զինված խմբի տղաների հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորավածթյուն է ձեռք բերվում պատանդներից 2-ին տեղում ազատ արձակել, իսկ մնացած երկու պատանդների հանձնել մամուլի կետ ստեղծելուց հետո ՊՊԾ գնդի հարակից տարածքում[10]:
Հուլիսի 24-ի գիշերը խումբը այրում է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերում փողոց[11]: Հետո ապստամբները փողոց են հանում անվադող, փամփուշտներ լցնում դողի մեջ և նույնպես այրում։
Հուլիսի 25-ի երեկոյան «Սասնա ծռեր» խումբը այրում է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա[12]: Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում միջադեպ է տեղի ունենում զինված ապսամբների և ոստիկանության միջև, որի արդյունքում վիրավորվում են զինված խմբի երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Ապստամբերի համաձայնությամբ նրանք տեղափոխվում են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 7-ին, մի քաղաքացի (Արթուր Սարգսյան), իր անձնական մեքենայով, որը բեռնված էր սնունդով, մուտք է գործում ՊՊԾ գնդի տարածք, ոստիկանները կրակելով փորձում են կասեցնել մեքենան, սակայն դա անել չի հաջողվում։
Հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության և զինված խմբի մեջ նոր բախում տեղի ունեցավ։ Ոստիկանության հարձակման արդյունքում սկսվել է հրաձգություն, որի արդյունքում վիրավորվեցին խմբի 4 անդամ և մեկ ոստիկան։ Խմբի անդամներից վիրավորվել են Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը։ Ովքեր անմիջապես տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Նույն գիշերը ոստիկանները բերման էին ենթարկում Խորենացի փողոցում խմբին աջակցող ցուցարարներին[13]։
Հուլիսի 29-ին դիպուկահարկի կրակոցից վիրավորվել է Արայիկ Խանդոյանը[14]։
Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ որտեղ մնալով կես ժամ ոստիկանությունը հորդորեց նրան հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգույացրեցին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա մահակնորով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16 ամյա տղայի աչքը հեռացրել են։ Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման թիրախը սկզբում լրագրողներն էին։ Ծեծի ենթարկվեցին Ազատություն Ռադիոկայանի և մի շարք լրատամիջոցների ներկայացուցիչներ[15]։
Հուլիսի 31ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը: Քիչ անց ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց և զինված խմբի անդամներին որակեց Ահաբեկիչ և գործողությունը անվանեց հակաահաբեկչական։ ԱԱԾ-ը հայտարաությունը քննադատությունների արժանացավ սոցիալական ցանցերում[16]։
Սասնա Ծռեր խմբավորման բացահայտված անդամների ցուցակԽմբագրել
Զոհեր և վիրավորներԽմբագրել
Զինված հարձակումից հետո ոստիկանությունը գրոհով փորձում է հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 հոգի ստանում է հրազենային վնասվածք, իսկ ստացած վիրավորումից մահանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը[17]: «Սասնա ծռեր» խմբից վիրավորվում է Թաթուլ Թամրազյանը։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորվում են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Հուլիսի 29-ին Ազատության Հրապարակից մեկնակրեց երթ դեպի խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ որտեղ մնալով կես ժամ ոստիկանությունը հորդորեց նրան հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգույացրեցին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա մահակնորով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարվեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16 ամյա տղայի աչքը հեռացրել են։ Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման թիրախը սկզբում լրագրողներն էին։ Ծեծի ենթարկվեցին Ազատություն Ռադիոկայանի և մի շարք լրատամիջոցների ներկայացուցիչներ[15]: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ արձագանքելով հուլիսի 29-ի դեպքերին, ՀՀ իշխանությանը կոչ է արել վերջ դնել լրագրողների հանդեպ բռնության անպատժելիությանը (12 լրագրողներ են վիրավորվել).
Իրադարձությունները տեսանկարահանող լրագրողները նպատակային թիրախավորվել են: Որոշները շարունակել են ծեծի ենթարկվել, երբ չեն դադարել տեսանկարահանել: Նման պահվածքը պետք է պատժվի, որ այս դեպքերը այլևս չկրկնվեն: Մենք իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել լրագրողների հանդեպ բռնության անպատժելիությանը և ոստիկանությանը պարզ հրահանգել, որ նման բան այլևս չանեն[18]: - Լրագրողներ առանց սահմանների Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Յոհան Բիր, 2016 թ. օգոստոսի 1
|
Սարի Թաղում տեղի ունեցած բախումԽմբագրել
Հուլիսի 19-ին բախում է տեղի ունենում Սարի թաղի բնակիչների և ոստիկանության ծառայողների միջև. բնակիչները բողոքում էին, որ արդեն 3 օր զրկված են հասարակական տրանսպորտից և գազից։ Բախումը թեժանում է այն աստիճանի, որ բնակիչները քարերով և շշերով հարվածում են ոստիկաններին, որի արդյունքում 4 ոստիկան ստանում է վիրավորում։
Արդեն առավոտյան հուլիսի 20-ին, քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվում դեպքի կապակցությամբ[19]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Զինված ապստամբություն է սկսվել Երևանում. կան վիրավորներ:
- ↑ 2,0 2,1 Զինված ապստամբություն Երևանում:
- ↑ «Երևանում ապստամբություն է սկսվել. «Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել (տեսանյութ) - NEWSLine.am»։ NEWSLine.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-20-ին։ Վերցված է 2016-07-18
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Սիվիլնեթ
- ↑ Զինված ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանի կոչը ժողովրդին
- ↑ «Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը» (հայերեն)։ 2016-07-17։ Վերցված է 2016-07-22
- ↑ «Հայտնի է զոհված ոստիկանի ինքնությունը»։ Վերցված է 2016-07-22
- ↑ Զինված բախում Երևանում. օր 2, թարմացվող
- ↑ Բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև
- ↑ Որպես բարի կամքի դրսևորում, «Սասնա ծռեր» խումբը պատանդներին ազատ կարձակի՝ պայմանով…
- ↑ «Սասնա ծռեր»-ի կողմից հրդեհված ոստիկանական ծառայողական մեքենան
- ↑ Զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ 15,0 15,1 [3]
- ↑ [4]
- ↑ «Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան. Լուսանկար»։ www.ankakh.com։ Վերցված է 2016-07-20
- ↑ Armenia: RSF calls for end to impunity for police violence against journalists
- ↑ «Սարի թաղում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: ՔԿ»։ www.tert.am։ Վերցված է 2016-07-22