Որսորդները ձյան վրա

Պիտեր Բրեյգել Ավագի նկար

Որսորդները ձյան վրա (հոլ.՝ Jagers in de Sneeuw), ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1565 թվականի գեղանկարն է։ Նկարված է յուղաներկով փայտի վրա։ Նկարչի «Տասներկու ամիսներ» շարքից պահպանված վեց ստեղծագործություններից մեկն է։ Այժմ գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։

Որսորդները ձյան վրա
Jagers in de Sneeuw
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1565[2]
բարձրություն117 ± 1 սանտիմետր
լայնություն162 ± 1 սանտիմետր
ուղղությունհյուսիսային Վերածնունդ
ժանրկենցաղային ժանր և բնանկար
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[3]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
սեփականատերՆիկոլաս Յոնգելինք, Էտնստ Ավստրիացի, Ռուդոլֆ II, Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի և Արվեստի պատմության թանգարան
հիմնական թեմաձմեռային բնապատկեր
մասն էՏարվա ամիսներ
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/03januar.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/01januar.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/07/04januar.html կայք
Ծանոթագրություններ
 The Hunters in the Snow by Pieter Bruegel the Elder in the Kunsthistorisches Museum Վիքիպահեստում

Ստեղծագործության նկարագիրը

խմբագրել

Նկարի վերևի աջ անկյունում պատկերված են ծառերի մերկ ճյուղեր, որի միջոցով ստեղծվել են բարդ նախշեր։ Այդ ճյուղերը կարծես սև սարդոստայն լինեն և շատ գեղեցիկ համադրված են երկնքի հետ։ Ձյունը, որն իջել է ճյուղերի վրա, նկարչին թույլ է տալիս նկարին հաղորդել հետաքրքիր փայլ, իսկ ճյուղերի վրա նստած ճնճղուկները ոչ միայն կենդանացնում են ձյունը, այլև ունեն կոմպոզիցիոն դեր։ Հետին պլանում՝ սառույցի վրա, երևում են մարդկանց փոքր ֆիգուրներ, որոնք զբաղված են գեղասահքով, մյուսները՝ խաղերով։ Պանդոկի ելքի վերևում կախված է մի թուղթ, որտեղ պատկերված է ծնկաչոք մի մարդ։ Հնարավոր է դա Սուրբ Հուբերտն է՝ որսորդների հովանավորը։ Այս դեպքում տվյալ դետալը հիշեցնում է նրա մասին, որ ամենօրյա գործերից բացի չպետք է մոռանալ քրիստոնեական պարտականությունների մասին։ Հեռվում` սարերի սառցե բարձունքներում, նկարիչը առաջարկում է դիտել լանջերը, որտեղ բարձրացել են որսորդները։ Տան մոտ վառված է մի կրակ, որի վրա խոզ են խորովում։ Մորթում են տնային խոզին ձմեռվա օրվա ֆոնի վրա. դա այդ ժամանակի գեղանկարչության ավանդական թեման է։ Բրեյգելը մեղմացնում է այդ դետալը` նկարելով քիչ արյունալի։ Նկարված է տաք կրակը թռչող, կարմրավուն և ոսկեգույն կայծերով։ Ամբողջ նկարի կոմպոզիցիոն կենտրոնը ծառերի արանքից երևացող որսորդներն են և նրանց շները։ Շները նույնիսկ այստեղ՝ անտառից դուրս, ագահաբար հոտոտում են։ Ներքևում պատկերված են ձյունածածկ տներ[4]։

Դետալներ

խմբագրել

Որսորդներ

խմբագրել

Նիզակներով և շների օգնությամբ որսում էին ոչ միայն վայրի թռչուններ և մանր կենդանիներ, այլև վարազ, եղջերու և արջ, բայց նկարում օրվա որսը աղվես է։ Միջնադարում որսի սեզոնը հաճախ զուգորդվում էր դեկտեմբեր և հունվար ամիսների հետ[5]։

Խարույկ

խմբագրել

Գյուղացիները խրույկ են վառել և խոզի միս են ապխտում։ Սրանով սովորաբար զբաղվում էին դեկտեմբերին։ Նոյեմբերին խոզերին լավ կերակրելուց հետո, դեկտեմբերին մորթում էին և ապխտում[5]։

Արձագանքը մշակույթում

խմբագրել

«Տասներկու ամիսներ» շարքը

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 RKDimages (նիդերլ.)
  2. https://artsandculture.google.com/asset/WgFmzFNNN74nUg
  3. https://www.khm.at/objektdb/detail/327/
  4. Kemp, Martin (2008 թ․ դեկտեմբեր). «Looking at the face of the Earth». Nature. 456 (18): 876. doi:10.1038/456876a. (անգլ.)
  5. 5,0 5,1 "Охотники на снегу" Брейгеля: 9 интересных фактов
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որսորդները ձյան վրա» հոդվածին։