Հուստինիանոս Բ Ռինոտմետոս
Հուստինիանոս II Ռինոտմետոս (Քթատ) (669[2], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - դեկտեմբերի 11, 711, Սինոպ, Թուրքիա), բյուզանդական կայսր 685-695 թվականներին և 705 թվականից։
Հուստինիանոս Բ Ռինոտմետոս | |
---|---|
Ծնվել է՝ | 668/669 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 11, 711 մարդասպանություն |
Վախճանի վայր | Սինոպ, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Տոհմ | Բյուզանդիան Հերակլիոսների օրոք |
քաղաքական գործիչ | |
Հայր | Կոստանդին Դ |
Մայր | Anastasia? |
Երեխաներ | Tiberius? և Anastasia of Constantinople?[1] |
Հավատք | քրիստոնեություն |
Հերակլիոսների դինաստիայից։ Պատերազմ է սկսել Արաբական խալիֆայության դեմ՝ նպատակ ունենալով նվաճել Հայաստանը, Հարավային Կովկասը, Կիպրոսը, Ասորիքը։ 689 թվականին ներխուժել է Հայաստան, Վրաստան և Աղվանք. Հայոց իշխան կարգել Ներսեհ Կամսարականին։ Նույն թվականին խալիֆայության հետ կնքել է հաշտություն, որով Հայաստանի զգալի մասն անցել է Բյուզանդիային։ Գահընկեց է արվել և մահապատժի ենթարկվել հայազգի զորավար Վարդանի (հռչակվել է կայսր՝ Փիլիպպիկոս-Վարդան անունով) կազմակերպած դավադրությամբ։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |