Վրաստանի կենդանական աշխարհ

Վրաստանը երկիր է Հարավային Կովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանի ռելիեֆում զուգակցվում են բարձրլեռնային, միջին բարձրության լեռնային, բլրա-նախալեռնային, դաշտավայրա-հարթավայրային, սարահարթային և սարավանդանման ռելիեֆի ձևերը։

Կովկասյան լեռնային այծ

Վրաստանի կենդանական աշխարհը կազմված է միջերկրածովյան և կենտրոնաասիական տեսակներից։ Մեծ Կովկասի ալպիական գոտում հանդիպում են Կովկասյան էնդեմիկ լեռնային այծը, քարայծը, կովկասյան լեռնային հնդկահավը, բեզոարյան այծը, անտառներում՝ գորշ արջը, ազնիվ եղջերուն, այծյամը, լուսանը, գայլը, աղվեսը, նապաստակը են։

Կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար ստեղծվել են 15 (այդ թվում՝ Լագոդեխի, Բորժոմի, Ռիցայի) արգելանոցներ։

Էկոհամակարգ խմբագրել

Վրաստանը ունի հարուստ և բազմազան էկոհամակարգ։ Ամենատարածված կաթնասունները դրանք գայլերը, աղվեսները, եղնիկները, արջերը և վարազներն են։ Եզրային որոշ արգելոցներում և ազգային պարկերում քիչ քանակությամբ տարածված են ընձառյուծները, որոնք համարվում են Հարավային Կովկասում հանգած տեսակներ։ Վրացի կենդանաբանների և բնապահպանների խումբը, 2001 թվականին Սև ծովի հարակից տարածքներում հայտնաբերելով ընձառյուծ ճշտեց այն տեսակետը, որ նրանք Հարավային Կովկասի վերացած տեսակներ են։

Վրաստանում ապրում է հազվադեպ հանդիպող տեսակներից Կասպից վագր, բայց կան նաև այլ տեսակներ, օրինակ՝ ամերիկյան ջրարջ (Հյուսիսային Ամերիկայի կենդանատեսակ) և ենոտանման շունը (Մերձավոր Արևելքի կենդանատեսակ)։

Վրաստանի մերձծովյան ափերին, մասնավորապես Սև ծովի ավազանում հանդիպում են երեք տեսակի դելֆիններ՝ սպիտակակող դելֆին, աֆալինա կամ հսկա դելֆին և ծովային խոզ։ Բացի այդ, 1939 թվականին Բաթում քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են նաև փոկեր։

Կենսաբազմազանություն խմբագրել

Ողնաշարավորներ խմբագրել

Անողնաշարավորներ խմբագրել

Վրաստանի տարածքում հանդիպում են ավելի քան 11,000 անողնաշարավորներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։