Ներքին քաղաք (Վիեննա)
Ներքին քաղաք (Հին քաղաք, գերմ.՝ Innere Stadt), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի առաջին, կենտրոնական շրջանը։ Նախքան 1850 թվականը, երբ սկսվեց քաղաքի ընդլայնման աշխատանքները, Ներքին քաղաքի սահմանները ամբողջությամբ ընդգրկում էր այն ժամանակվա Վիեննան[1][2][3][4][5]։
Շրջան | |||
---|---|---|---|
Ներքին քաղաք | |||
գերմ.՝ Innere Stadt | |||
| |||
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար | |||
Երկիր | Ավստրիա | ||
Ենթարկում | Վիեննա | ||
Համայնք | Վիեննա | ||
Մակերես | 2.88 կմ² | ||
ԲԾՄ | 192 մետր | ||
Բնակչություն | 16.465 մարդ (2017թ.) | ||
Փոստային ինդեքս | A-1010 | ||
Փոստային դասիչ | 1010 | ||
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք | ||
| |||
Չնայած որ Ներքին քաղաք շրջանում բնակվում են ընդամենը մոտավորապես 17 հազար բնակիչ՝ այնտեղ աշխատում են ավելի քանի 100.000 մարդ։ Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանը հանդիսանում է Վիեննայի զբոսաշրջային կենտրոնը, ինչպես նաև այն պատճառով, որ այստեղ տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և բիզնես կենտրոններ։
Պատմականորեն բաժանված է եղել չորս քառակուսի մասի։ Չորս մասի բաժանելը կապված է քաղաքի չորս դարպասների հետ։ Այդ թաղամասերն են՝ Ստուբենվիերթելը (Stubenviertel) հյուսիս-արևելքում, Կյորնթներ Վիերթելը (Kärntner Viertel) հարավ-արևելքում, Վայդմերվիերթելը (Widmerviertel) հարավ-արևմուտքում և Սքոթենվիերթելը (Schottenviertel) հյուսիս-արևմուտքում։ Ներկայում Ներքին քաղաք շրջանը սահմանակից է Լեոպոլդշթադին հյուսիս-արևելքից, Լանդշտրասեին արևելքից, Վիդենին և Մարիահիլֆին հարավից, Նոյբաուին և Յոզեֆշթադին արևմուտքից, Ալզերգրունդին հյուսիսից[3][4][5]։
Ներքին քաղաք շրջանի շուրջ՝ այնտեղ որտեղ նախկինում գտնվում էին Վիեննայի քաղաքային պարիսպները, անցնում է Ռինգշտրասե ընդարձակ փողոցը։ Ներքին քաղաքում ներսում չկան մեծ փողոցներ, քանի որ շրջանը պահպանել է իր պատմական տեսքը։ Շրջանով անցնում է մետրոպոլիտենի առաջին և երրորդ գծերը, իսկ մոտավորապես սահմանով՝ երկրորդ և չորրորդ գծերը[3][4]։
2001 թվականին Վիեննայի պատմական կենտրոնը՝ Ներքին քաղաք շրջանը ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում[6][7]։
Բնակչություն
խմբագրելՆերքին քաղաքի բնակչության թվաքանակի ամենաբարձր ցուցանիշը եղել է 1880 թվականին՝ շուրջ 73.000 բնակիչ։ Այնուհետև աստիճանաբար բնակչության թվաքանակը սկսել է նվազել։ 2017 թվականի տվյալներով շրջանում բնակվում է մոտավորապես 16.465 մարդ։ Ներքին քաղաքը համարվում է Վիեննայի ամենաքիչ բնակչություն ունեցող շրջանը։
Շրջանի ավելի քան 51.3%-ը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, 6.6%-ը՝ բողոքական, 5.1%-ը՝ ուղղափառ քրիստոնեա, 3.3%-ը՝ հուդայական, 22.7%-ը՝ կրոնական այլ ուղղությունների հետևորդ[8]։
Ներքին քաղաքի բնակչության 15.5%-ը այլ երկրների քաղաքացիներ են։ Նրանցից 2.8%-ը Եվրամիության անդամ պետությունների (չհաշված Գերմանիան, Սերբիան) քաղաքացիներ են, 2.7%-ը՝ Սրբիայի և Մոնտենեգրոյի քաղաքացիներ, 2.2%-ը Գերմանիայի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ բնակչության 25.6%-ը ծնվել է այլ երկրներում։ Բնակչության 79%-ի համար խոսում է գերմաներեն, 4.0%-ը՝ սերբերեն, 1.8%-ը՝ հունգարերեն և 1.4%-ը՝ խորվաթերեն։ Ընդհանուր հաշվով բնակչության 14.3%-ը խոսում է Ավստրիայի ոչ պետական լեզվով (պետական լեզուն գերմաներենն է)։
Զինանշան
խմբագրելՆերքին քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, որի վրա պատկերված է սպիտակ գույնի խաչ։ Զինանշանը թվագրվում է 1270 թվականով։ Հենց այդ ժամանակ է այն առաջին անգամ օգտագործվում դրոշմվելով «Wiener Pfennige» մետաղադրամների վրա։
Տեսարժան վայրեր
խմբագրելՆերքին քաղաքի առավել տեսարժան վայրերից են Ալբերտինա պատկերասրահը, Բուրգ թատրոնը, Հոֆբուրգը, Արվեստի պատմության թանգարանը, Բնագիտության պատմության թանգարանը, Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Geschichte der Inneren Stadt Zeittafel zur Bezirksgeschichte.(գերմ.)
- ↑ Grabovszki, Ernst: Innere Stadt, Wien, 1. Bezirk. Verlag Sutton, Erfurt 2002, ISBN 3-89702-467-5.(գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Manfred Wehdorn: Wien. Das historische Zentrum: Weltkulturerbe der UNESCO. Springer, Wien 2004, ISBN 3-211-20157-2
- ↑ 4,0 4,1 4,2 Henriette Mandl: Wiener Altstadt-Spaziergänge. Ueberreuter, Wien 1987, ISBN 3-8000-3238-4
- ↑ 5,0 5,1 Die Geschichte des alten Wiens.(գերմ.)
- ↑ Historic Centre of Vienna.(անգլ.)
- ↑ UNESCO rationale for inclusion of Vienna inner district into world cultural heritage list.(անգլ.)
- ↑ Volkszählung vom 15. Mai 2001 Demografische Daten.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ներքին քաղաք (Վիեննա) կատեգորիայում։ |