Մագդալենսբերգի պատանին, հին հռոմեական բրոնզե արձան, որը ստեղծվել է 1-ին դարում և հայտնաբերվել է 1502 թվականին Կարինթիայում գտնվող լեռան վրա, Մագդալենսբերգի մոտ։ Վերջին տվյալներով բնօրինակի գտնվելու վայրը անհայտ է մոտավորապես 1810 թվականից սկսած և այսօր այն համարվում է կորած։ 21-րդ դարում արձանի մասին հայտնի է շնորհիվ 16-րդ դարի պատճենի, որը պահպանվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում (գույքագրման համարը № VI 1), ընդ որում, մինչև 1986 թվականը պատճենը սխալմամբ բնօրինակ է համարվել։ Մինչև 20-րդ դարը արձանը հայտնի էր Հելենենբերգի պատանի անունով, որը Մագդալենսբերգի հին անվանումն է։ Պատանու իրական չափերով արձանը միակ բրոնզե անտիկ արձանն է Արևելյան Ալպերում, հետևաբար Ավստրիայի պատմության համար ծայրահեղ կարևոր է համարվում։

Մագդալենսբերգի պատանին
տեսակքանդակ
տարիմ.թ.ա I դար
նյութբրոնզ
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
 Youth of Magdalensberg Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Բրոնզե արձանը իրենից ներկայացնում է անշարժ կանգնած մերկ պատանի, որը մոտավորապես բնական մեծության չափեր ունի (1,85 մետր բարձրություն)։ Հենված է աջ ոտքին, իսկ ձախը ազատ է, մատները հատակին հազիվ են հասնում։ Աջ ձեռքը պատանին պահում է ուսի բարձրությամբ, նրա գլուխը փոքր-ինչ աջ է թեքված, ասես հետևելով աջ ձեռքի շաժումին։ Աջ ազդրին մակագրություն կա[1][2]

 
Մակագրություն աջ ազդրին
A[ulus] Poblicius D[ecimi] l[ibertus] Antio[cus]
Ti[berius] Barbius Q[uinti] P[ublii] l[ibertus] Tiber[inus կամ -ianus]
(Ա[ուլուս] Պոբլիցիուս Դ[եցիմի] Լ[իբերթուս] Անտո[քուս]
Տի[բերիուս] Բարբիուս Ք[ուիթի] Փ[ուբլիի] Լ[իբերթուս] Տիբեր[իուս կամ -իանուս])

Սա նվիրված է երկու ազատ արձակվածներին, որոնք հավանաբար Մագդալենսբերգում զբաղվում էին առևտրով։ Պատանու հետ միասին գտնվել է նաև կլոր ոսկեզօծ վահան (այժմ կորած), որի վրա գրված է եղել.

M. Gallicinus Vindili f[ilius] L[ucius] Barb[ius] L[ucii] l[ibertus] Philoterus pr[ocurator] / Craxsantus / Barbi[i] P[ublii]
s[ervus]
(Մ[արկ] Գալիցիուս Վինդիլի ֆ[իլիուս] Լ[ուցիուս] Բար[բիուս] Լ[ուցիի] Լ[իբերթուս] Փիլոտերուս պր[ոկուրատոր] / Կրակսանտուս / Բարբի[ի] Փ[ուբլիի])

Այսպիսով վահանը նվիրել են հյուսիս-իտալական Բարբիուս ընտանիքից կելտ ազատ բնակիչը եւ նույն ընտանիքի տեղական կելտ ստրուկը[1]։

Դասակարգում և ծագում խմբագրել

Արձանը համարվում է հռոմեական իդեալիստական քանդակների օրինակ, որը ստեղծվել է մ. թ. ա. առաջին դարի կեսերին։ Որպես մոդել ծառայել են մեր թվարկությունից առաջ 5-րդ և 4-րդ դարերի հին հունական քանդակները։ Հավանաբար, սա Պոլիկլետոս ավագի արվեստի դպրոցի ստեղծագործության պատճենն է։

Արձանը հայտնաբերել է տեղի ավստրիացի հողագործը 1502 թվականին գետի մոտ՝ լեռան գագաթից դեպի հարավ։ Շուտով այն անցել է Մաթեուս Լանգ ֆոն Վելենբուրգ եպիսկոպոսի ձեռքը` դառնալով Գուրկ քաղաքի առաջնորդարանի սեփականությունը։ 1519 թվականին դառնալով Զալցբուրգի արքեպիսկոպոս, Վելենբուրգը պատանու արձանն իր հետ է վերցրել։ Մինչև 1980-ական թվականները ենթադրվում էր, որ արձանը 1806 թվականին հայտնվել է Վիեննայում։ Սակայն 1986 թվականին մետաղի ձուլման և տեխնիկայի վերլուծության ուսումնասիրությունները, հետազոտողներին հանգեցրել են այն եզրակացության, որ Վիեննայի արձանը պատճեն է, որը ձուլվել է XVI դարում։ Բնօրինակի ճակատագիրը հստակ հայտնի չէ։ Ըստ 1662 և 1786 թվականների վկայությունների, այն զարդարել է Արանխուեսի թագավորական նստավայրի զբոսայգին[1][2]։

Մեկնաբանություններ խմբագրել

Քանի որ հնարավոր չէ այս արձանը միանշանակ նույնականացնել որպես աստվածներից մեկի պատկեր ո՛չ ստեղծագործության հիման վրա, ոչ էլ նրա վրայի գրառությունների հիման վրա, ապա պատկերվածի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ[1]։ Դրանք տատանվում են մարզիկից եւ ջահակրից (Lychnophoros) մինչև աստվածներից մեկը։ Ավելի ուշ տեսակետները հանգում են նրան, որ արձանը լեռան գագաթի սրբավայրի Կելտական Մարսի պաշտամունքի արձանն է, կամ էլ Նորեայի (Noreia աստված) քահանա, կամ էլ Նորիեային նվիրված մի խումբ արձանների մաս է հանդիսանում, կամ էլ Մերկուիի արձան է, որը կանգնած է քաղաքի կենտրոնական հրապարակում` ֆորումում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gschwantler K. Der Jüngling vom Magdalensberg – Ein Forschungsprojekt der Antikensammlung des Kunsthistorischen Museums in Wien // Griechische und römische Statuetten und Großbronzen. Akten der 9. Tagung über antike Bronzen. — Wien, 1988.
  • Piccottini G., Vetters H., Dolenz H. Führer durch die Ausgrabungen auf dem Magdalensberg. Verlag des Landesmuseums für Kärnten. — Klagenfurt, 2003. — ISBN 3-900575-24-X