Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)

Վիեննայի Արվեստի պատմության թանգարան (գերմ.՝ Kunsthistorisches Museum, կրճատ՝ KHM), հայտնի գեղարվեստի թանգարան Վիեննայում։ Բացվել է 1891 թվականին՝ գրեթե նույնական Բնագիտական թանգարանի հետ միասին, որը գտնվում է հարևանությամբ։ Կառուցման հրամանը տրվել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր կողմից՝ 1858 թվականին՝ քաղաքն ընդարձակելու ծրագրի շրջանակներում։ Երկու թանգարանները կառուցված են իտալական ռենեսանսի ոճով՝ Գոդֆրիդ Զեմպերի և բարոն Կարլ ֆոն Հազենաուերի նախագծով։

Արվեստի պատմության թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրիա[1][2]
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1][2] և Վիեննա[3]
ՎայրՎիեննա և Maria-Theresien-Platz?[3]
Կազմված էամրոց Ամբրաս, German Painters - Salon IX?, Collection of Ancient Musical Instruments, Kunsthistorisches Museum?, Münzkabinett?, italian sculpture - hall XXXIV?, Italian Renaissance - cabinet 1?, Ephesos Museum?, Kunstkammer Wien?, Italian painting - hall VII?, Q107093719?, Italian Renaissance - cabinet 3?, German paintings - hall XI?, Q109998474?, Q110991859?, Italian Renaissance - cabinet 4?, Pieter Breugelthe Elder - Hall X? և Q118147128?
ՀասցեMuseumsplatz 2[1]Burgring? (5)
Հիմնադրվել է1921[4]
ՀիմնադիրՖրանց Յոզեֆ I[5]
ՊատվիրողՖրանց Յոզեֆ I[5]
Այցելուներ579 204 մարդ (2021)[6]
ՏնօրենSabine Haag?[7]
Կայքkhm.at(գերմ.) և khm.at/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հավաքածու խմբագրել

Թանգարանը պաշտոնապես հիմնադրվել է 1889 թվականին։ XIX դարի երկրորդ կեսին թանգարանը հարստացվեց ավստրիական կայսերական պալատի հարուստ հավաքածուով։ Այս ժամանակաշրջանում արդեն գոյություն ունեին նմանատիպ թանգարաններ, որոնք ստեղծվել էին արքայական հավաքածուների հիման վրա։ Դրեզդենում սաքսոնական կուրֆյուրստի հավաքածուի հիման վրա, Բեռլինում՝ Պրուսիայի արքայի, Պետերբուրգում՝ ռուս կայսրերի հավաքածուների հիման վրա բացվեց Էրմիտաժը։

Վիեննայում որոշեցին մեկի փոխարեն 2 թանգարան ստեղծել՝ բնագիտական և գեղարվեստական հավաքածուներով։ Այսպես, Վիեննայում բացվեցին Պատմաբնագիտական թանգարանը և Պատմագեղարվեստական թանգարանը։

Դրանք տեղակայված էին իրար մոտ՝ ստեղծելով ճարտարապետական զգալի անսամբլ։

Ճարտարապետ Զեմպերը Վիեննայում խմբագրել

Գոդֆրիդ Զեմպերը ավստրիացի չէր։ Նա աշխատել է Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում (Լոնդոնում, Փարիզում և Դրեզդենում) և հայտնի էր որպես ցուցադրությունների ճարտարապետ։ 1851 թ. Լոնդոնում Զեմպերն անցավ Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի կառուցման աշխատանքներին։ Դրեզդենում նա ավարտեց անավարտ մնացած Ցվինգեր ճարտարապետական համալիրի շինարարությունը՝ կապելով բարոկկո ոճի անսամբլը նոր պատկերասրահի և նոր թատրոնի (Զեմպերի օպերա կամ Դրեզդենի սակսոնական ազգայի օպերային թատրոն) շենքերի հետ։

