Բացել գլխավոր ցանկը
Արտույտաբազե
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Բազեներ
Ցեղ Բազե
Տեսակ Արտույտաբազե
Լատիներեն անվանում
Falco subbuteo
Հոմանիշներ
  • Hypotriorchis subbuteo
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175654
NCBI 344233

Արտույտաբազե (լատ.՝ Falco subbuteo), բազեների ընտանիքի թռչուն։ Հազվագյուտ է, նստակյաց։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 30-36 սմ է, թևերի բացվածքը՝ 82-92 սմ, կենդանի զանգվածը՝ 160-280 գ։ Մուգ, գեղակազմ թռչուն է։ Թևերը սրածայր են, երկար, պոչը՝ կարճ, կուրծքը և փորը՝ սպիտակավուն՝ մուգ խայտերով, ներքնապոչը և ոտքերի փետուրները՝ դարչնանարնջագույն։ Դեմքի վերին մասը մուգ է, կոկորդը՝ սպիտակ։ Լավ արտահայտված է այտի բեղանման շերտը։ Արուն վերևից մուգ մոխրագույն է, էգը՝ ավելի դարչնագույն։ Երիտասարդի գագաթը մուգ կապտամոխրագույն է, ճակատը՝ խայտերով, մարմինը վերևից՝ բաց երիզված փետուրներով, ներքևից՝ սևավուն խայտերով։ Սավառնում է՝ թևերն ուղիղ տարածած, պոչը՝ հովհարանման բացած։ Օդում կանգ չի առնում։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է միջատներով, մանր թռչուններով։ Բնադրում է ծառերի վրա, ավելի հաճախ՝ այլ թռչունների (առավելապես՝ ագռավի) հին բներում։ Զոհին բռնում է օդում՝ արագ ու ճարպիկ թռիչքով հետապնդելով նրան։ Ավելի գործուն է երեկոյան։ Բնակվում է լեռնալանջերին, լճափերին, անտառներում, պտղատու այգիներում։

Բազմացում և զարգացումԽմբագրել

Դնում է 42 մմ տրամագծով, դարչնադեղնավուն՝ կարմրադարչնագույն պտերով 3 ձու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։