Սալամանդրներ
Սալամանդրներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Երկկենցաղներ (Amphibia) |
Ենթադաս | Lissamphibia |
Վերնակարգ | Batrachia |
Կարգ | Պոչավոր երկկենցաղներ (Caudata) |
Ընտանիք | Սալամանդրներ (Salamandridae) Goldfuss, 1820 |
Սալամանդրներ (լատին․՝ Salamandridae), պոչավոր երկենցաղների կարգի ընտանիք[1][2]։ Գոյություն ունի շուրջ 114 ժամանակակից տեսակ, որոնք միավորված են 23 տեսակներում և 3 ենթաընտանիքներում[3]։ Տարածվեծ են Եվրոպայում, Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում, Փոքր Ասիայում, Չինաստանում, Հնդկաստանում և Հնդկաչինում, Նոր Աշխարհում՝ Կանադայի հարավից մինչև Մեքսիկայի հյուսիս[4][5]։ Հայաստանում տարածված է 2 տեսակ՝ սովորական տրիտոն և փոքրասիական տրիտոն[1]։
Մարմինը մողեսանման Է, պոչը՝ կլորավուն։ Հասուն ձևերը խռիկներ չունեն, շնչում են թոքերով և մաշկով։ Կոպերը զարգացած են, բեղմնավորումը ներքին Է։ Ապրում է խոնավ, ստվերոտ տեղերում։ Դանդաղաշարժ Է, ակտիվ է գիշերը։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Մաշկագեղձերի արտադրությունը թունավոր է և կարող է սպանել մանր կենդանիներին[2]։
Սալամանդրը բազմաթիվ առասպելներում հիշատակվում է որպես կրակում ապրող կամ կրակից կազմված արարած։ Միջնադարում կրակե սալամանդրի կերպարը մեծ տարածում է ունեցել, նրա մասին հիշատակումներ կան Արիստոտելի և Ցիցերոնի տեքստերում։ Ալքիմիկոսները կարծում էին, որ սալամանդրը կրակի տարերքն է, նրա հոգին և նույնիսկ փիլիսոփայական քարի մարմնացում։
Դասակարգում
խմբագրելԸնտանիքը ներառում է երեք ենթաընտանիք․
- Pleurodelinae (96 տեսակ),
- Salamandrinae (18 տեսակ),
- Salamandrininae (2 տեսակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան», Երևան, Հայկական Հանրագիտարանի հրատարակչություն, 2006։
- ↑ 2,0 2,1 «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, հատոր 10, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984։
- ↑ Жизнь животных. Том 5. Земноводные. Пресмыкающиеся / под ред. А. Г. Банникова, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1985. — С. 38. — 399 с.
- ↑ Amphibian Species of the World 6.0, an Online Reference: Salamandridae Goldfuss, 1820. American Museum of Natural History, New York, USA.
- ↑ Vitt L. J., Caldwell J. P. Herpetology: An Introductory Biology of Amphibians and Reptiles. Third Edition. Burlington, Massachusetts, U.S.A.: Academic Press, 2009. xiv+697 p. P. 426–428
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամանդրներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամանդրներ» հոդվածին։ |