Արծվառյուծ, գրիֆոն, դիցաբանական թևավոր արարած, առյուծի իրանով և արծվի գլխով[1]։ Ունեն սուր ճանկեր և սպիտակ կամ ոսկյա թևերը։ Գրիֆոնները հակասական արարածներ են, իրենց մեջ միավորում են միաժամանակ Երկինքն ու Երկիրը, Բարին ու Չարը։ Տարբեր գրականության մեջ գրիֆոնները նշանակությունը տարբերվում է։ Նրանք կարող են հանդես գալ որպես պաշտպաններ, հովանավորներ, ինչպես նաև որպես չար, սանձարձակ գազաններ։

Գրիֆոնի արձանը Բուդապեշտի գերեզմանոցներից մեկի մուտքի մոտ

ԾագումնաբանությունԽմբագրել

Գրիֆոն բառը ծագել է լատ.՝ grȳphus բառից, որն էլ իր հերթին՝ հուն․՝ γρύψ բառից։ Տեսություններից մեկի համաձայն, հունական այս բառը ծագել է հին եբրայերեն «քերուբ» բառից[2]։ Մեկ այլ տեսության համաձայն՝ բառը ծագում է հունարեն γρυπός («կարթակտուց»)-ից։

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ արվառյուծները պատկերվել են Կրետեի պալատական որմնանկարների մեջ՝ հետմինոսյան ժամանակաշրջանում։ Գրիֆոնի պատկերներ են հանդիպում նաև հին եգիպտական և պարսկական որմնանկարներում։

Անտիկ ժամանակաշրջանում գրիֆոնների մասին առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա VI դարում՝ Արիստեաս Պրոկոնեսցու, Էսքիլեսի և Հերոդոտոսի աշխատություններում։

Միջնադարում գրիֆոնները լայնորեն օգտագործվել են։ Ներկայումս գրիֆոնը հերալդիկայում օգտագործվող ամենատարածված ոչ հերալդիկական պատկերներից է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աշխարհի ժողովուրդների առասպելներ, 1991-92. В 2 т. Т.1. С.336
  2. Яйленко В. П. Архаическая Греция и Ближний Восток. М., 1990. С.223(ռուս.)