Վրաստանի աշխարհագրություն
Վրաստանը գտնվում է Հարավային Կովկասում (Միջին Արևելք)[1][2][3]։ Երբեմն այն համարում են Արևելյան Եվրոպայի մաս[4]։ Պետության դե ֆակտո (փաստացի) տարածքը կազմում է 57 135 կմ2, իսկ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ միասին՝ դե յուրե (իրավական)` 69 700 կմ2։ Աշխարհագրական նպաստավոր դիրքի և բարդ լեռնագրության շնորհիվ կլիման և բնությունը խիստ բազմազան են։ Կովկասյան տարածաշրջանը, որում տեղակայված է երկիրը, համարվում է ալպիական շարժական երկրամաս, ինչով պայմանավորված է բազմաբնույթ ռելիեֆը և տարատեսակ լանդշաֆտները, կլիման ու ջրագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը։ Բացի այդ, Վրաստանը հարում է խոնավ միջերկրածովյան կլիմային, Արալյան-Կասպիական իջվածքին ու առաջավորասիական բարձրավանդակներին, ինչը նույնպես իր ազդեցությունն է թողնում։
Վրաստանի աշխարհագրություն | |
---|---|
Մայրցամաք | Եվրասիա |
տարածաշրջան | Կովկաս |
Կոորդինատներ | 42°00′ հս․ լ. 43°30′ ավ. ե.HGЯO |
Տարածք | |
• Ընդհանուր | 69,700 |
• ցամաք | 100% |
• ջուր | 0% |
Ափային հատված | 310 |
Սահման | 1461 (Հայաստան 164 կմ, Ադրբեջան 322 կմ, Ռուսաստան 723 կմ, Թուրքիա 252 կմ) |
Բարձրագույն կետ | 5068 մ |
Ցածրագույն կետ | 0 |
Ամենաերկար գետ | Կուր |
Կլիմա | մերձարևադարձային |
Լեռնագրություն
խմբագրելՎրաստանի հյուսիսային սահմանը եզերում է Մեծ Կովկաս (վրաց.՝ დიდი კავკასიონი` դիդի կավկասիա) լեռնային համակարգը, որի հարավային լանջերը երկրի տարածքում են։ Բարձր կետը Շհարա լեռն է (5068 մ) և Կազբեկը (5033 մ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «CIA — The World Factbook — Middle East». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Map Machine: View From Above @ nationalgeographic.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Atlas — Xpeditions @ nationalgeographic.com
- ↑ BBC [1], Oxford Reference Online [2], Merriam-Webster’s Collegiate Dictionary, www.worldatlas.com.