Մուշյոեն (նորվ.՝ Mosjøen) — Վեֆսն համայնքի վարչական կենտրոնը, Նուրլան մարզում (ֆյուլքե), Նորվեգիայում։

Քաղաք
Մուշյոեն
նորվ.՝ Mosjøen
Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՇրջանՆուրլան
ՀամայնքՎեֆսն
Մակերես6,30 կմ² կմ²
Խոսվող լեզուներչեզոք ձև
Բնակչություն9629 մարդ (2009թ.) մարդ
Խտություն1528 մարդ/կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքvefsn.kommune.no
Մուշյոեն (Նորվեգիա)##
Մուշյոեն (Նորվեգիա)

Քաղաքի բնակչությունը կազմում է 9629 մարդ (2009թ.):

Մուշյոենը առանձնացված է եղել որպես քաղաք և 1876թ.-ին առանձին համայնք, սակայն հետագայում՝ 1962 թվականի հունվարի 1-ին վերադարձավ Վեֆսնի կազմ։ Համարվում է Հելգելաննի հնագույն քաղաքը և Նուրլանում երկրորդ հնագույն քաղաքը։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է հովտի ստորին մասում, որտեղ Վեֆսնա և Շերվա գետերը թափվում են Վեֆսնֆորդի մեջ։ Քաղաքի կենտրոնը գտնվում է այդ երկու գետերի միջև։ Վեֆսնա գետը Նուրլանի ամենահզորը ջրատարողությամբ։ Բացի գետից և քաղաքի խութածոցից, նաև շրջապատված է լեռներով, կանաչ բլուրներով և անտառներով։ Էուֆելլետ լեռը՝ 814 մ բարձրությամբ, գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, համարվում է տարածքի բավականին հայտնի օբյեկտը։

Պատմություն

խմբագրել

Մուշյոենը հիմնադրվել է 17-րդ կամ 18-րդ դարում որպես տեղի ֆերմերների առևտրի համար հանդիպման վայր։ 1866 թվականին Բրիտանական կազմակերպությունը այնտեղ կառուցեց սղոցարաններ և 1875 թվականին Մուշյոենը ստացավ ինքնավարության իրավունք։ Ամերիկյան մետաղագործական Alcoa ընկերությունը Մուշյոենում ուներ իր ալյումինի գործարանը։

Արդյունաբերություն

խմբագրել

Քաղաքում է գտնվում ալյումինի գործարանը, որը պատկանում է Alcoa ընկերությանը։

Տրանսպորտ

խմբագրել

Քաղաքին է սպասարկում Մուշյոենի օդանավակայանը, որը գտնվում է Հերստադում։ Օդանավակայանը սկսել է գործել 1987 թ.-ին։ E6 ուղին և Նուրլանի երկաթուղային գիծը անցնում են Մուշյոենի տարածքով։ Մուշյոենը գտնվում է Տրոնհեյմի տրասսայից 390 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս և Մու-ի-Րանա քաղաքից 90 կմ դեպի հարավ։

Քաղաք-բարեկամներ

խմբագրել
     
Մուշյոենի տեսքը Դոլստադ բլրից, 29 մայիսի 2005 թ. Եկեղեցի Դոլստադում, հունվար 2007 թ. Տաղավար Մուշյոենում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Statistics Norway (2009). «http://www.ssb.no/a/english/kortnavn/beftett_en/arkiv/tab-2009-06-16-01-en.html ».

Արտաքին հղումներ

խմբագրել