Դրանից հետո նա Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆից Վիեննայում աշխատելու հրավեր է ստանում։ Նրան հանձնարարվեց վերականգնել կայսրի քաղաքային բնակավայրը՝ Հոֆբուրգը։ Փորձառու ճարտարապետ Գոդֆրիդ Զեմպերը վերաբերվեց Հոֆբուրգի վերականգնմանը՝ որպես քաղաքաշինական նախագծի։ Նա ստեղծեց մի քանի շքեղ կառույցներից բաղկացած նախագիծ, որը ներառում էր երկու թանգարան, նոր թատրոն, խաղահրապարակ, ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզային նվիրված հուշարձան։ Այդ ամենը կառուցվելու էր նոր այգում՝ նեոբարոկկո ոճով։ Զեմպերն արդեն շարունակել էր բարոկկո ճարտարապետության ավանդույթները՝ ավարտելով Մաթեուս Պյոպելմանի կողմից նախագծված Զվինգերի համալիրում։ Հոֆբուրգի վերականգնմամբ Զեմպերը դարձավ վիեննական բարոկկոյի շարունակողը. նա օգտագործում էր այդ ոճին բնորոշ ճարտարապետական ձևերը և նախագծային հրահանգները։ Նա ծառայեցրել է իր շքեղ ճարտարապետությունը ի փառս կայսերական արքունիքի։ Ճարտարապետն արգամ կապակցել է նոր Հոֆբուրգի առանցքը հին հռոմեական Վինդոբոնայի հետ։ հենց այդտեղ է ժամանակին գտնվել հռոմեացի նահանգապետի պալատը և այդտեղ է մահացել հռոմեացի կայսր Մարկոս Ավրելիոսը։ հոֆբուրգի համալիրով ճարտարապետն ընդգծել է ավստրիացի կայսրի խորհրդանշական կապը Հին Հռոմի կայսրերի հետ, ինչը դուր եկավ Ֆրանց Յոզեֆին։

Ժամանակակիցներն ընկալում էին Ավստրոհունգարիայի մշակույթի և կոշտ իրականության միջև այս հակասությունը, սակայն Զեմպերը չէր կարող ժողովրդավարացնել ճարտարապետությունն ու լուծել հասարակական հակասությունները։ Նրա կողմից նախագծված շքեղ համալիրը այդպես էլ ամբողջությամբ չիրականացվեց։ Սակայն կառուցվեցին Վիեննայի երկու թանգարանային մեծ տարածքերը։

Թանգարանի շենքը խմբագրել

Էրցհերցոգի պատկերասրահը խմբագրել

 
Բաբելոնի աշտարակը, Պիտեր Բրեյգել
 
Որսորդները ձյան վրա, Պիտեր Բրեյգել

Ավստրիայի Հաբսբուրգները ազգակցական կապերով կապված էին Իսպանիայի թագավորական արքունիքի հետ։ Իսպանիայի կազմի մեջ էին մտնում հարավային Նիդերլանդները և Ֆլանդրիան (ներկայիս՝ Բելգիա)։ Մադրիդից ու Վիեննայից կտրված նահանգը ղեկավարում էր նահանգապետը։ Դրանցից մեկը ավստրիացի էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմը (1614—1662 թթ.)։

Լինելով Ֆլանդրիայում՝ նա օգտվում էր առիթից և ձեռքբերում գեղարվեստական հավաքածուներ։ Այդ հավաքածուների ձևավորմանը նպաստել է Բրյուսելի հարուստ գեղարվեստական շուկան։ Այդտեղ վաճառքի էին բերում գեղարվեստական աշխատանքները թե նահանգից և թե Իտալիայից ու Անգլիայից։ Կարճ ժամանակում էրցհերցոգը ստեղծեց նիդերլանդացի, իտալացի, ֆլամանդացի և գերմանացի վարպետների գործերից բաղկացած նշանակալի հավաքածու, որը տեղափոխեց Վիեննա։ Այդ հավաքածուն հարյուրամյակների ընթացքում համալրվել է տարբեր երկրներից ու քաղաքներից բերված նոր գեղանկարներով։ Վիեննա տեղափոխվեց կայսր Ռուդոլֆ II-ի Հնարժեք իրերի սենյակի (Kunst- und Wunderkammer) միայնլավագույն մասը[8]։

