Վրաստանը հին ժամանակներից հայտնի է որպես Կովկասի բազմամշակութային և բազմալեզու երկրներից մեկը։ Վրաստանի շատ ազգություններ ապրում են հեռավոր, անմատչելի շրջաններում, հետևաբար խոսում են իրենց սեփական լեզվով։ Ընդհանուր առմամբ երկրում խոսում են 6 տարբեր լեզվաընտանիքների 23 լեզուներով։

Պետական լեզու

խմբագրել

Վրաստանի պետական լեզուն վրացերենն է, որով խոսում է մոտավորապես 4 միլիոն մարդ։ Այն պատկանում է կովկասյան լեզվախմբին և մ․ թ․ 5-րդ դարից օգտագործում է սեփական այբուբենը։ Վրացերենը մայրենի լեզու է Վրաստանի բնակչության ավելի քան 80%-ին։

Մյուս լեզուները

խմբագրել

Վրաստանի մյուս լեզուներից հարկ է նշել հարավկովկասյան ընտանիքին պատկանող մեգրելերենը (մոտ 500 000 խոսող), հնդեվրոպական հայերենը (մոտ 450 000 խոսող) և ռուսերենը (խոսողների թիվը զգալիորեն նվազել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո), թյուրքական ադրբեջաներենը (մոտ 300 000 խոսող), ինչպես նաև արևմտակովկասյան աբխազերենն ու արևելաիրանական օսերենը (վերջինով խոսում է մոտ 100 000 մարդ)։

Վրաստանի լեզուները, որոնցով խոսում է ավելի քան 100 000 և ավելի մարդ․

Վրաստանի լեզուների դասակարգում

խմբագրել

Վրաստանի 23 լեզուները պատկանում են 6 տարբեր լեզվաընտանիքների, որոնցից 3-ը՝ հարավկովկասյանը, արևմտակովկասյանը և արևելակովկասյանը բնիկ կովկասյան լեզուներ են։ Ներկայումս այս երեք խմբերը միմյանց ազգակից չեն համարվում։ Մնացած երեք՝ հնդեվրոպական, թյուրքական և աֆրասիական լեզվաընտանիքներին են պատկանում այն լեզուները, որի կրողները Կովկաս են տեղափոխվել ավելի ուշ (օրինակ՝ հայերը Կովկասում հաստատվել են մ․ թ․ ա․ 7-րդ դարում)։ Հաջորդ դասակարգումը նկարագրում է լեզուների միջև ազգակցական կապերը և այդ լեզուների կրողների թիվը (նշում՝ թվերը ցույց են տալիս միայն Վրաստանում խոսողների թիվը։ «Ընդհանուր» նշումն ընդգրկում է ինչպես լեզվակիրներին, այնպես էլ լավ տիրապետողներին)․

  • Հարավկովկասյան խումբ (քարթվելական) ընդհանուր առմամբ Վրաստանում 4.5 միլիոն խոսող։
  • Արևմտակովկասյան խումբ, ընդհանուր առմամբ 100 000 խոսող։
    • Աբխազական
      • Աբխազերեն (100 000) Բարբառներ՝ Բզիբական, Աբսուանական, Սամուրզականական։
  • Արևելակովկասյան խումբ, ընդհանուր առմամբ 10 000 խոսող։
    • Նախիական
      • Բատիշական (3 500)
      • Չեչենական (մի քանի հազար փախստական)
    • Դաղստանյան
  • Հնդեվրոպական խումբ, ընդհանուր առմամբ 700 000 (ընդհանուր՝ 1,2 միլիոն)
  • Թյուրքական խումբ, ընդհանուր առմամբ 400 000 խոսող։
  • Աֆրասիական խումբ, ընդհանուր առմամբ՝ 4 000 կրող։
    • Սեմիթական ճյուղ

Աղբյուրներ

խմբագրել
  • Климов Г. А. Введение в кавказское языкознание. М. 1986. - 208 с. (Пер. на нем. яз.: Einführung in die kaukasische Sprachwissenschaft. Hamburg, 1994.) 2-е изд.: Махачкала: Институт ЯЛИ, 2007. ISBN 5-00-001267-4

Արտաքին հղումներ

խմբագրել