Ջուզեպպե Մարիա Կրեսպի (իտալ.՝ Giuseppe Maria Crespi, մարտի 14, 1665(1665-03-14)[1][2][3][…] կամ մարտի 16, 1665(1665-03-16)[4], Բոլոնիա, Պապական մարզ - հուլիսի 16, 1747(1747-07-16)[5][6][7][…], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի գեղանկարիչ, գծանկարիչ և փորագրիչ։ Ջուզեպպեն հայտնի է նաև Spagnolo մականունով («Իսպանացի», քանի որ երիտասարդ ժամանակ իսպանական ոճի և հանդերձանքի մեծ սիրահար էր)։

Ջուզեպպե Մարիա Կրեսպի
իտալ.՝ Giuseppe Maria Crespi
Ծնվել էմարտի 14, 1665(1665-03-14)[1][2][3][…] կամ մարտի 16, 1665(1665-03-16)[4]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել էհուլիսի 16, 1747(1747-07-16)[5][6][7][…] (82 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ
Ժանրժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ17582526?, The Immaculate Conception with St. Anselm and St. Martin? և Diana and her Nymphs?
ՄեկենասներFerdinando de' Medici, Grand Prince of Tuscany?
ԶավակներCarlo Antonio Crespi?, Luigi Crespi?[8] և Ferdinando Crespi?
 Giuseppe Maria Crespi Վիքիպահեստում

Վաղ շրջան (1680-1700 թվականներ) խմբագրել

Ջուզեպպե Մարիա Կրեսպին սովորել է գեղանկարչություն Բոլոնյայում Դոմենիկո Մարիա Կանուտիի, Կառլո Չինյանիի և Ջովանի Անտոնիո Բուրինիի մոտ։ Այս ժամանակաշրջանում աշխատել է իտալական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բոլոնիայում, Պարմայում, Վենետիկում, Մոդենայում, Պիստոյայում, Ֆլորենցիայում (1700-1708 թվականներ)։ Հետազոտել է Կորեջիոյի, Ֆեդերիկո Բարոչիի, Ֆրանչեսկո Գվերչինոյի, Սեբաստիանո Մազոնիի արվեստներն ու Ռեմբրանդ վան Ռեյնի օֆորտները։

1689 թվականին Ջուզեպպե Մարիա Կրեսպին ընդունվում է Բոլոնյայի նկարչական դպրոց։ Այստեղից նրան վտարել են, քանի որ նկարել էր Բոլոնյայի ակադեմիայի հոգաբարձու կոմս Մալվազիի ծաղրանկարը։ Սովորելու ընթացքում նկարիչը ստեղծում է մի շարք հոգևոր թեմաներով նկարներ, որոնցից կարևորվում է «Տասը հազար մարտիրոսների սպանությունը». այն այսօր գտնվում է Բոլոնյայի Սանտո Սպիրիտո եկեղեցում։ Բացի հոգևոր թեմաներից, այս ժամանակաշրջանում Ջուզեպպե Մարիա Կրեսպին վրձնում է նաև այլ նկարներ՝ «Տարվա եղանակներ», «Կենտավրոս Խիրոնը Աքիլլեսին սովորեցնում է կրակել նետուաղեղից», «Էնեասը, Սիբիլլան և Քարոնը» (1700-ական թվականներ), «Էրոսների քունը» (մոտավորապես 1712 թվական), «Էրոսներին զինաթափ արած Նիմփաները»։

1700-1747 թվականներ խմբագրել

1700-ական թվականների սկզբին Ջուզեպպե Մարիա Կրեսպին դիցաբանական նկարներ ստեղծելուց անցում է կատարում գյուղական կյանք նկարելուն։ Սկզբնական շրջանում այդ նկարները կրում էին պաստորալ ոճի ազդեցությունը, իսկ հետո նկարները դարձան առավել համոզիչ։ Այդ շրջանի ստեղծագործություններիչ կարևորվում են՝ «Մայրն ու երեխան», «Մանածուհին», «Լու փնտրող կինը»։ Այս պաստորալ ոճին փոխարինելու եկավ կարավաջոյականությունը՝ մութ լուսավորված ինտերիերով նկարները։ Այդ ոճով Ջուզեպպեն վրձնեց ներքոհիշյալ կտավները՝ «Տեսարան մառանում», «Գյուղացիների ընտանիքը» և այլն[9]։

Կենցաղային գեղանկարչության մեջ Ջուզեպպե Մարիա Կրեսպին նույնպես մեծ հաջողություններ արձանագրեց։ Այդ թեմայով նկարներից հատկապես կարևորվում են հետևյալները՝ «Պոջո ա Կայանոի տոնավաճառը» (1708 թվական), «Տոնավաճառ» (1709 թվական). այս նկարներում հիմնականում պատկերված էր բազմամարդ տեսարաններ։ 1700-ից 1720-ական թվականներին նկարիչը վրձնեց սյուժետային նկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային տեսարաններ։

Դիմանկարներ պատկերելուց Ջուզեպպե Մարիա Կրեսպին կրում էր Ռեմբրանդի ազդեցությունը։ Այս շրջանում նաև շատ ինքնադիմանկարներ ստեղծեց (1708 թվական, 1710 թվական)։ Դիմանկարների շարքից առանձնանում են «Որսորդը», «Լյուտնյահարուհին», «Գեներալ Պալդին», «Ոսկերիչ Զանոբիի ընտանիքը»։

Ջուզեպպե Մարիա Կրեսպին իր մահկանացուն կնքել է 1747 թվականի հուլիսի 16-ին Բոլոնյայում՝ ութսուներկու տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահպանվում և ցուցադրվում են աշխարհի շատ թանգարաններում և անհատական հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Giuseppe Maria CrespiOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 6,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  7. 7,0 7,1 7,2 BeWeB
  8. Union List of Artist Names — 2017.
  9. «Le Muse», De Agostini, Novara, 1965, Vol. III, pag.500

Գրականություն խմբագրել

  • Jane Turner, The Dictionary of Art. 8, pp. 140–146. New York, Grove, 1996. ISBN 1-884446-00-0
  • Hobbes, James R. (1849). Picture collector's manual adapted to the professional man, and the amateur. T&W Boone; Digitized by Googlebooks. էջ 68.
  • Spike, John T. (1986). Giuseppe Maria Crespi and the Emergence of Genre Painting in Italy. Fort Worth: Kimball Museum of Art. էջեր 14–35.
  • Luigi, Lanzi (1847). Thomas Rosco (ed.). The History of Painting in Italy; from period of the revival of the arts to the eighteenth century. Henry G. Bohn; Digitized by Googlebooks from Oxford University copy on June 31, 2007. էջեր 162–165.
  • Domenico Sedini, Giuseppe Maria Crespi Արխիվացված 2016-12-27 Wayback Machine, online catalogue Artgate Արխիվացված 2012-04-02 Wayback Machine by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Մարիա Կրեսպի» հոդվածին։