Արքայազն Եվգենի Սավոյացու մահվանից հետո նրա պատկերասրահը փոխադրվեց կայսերական հավաքածուում։

Ֆրանսիական արվեստ խմբագրել

Ավստրիական կայսրությունը դարեր շարունակ զգալի դժվարություններ է ունեցել Ֆրանսիայի թագավորների հետ, ինչը արտացոլվել է գեղարվեստական հավաքածուի վրա։ Վիեննայի արվեստի պատմության թանգարանի (Էրմիտաժի թանգարանի համեմատությամբ) ֆրանսիական բաժնում պահվում են ոչ շատ նշանակալի աշխատանքներ, որոնցում հավաքված են Ֆրանսիայի արվեստի պատահական և ոչ պատահական կերպարները։ Ժան Ֆուկեի և 17-րդ դարի նկարիչների որոշ գործերի առկայությունը միայն ընդգծում են այդ զգալի բացերը գեղարվեստական հավաքածուներում։ Ֆրանսուա Կլուեի, Նիկոլա Պուսենի կտավները, Գիացինտ Ռիգոյի և Ժոզեֆ Դյուպլեսիի դիմանկարները պատահականորեն ստացված իրերի տպավորություն են թողնում։

Շատ ավելի լավ են ներկայացված Ֆրանսիայի 19-րդ դարի գեղանկարիչները (Կամիլ Կորո, Կլոդ Մոնե), սակայն թանգարանում պահվում են ոչ ամենանշանավոր գործերը, որոնք վաղում արդեն ցրվել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թանգարանային հավաքածուներով։

Թանգարանի երկրորդ ոչ այնքան տպավորիչ բաժիններից է Անգլիայի բաժինը։ Սակայն սա բնոշրոշ է եվրոպական գրեթե բոլոր թանգարաններին, ուր բրիտանական գեղանկարիչների գործերը շատ քիչ են։ Անգլիայի տարբեր ժամանակաշրջանների նշանակալի գործերից կան միայն ԱՄՆ-ի թանգարաններում։

Իտալական արվեստ խմբագրել

 
Ռաֆայել Սանտի, Տիրամայրը կանաչի մեջ
 
Հագարի վերադարձը, Պիետրո դա Կորտոնա
 
Երեք փիլիսոփաները, Ջորջոնե

Ժամանակակից Իտալիայի հյուսիսային հողերը երկար ժամանակ եղել են Ավստրիայի կազմում։ Դարեր շարունակ Իտալիայից գեղանկարներ են բերվել Վիեննա, իսկ իտալացի վարպետները (քանդակագործներ, այգեպաններ, կոպմպոզիտորներ, երաժիշտներ, դերասաններ) աշխատել են Ավստրիական կայսրության տարբեր քաղաքներում։ Վիեննայում Իտալիայից բերված այնքան շատ նշանակալի գործեր էին հավաքվել, որ երկու երկրների միջև եղել է դրանց փոխանակման ժամանակաշրջան՝ այդ մշակութային արժեքների գոնե մի մասը Իտալիա վերադարձնելու նպատակով։ Վիեննայում պահվում են Բենվենուտո Չելինիի ոսկերչական աշխատանքները, որոնք չեն պահպանվել ոչ Իտալիայում, ոչ Ֆրանսիայում։

Արվեստի պատմության թանգարանի այս հավաքածուի յուրահատկությունը Իտալիայի գրեթե բոլոր գեղանկարչական ոճերով արված ստեղծագործծությունների առկայությունն է՝ վաղ և բարձր Վերածնունդ, մաներիզմ, բարոկկո, կարավաջիզմ, 18-րդ դարի վեդուտայի վարպետներ և այլն։ Իտալիայի վարպետներն այսօր էլ ներկայացված են Արվեստի պատմության թանգարանի հավաքածուում։ Դրանց թվում են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են.

