Չորլու (թուրքերեն՝ Çorlu), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Թեքիրդաղի մարզում։ Քաղաքը գտնվում է Հունաստանի և Բուլղարիայի սահմաններից 100 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաք
Չորլու
թուրքերեն՝ Çorlu
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԹեքիրդաղի մարզ
Մակերես899 կմ²
ԲԾՄ193 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն200 577 մարդ (2008)
Ագլոմերացիա236 682
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ282
Փոստային դասիչ59850, 59860, 59870
Ավտոմոբիլային կոդ59
Պաշտոնական կայքcorlu.gov.tr
Չորլու (Թուրքիա)##
Չորլու (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Հնում այս վայրերում եղել է փռյուգիական գաղութ Ցիրալումը։ Հռոմեական տիրապետության ժամանակներում քաղաքը վերանվանվել է Կենոֆրուրիում, որտեղ էլ սպանվել է Ավրելիանոս կայսրը 275 թվականին։ Ավելի ուշ քաղաքը կարևոր վարչական կենտրոն էր, ինչը հնարավորություն էր տալիս Հռոմին վերահսկելու Թրակիան։ Երբ Մուրադ I սուլթանը գրավեց այս տեղանքները, հրամայեց քանդել հռոմեական ամրությունները։ 1511 թվականի օգոստոսին, օսմանյան պալատական կռիվների ժամանակ, Չորլուից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ուգրաշդերե գյուղի մոտ Բայազիդ II-ը հաղթեց իր որդուն` Սելիմ I-ին։ Երբ հաջորդ տարի Սելիմը կարողացավ գահընկեց անել Բայազիդին, վտարված սուլթանը մահացավ Չորլուի ճանապարհին։ 8 տարի անց Չորլուում էլ մահացավ Սելիմ I-ը։ Նրանք երկուսն էլ թաղված են Ստամբուլում։

Ղրիմի պատերազմի ժամանակ այս շրջանը վերաբնակեցվեց թուրք փախստականներով, ովքեր փախել էին ռուս ասպատակությունների արդյունքում։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ տարածքը որոշ ժամանակով օկուպացվել է ռուսական զորքերի կողմից։

1912 թվականին քաղաքում ապրում էին 13 500 թուրքեր, 11 100 հույներ, 1600 հայեր և 1300 հրեաներ[1]։ 2008 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 200 577 մարդ։

Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Չորլուում էր տեղակայված թուրքական բանակի շտաբը։ 1912 թվականին քաղաքը գրավել էին բուլղարական զորքերը։ Թուրքիան ետ վերադարձրեց քաղաքը 1913 թվականի հուլիսին։ Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել էր հունական զորքերի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորլու» հոդվածին։