Սատրապ, (հին պարսկ․ xsatrapan – բառացի՝ մարզի պահապան, հուն, όαιράληε)․ սատրապության կառավարիչ։ Սատրապին նշանակում էր արքայից արքան։ Պատերազմի ժամանակ սատրապ իր զորքով մասնակցում էր արքայից արքայի արշավանքներին, ապահովում էր ամենամյա տուրքերի և հարկերի գանձումը, վարում սատրապության դատական գործերը, իրավունք ուներ հատել արծաթե և պղնձե դրամ։ Սատրապի իշխանությունը աստիճանաբար դարձել է ժառանգական։ Աքեմենյանների տիրապետության ժամանակ Հայաստանում սատրապի պաշտոնը ժառանգաբար վարել են Երվանդունի տոհմի ներկայացուցիչները։ Սատրապների ինստիտուտը պահպանվել է նաև հետագայում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների և պարթև Արշակունիների տերություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 208)։
|