Նկարչությունը Մաներիզմի դարաշրջանում խմբագրել

Մաներիզմը անցումային էտապ հանդիսացավ Վերածննդի և բարոկկո արվեստների միջև և որոշ ժամանակ գոյատևեց միաժամանակ երկու ոճային ուղղությունների հետ, չնայած բարոկկոն զգալիորեն երկար տիրեց։ Մաներիզմի հայտնությունը արվեստի քննադատները կապում էին Վերածննդի գաղափարներից հիասթափության և, որ ամենահավանականն է, XVI դարի ճգնաժամի հետ։ Վիեննայի թագավորական պալատը ուրախությամբ ողջունեց այս նոր ստեղծագործական ուղղվածությունը, որտեղից էլ որ նրանք եկած լինեին։ Ավստրիայի թագավորական պալատը շուտով դարձավ Արևմտյան Եվրոպայում մաներիզմի ամենահզոր կենտրոններից մեկը։ Ոճական ելակետ ընդունելով Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ մաներիստները խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում աշխարհի վաղանցիկության և իռացիոնալ ուժերին հլու մարդկային ճակատագրի երերունության մասին պատկերացումները։ XVI դարի վերջում մաներիզմի հայտնի կենտրոն դարձավ Պրահան, որտեղ ստեղծագործում էին.

Հետագայում նրանց աշխատանքները տեղափախվեցին Վիեննա, կազմելով տվյալ գեղարվեստական ոճի զգալի հավաքածու։

Արչիբալդոյի նկարները խմբագրել

Նիդերլանդական և ֆլանդրիական արվեստ խմբագրել

 
Ռուբենս, Աշխարհի չորս մայրցամաքներ

ը

Եզակի է նաև Նիդերլանդների հին վարպետների հավաքածուն, որն ունի համաշխարհային նշանակություն։ Հավաքածուում լիարժեք ներկայացված են 15-16-րդ դարերի բոլոր նշանավոր հոլանդացի և ֆլամանդացի նկարիչների աշխատանքները։ Նրանցից են.

Ֆլանդրիայի արվեստը ներկայացված է Ռուբենսի, Անտոնիս վան Դեյքի, Ֆրանս Սնայդերսի և նրանց ժամանակակիցների կտավներում։ 17-րդ դարի Նիդերլանդների վարպետների գործերում կան նաև Ռեմբրանդի մի քանի կտավներ։

Վիեննայի արվեստի պատմության թանգարանում պահվում է Պիտեր Բրեյգելի հնարավորինս ամբողջական հավաքածուն ամբողջ աշխարհում՝ նկարչի բոլոր հայտնի կտավների մոտ մեկ երրորդը։

Ներկա վիճակը խմբագրել

1956 թ. թանգարանային հավաքածուից առանձնացվեցին Ավստրիայի վարպետների (Ավստրիական պատկերասրահ) և գոթական ու ավստրիական միջնադարյան շրջանի աշխատանքները (Ավստրիական գոթիկայի թանգարան)։ Վերջինս տեղակայվեց Բարոկկոյի թանգարանին կից գտնվող Ստորին Բելվեդերում։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 https://www.wien.info/en/sightseeing/museums-exhibitions/top/kunsthistorisches-museum-350470
  4. Deutsche Nationalbibliothek Record #2016751-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 https://www.hisour.com/kunsthistorisches-museum-wien-austria-23605/
  6. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  7. https://www.geschichtewiki.wien.gv.at/Kunsthistorisches_Museum
  8. «The Kunst- und Wunderkammer of Emperor Rudolf II». Habsburger.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)» հոդվածին։