Եվգենի Սավոյացի
Եվգենի Սավոյացի (Eugen von Savoyen, հոկտեմբերի 18, 1663[1][2][3][…], Փարիզ[4] - ապրիլի 21, 1736[1][3][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5]), արքայազն, ավստրիական զորավար, ռազմական և քաղաքական գործիչ։ Ֆելդմարշալ (1693), գեներալիսսիմուս (1697)։ Առաջին անգամ աչքի է ընկել 1683-ին թուրքերի դեմ մղված Վիեննայի ճակատամարտում։ 1689-ից գլխավորելով Իտալիայում գտնվող ավստրական զորքերը՝ հաղթանակներ է տարել ֆրանսիացիների դեմ։ 1697-ին Զենտայի մոտ ջախջախել է թուրքերին՝ ստիպելով կնքել Կարլովիցի հաշտությունը (1699)։ Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում (1701 -1714) հաղթել է ֆրանսիական, ֆրանս-բավարական զորքերին (1704, 1706, 1709), իսկ 1712-ին պարտություն է կրել։ 1716-1718-ի ավստրո-թուրքական պատերազմում հաղթել է թուրքերին ն գրավել Բելգրադը (1717)։ 1714-1724-ին եղել է Հարավային Նիդերլանդների փոխարքա, ճնշել հակահաբսբուրգյան շարժումը։ Հանդես է եկել Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաստանի համագործակցության օգտին՝ ընդդեմ Ֆրանսիայի և Թուրքիայի։ Նա մի շարք բարեփոխումներ է մտցրել բանակում։ Ստեղծել է եզակի գրադարան և արվեստի հուշարձանների հավաքածու։
Եվգենի Սավոյացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1663[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | ապրիլի 21, 1736[1][3][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
Գերեզման | Prince Eugene Chapel և Turin Cathedral |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպա, զորավար և army officer |
Աշխատավայր | Ավստրիայի դաշնային կառավարություն |
Ծնողներ | հայր՝ Eugene Maurice, Count of Soissons?[6], մայր՝ Olympia Mancini?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Austria to France? և Governor of Milan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Евгений, принц Савойский и Кариньянский (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 9. — С. 274—275.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Евгений Савойский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Wurzbach D. C. v. Savoyen, Eugen Prinz von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 28. — S. 296.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 525)։ |