Լուսան
- Այս հոդվածը կենդանու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսան (այլ կիրառումներ)։
Լուսան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lynx Kerr, 1792 | ||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Լուսանի արեալը | ||||||||||||||
|
Լուսան (լատին․՝ Lynx), կաթնասունների դասի գիշատիչ կատվազգի, որն ավելի մոտիկ է կատուներին (Felis)։
Լուսանները տարածված են Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Երբեմն լուսանին անվանում են վայրի կատու, թեև լուսանի և կատվի միջև շատ մեծ տարբերություններ կան։ Լուսանն անհամեմատ խոշոր է, մարմնի երկարությունը 82–109 (երբեմն՝ 150) սմ է, կենդանի զանգվածը՝ 8–17 (երբեմն՝ մինչև 32) կգ։
Մարմին
խմբագրելՄարմինը կարճ է, ոտքերը երկար են և ուղիղ, թաթերը՝ լայն, կատվի մարմինը ձգված է, երկարուկ, ոտքերը կարճ են։ Լուսանն ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավ այտամորուս։ Լուսանի պոչը կարճ է (20–31 սմ) և ասես հատած լինի, գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են։ Մատները միացած են մի ընդհանուր թաղանթով։ Լուսանի մորթին հարդածխագույնից մինչև կարմրադեղնավուն է՝ միատարր կամ բծավոր։ Լուսանի շարժումները հաստատուն են, նա ոտքերը դնում է ուղիղ՝ շան նման, թաղանթավոր թաթերի շնորհիվ կարող է վազել նույնիսկ փուխր ձյան վրայով։
Հատկանիշներ
խմբագրելԱյնուհանդերձ՝ լուսանը կատվազգի է, նա ևս հրաշալի ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ։ Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն և թույլ հոտառություն ունի։ Լուսանը կարող է գաղտագողի մոտենալ որսին կամ ժամերով համբերությամբ դարանակալել։ Նրա ավարն են դառնում մայրեհավերը, աքարներն ու եղնիկները։ Որսում է նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ։ Ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը։
Բազմացում
խմբագրելԼուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում են անփութորեն՝ ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք են սկսում։ Լուսանն ապրում է 25 տարի։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ, օգտագործվում է միայն մորթին։
Նրա շարքին են պատկանում մի քանի միջին չափերի կատուներ։
- Սովորական լուսան - Lynx lynx
- Կանադական լուսան - Lynx canadensis. որոշ աղբյուրներում այն համարվում է սովորական լուսանի ենթատեսակը"
- Պիրենեյան լուսան - Lynx pardinus. Հանդիպում է Իսպանիայի հարավ-արևմուտքում (մեծ մասամբ՝ Կոտո Դոնյանա ազգային պարկում)։ Ամենահազվագյուտ կաթնասունների տեսակներից մեկը։
- Կարմիր լուսան - Lynx rufus
Երբեմն Lynx տեսակին են վերագրվում նաև կարակալը (Caracal caracal) և մարմարե կատուն (Pardofelis marmorata)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 687)։ |